Ժոնել Դեզիրե

հայիթիացի ֆուտբոլիստ

Ժոնել Դեզիրե (հայիթ․ կրեոլ․՝ Jonel Désiré; փետրվարի 12, 1997(1997-02-12)[1][2], Հայիթի), հայիթիացի ֆուտբոլիստ, հայկական «Ուրարտու» և Հայիթիի հավաքականի հարձակվող։

Ժոնել Դեզիրե
Քաղաքացիությունը  Հայիթի
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 12, 1997(1997-02-12)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Հայիթի
Դիրք հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Դեզիրեն ֆուտբոլով սկսել է զբաղվել 5 տարեկանից։ 9 տարեկանից մարզվել է տաղանդների ազգային մարզական դպրոցում[3]։ 2011 թվականին տեղափոխվել է «Միրեբալե» ակումբի երիտասարդական թիմ, որի կազմում ավելի ուշ իր նորամուտը նշել է մեծահասակների մակարդակում։ «Միրեբալեից» բացի՝ իր հայրենիքում Դեզիրեն հանդես է եկել նաև «Կապուազ» ակումբում։ 2017 թվականին տեղափոխվել է ամերիկյան «Ռեալ Մոնկարս» ակումբ, որտեղ մասնակցել է «Միացյալ ֆուտբոլային լիգայի» 8 հանդիպման և օգնել թիմին դառնալ կանոնավոր առաջնության հաղթող (Արևմտյան կոնֆերենցիայում)։ Այնուհետև ֆուտբոլիստը կարճ ժամանակով վերադարձել է Հայիթիի «Միրեբալե»։

2018 թվականի հուլիսին Դեզիրեն վարձավճարով տեղափոխվել է հայկական «Լոռի» ակումբ, որը վերադարձել էր բարձրագույն լիգա։ Նոր ակումբում իր առաջին մրցաշրջանում Ժոնելը դարձել է Հայաստանի առաջնության լավագույն հարձակվող՝ 25 խաղում դառնալով 17 գոլի հեղինակ։ Թիմի հետ դուրս է եկել Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ, մինչդեռ առաջնությունում «Լոռին» զբաղեցրել էր միայն հինգերորդ հորիզոնականը։ Հաջող դեբյուտային սեզոնից հետո Դեզիրեն լիարժեք պայմանագիր է կնքել «Լոռիի» հետ։ 2019 թվականի դեկտեմբերի 1-ին «Երևան» ֆուտբոլային ակումբի հետ խաղում (8:0) ֆուտբոլիստը դարձել է պենտա-տրիկի հեղինակ[4], իսկ ընդհանուր առմամբ 2019-2020 մրցաշրջանում 23 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ՝ այս անգամ հարձակվողների ցուցակում զբաղեցնելով երկրորդ տեղը։ Մրցաշրջանի վերջում մի քանի հանդիպում է անցկացրել՝ որպես թիմի ավագ։ 2020 թվականի ամռանը տեղափոխվել է հայկական մեկ այլ ակումբ՝ «Ուրարտու»։

Կարիերան հավաքականում խմբագրել

Խաղացել է Հայիթիի պատանեկան և երիտասարդական հավաքականում։ Մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է 2015 և 2017 թվականների ԿՈՆԿԱԿԱՖ-ի պատանեկան առաջնություններին։ 2015 թվականի մրցաշարում մասնակցել է խմբային փուլի չորս հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ (Հոնդուրասի հետ հանդիպման ժամանակ դուբլի հեղինակ է դարձել)։ Սակայն նրա թիմը 3 միավորով զբաղեցրել է խմբում վերջին հորիզոնականը։ 2017 թվականին մասնակցել է երեք հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ, սակայն Հայիթիի հավաքականը կրկին դուրս չի եկել խմբից։

Ժոնելն իր նորամուտը հիմնական ակումբի կազմում նշել է 2015 թվականի սեպտեմբերի 4-ին 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում՝ Գրենադայի հավաքականի հետ՝ 85-րդ րոպեին փոխարինելով Դուկենս Նազոնին։ 2019 թվականին միացել է Հայիթիի ազգային հավաքականին 2019 թվականի ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի համար, որտեղ անցկացրել է 5 հանդիպումներից 4-ը և թիմի հետ դուրս եկել կիսաեզրափակիչ։

Նվաճումներ խմբագրել

Անձնական կյանք խմբագրել

Դեիրեն ազգակցական կապ ունի հայիթիացի ֆուտբոլիստ Ջեֆ Լուիի հետ[5]։

Ամուսնացել է հայ աղջկա՝ Մանե Խաչատրյանի հետ, որը կրթությամբ անգլերենի թարգմանիչ է։ Նրանք հանդիպել են Դեզիրեի՝ Հայաստան ժամանելուց անմիջապես հետո, երբ նա թարգմանիչ էր փնտրում։ 2019 թվականին ծնվել է նրանց որդին՝ Դանիելը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 https://www.uslchampionship.com/jonel-desire
  3. «Профиль на сайте ФК «Урарту»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  4. Протокол матча «Лори» — «Ереван»
  5. «Профиль на сайте transfermarkt.com». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.