Ժողովրդավարական համախմբում կուսակցություն

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (ԺԴՀԿ), գործող քաղաքական կուսակցություն Հայաստանում։ Հիմնադրվել է 2021 թվականի փետրվարի 27-ին[1]։ Նախագահն է Սուրեն Պետրոսյանը։

Ժողովրդավարական համախմբում կուսակցություն
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԱռաջնորդՍուրեն Պետրոսյան
Հիմնադրվածփետրվարի 27, 2021
Գաղափարախոսություն

քաղաքական հարթությունում՝ ազատականությունը. տնտեսական հարթությունում՝ սոցիալական մոտեցումը.

մշակութային հարթությունում՝ պահպանողականությունը։
ՇտաբԵրևան, Հայաստան

ԺԴՀԿ-ն իր գործունեության գաղափարական հենք է սահմանել՝ քաղաքական հարթությունում՝ ազատականությունը, տնտեսական հարթությունում՝ սոցիալական մոտեցումը, մշակութային հարթությունում՝ պահպանողականությունը։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը սահմանում է «հզոր պետությունը, անկախ հայրենիքը և ազատ անհատը»՝ որպես իր գործունեության գերակայություն։

Գործունեություն խմբագրել

2021 խմբագրել

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը Երևանում[2] և Գյումրիում[3] իրականացրել է «Արցախի կորսված կոթողները» խորագրով ցուցահանդես։ Ցուցահանդեսի նպատակն էր հանրության և օտարերկյա հյուրերի շրջանում բարձրացնել Արցախյան 44 օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ իրազեկվածությունը։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը մայիսին հիմնել է Ժողովրդավարության հայկական դպրոցը։ Դպրոցի ստեղծման նպատակներից է՝ ազգային ինքնության արդիականացումը, հանրային քաղաքականության իրականացումը և ժողովրդավարության սեփական մոդելի ձևավորումը։ Ժողովրդավարության հայկական դպրոցը միտված է փոխարինել «ընդդեմի» հարացույցը «հանունի» հարացույցով, միավորել գիտելիքներն ու ողջ ներուժը՝ ձևավորելով ապագայի միասնական տեսլական։

Դեկտեմբերի 3-ին Ստեփանակերտում բացվել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության Արցախի ներկայացուցչությունը[4]։ Ներկայացուցչության գործունեությունը միտված է նպաստել հետպատերազմյան հետևանքների հաղթահարմանը, հայկական երկու պետությունների կայացմանը և պետականության ամրապնդմանը։

2022 խմբագրել

«Ժողովրդավարկան համախմբում» կուսակցությունն ուսումնասիրել է Ադրբեջանի հայատյաց պետական քաղաքականությունը, մասնավորապես ընդգծված հակահայկական քարոզչության առկայությունը ադրբեջանական դասագրքերում։ «Հայատյացության քարոզչությունը Ադրբեջանում՝ դպրոցահասակ երեխաների շրջանում» գրքույկում հայերեն և ադրբեջաներեն ամփոփ ներկայացվում են Ադրբեջանի դպրոցներում դասավանդվող 3-9-րդ դասարանների «Ադրբեջաներեն» և «Գրականություն» առարկաների դասագրքերի շրջանակներում մատուցվող այն ստեղծագործությունները, որոնք վերաբերում են հայի կերպարի կերտմանը։ Նշյալ գրքույկը թարգմանվել է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը 2021 թվականի փետրվարի 19-ին իրականացրեց «Ադրբեջանական հայատյացությունը որպես հայկականության միջազգային սպառնալիք» թեմայով հանրային քննարկում[5]․ նպատակն էր հայ հանրության լայն շրջանակներին իրազեկել, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև ներկայումս հնարավոր բարեկամության և խաղաղ գոյակցության անհնարինության վերաբերյալ։ Բանախոսությամբ հանդես են եկել ոլորտի առաջատար մասնագետները։

Ծանոթագրություններ խմբագրել