Ժոսլին Կիվրեն

ֆրանսիացի դերասան

Ժոսլին Քիվրեն (ֆր.՝ Jocelyn Quivrin, փետրվարի 14, 1979(1979-02-14)[1][2], Դիժոն - նոյեմբերի 15, 2009(2009-11-15)[3][1][2][…], Սեն Կլու), ֆրանսիացի դերասան։

Ժոսլին Կիվրեն
Ծննդյան թիվ՝փետրվարի 14, 1979(1979-02-14)[1][2]
Ծննդավայր՝Դիժոն
Վախճանի թիվ՝նոյեմբերի 15, 2009(2009-11-15)[3][1][2][…] (30 տարեկան)
Վախճանի վայր՝Սեն Կլու
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր և սցենարիստ
IMDb։ID 0704474

Կենսագրություն

խմբագրել

Ժոսլին Քիվրենը ծնվել է 1979 թվականի փետրվարի 14-ին Դիժոնում (Բուրգունդիա, Ֆրանսիա) բժիշկ անեսթեզիոլոգ Վենսան Բոֆիսի ընտանիքում[4]։ Քիվրենը կինոարվեստ և ռադիոհաղորդում ուսումնասիրել է Վենսենում՝ Փարիզի արևելյան արվարձանում գտնվող Հեկտոր Բերլիոզի անվան քոլեջում։ Հետագայում ընդունվում է Նանտեր համալսարանը և ստանում բակալավրի կոչում գրականության ոլորտում՝ միաժամանակ ուսումնասիրելով կինոարվեստ[5][6]։ Սակայն շուտով թողեց ուսումը և սկսեց զբաղվել մասնագիտական կարիերայով։ Նա անցկացրեց մի քանի ամիս դրամատիկական վարպետության «École des Enfants Terribles» դպրոցում և արդյունքում հաճախեց ևս մի քանի դասընթացների[6][7]։

2005 թվականին «Գայլերի կայսրությունը» թրիլլերում ստացել է դետեկտիվ Նորտոյի դերը, որտեղ նա խաղացել է Ժան Ռենոյի հետ միասին։ Ֆիլմը կոմերցիոն տեսակետից դարձավ հաջողված, ինչն էլ խթան հանդիսացավ Քիվրենի կարիերայի աճի համար[8]։ Նա նաև մասնակցություններ է ունեցել երկու «օսկարակիր» ֆիլմերում՝ «Ելիզավետա» (1998 թ.) պատմական դրամայում և բազմաթիվ քննադատությունների արժանացած «Սիրիանա» (2005 թ.) քաղաքական թրիլլերում, որտեղ գլխավոր դերակատարներն էին Ջորջ Քլունին և Մեթ Դեյմոնը։

Քիվրենի ամենահայտնի դերը դարձավ ժամանակակից գրող Ֆրեդերիք Բեգբեդերի «99 ֆրանկ» ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմում Շարլի Դագուտայի դերը։ Որպես երկրորդ պլանի դերակատար առաջադրվել է «Սեզար» մրցանակաբաշխությանը, «Ամենախոստումնալից դերասան» անվանակարգում արժանացել է «Լյումիեր» մրցանակի և Ֆրանսիական կինոմամուլի ակադեմիայի մրցանակին՝ որպես «Լավագույն սկսնակ դերասան»։

2006 թվականին իր իսկ գրած սցենարով նկարահանել է «Դերասանը» կարճամետրաժ ֆիլմը, որի նկարահանմանը ներգրավել է իր ընկերներին՝ մասնավորապես Նատալի Բայնին, ով այդ ֆիլմի գլխավոր դերակատարն է եղել[7]։

Քիվրենը մահացել է ողբերգական ավտովթարի հետևանքով, որը տեղի է ունեցել 2009 թվականի նոյեմբերի 15֊ին A13 մայրուղու վրա[9]։ Նա Սեն֊Կլու թունելի մուտքի մոտ կորցրել է սպորտային երկտեղանի Ariel Atom մեքենայի կառավարումը։ Մեքենան բռնկվել էր և դերասանը մահացել էր մեքենայի ջախջախված թափքում փակված։ Գտնված արագաչափը ցույց էր տալիս 230 կիմլոմետր ժամում արագություն, սակայն չի հաջողվել պարզել իրականում Ժոսլինը շարժվել է այդ արագությամբ, թե դա տեղի է ունեցել ուժգին հարվածի հետևանքով[10]։ Ֆրանսիական մամուլը և հեռուստատեսությունը հաղորդել են, որ ճանապարհը թաց է եղել անձրևի պատճառով[11]։

Հուղարկավորությունը տեղի է ունեցել 2009 թվականի նոյեմբերի 21֊ին Գրանտ֊Արմե պողոտայում գտնվող փարիզյան ռեֆորմատորների եկեղեցում։ Բացի դերասանի հարազատներից և ընկերներից եկել էին հարգանքի տուրք մատուցելու նաև կինոյի և թատրոնի բազմաթիվ աստղեր։

Անձնական կյանք

խմբագրել

Ժոսլին Քիվրենը ամուսնացած է եղել դերասանուհի Ալիս Տայլիոնի հետ, ում հետ համատեղ որդի ունեն՝ Չարլի (ծնվել է 2009 թվականի մարտի 18֊ին)[12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 http://www.rtl.fr/fiche/5930536314/l-acteur-jocelyn-quivrin-est-mort-dans-un-accident.html
  4. Le Bien public, ed. (16 novembre 2009). «L'acteur d'origine dijonnaise Jocelyn Quivrin est décédé».(չաշխատող հղում)
  5. Le Nouvel Observateur, ed. (16 листопада 2009). «Jocelyn Quivrin, un acteur passionné de voitures».(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 «Interview Jocelyn Quivrin». VODMania.(չաշխատող հղում)
  7. 7,0 7,1 «Interview exclusive de Jocelyn Quivrin». esseclive.com. 27 juin 2007.(չաշխատող հղում)
  8. Constance Jamet (17 листопада 2009). Le Figaro (ed.). «Appel à témoin après la mort de l'acteur Jocelyn Quivrin».(չաշխատող հղում)
  9. «Décès de Jocelyn Quivrin: «Il est mort sur le coup»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  10. «Jocelyn Quivrin s'est tué en voiture». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  11. «Jocelyn Quivrin s'est tué dans un accident». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  12. «Johnny parle. Jocelyn Quivrin : La mort tragique». Paris Match. 2009 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 4.05.2016-ին.(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոսլին Կիվրեն» հոդվածին։