Ժոզե Ալդու դա Սիլվա Օլիվեյրա Ժունիոր (սեպտեմբերի 9, 1986(1986-09-09), Մանաուս, Բրազիլիա), բրազիլացի խառը ոճի մարտիկ, հանդես է գալիս UFC-ի հովանու ներքո՝ կիսաթեթև քաշային կարգում։ Ալդուն WEC-ի և UFC-ի միավորումից հետո դարձել է UFC-ի և WEC-ի առաջին կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնը։ Մինչև 2015 թվականի դեկտեմբերի 12-ը UFC-ի պաշտոնական վարկանիշում Ալդուն լավագույն մարտիկների ցուցակում առաջին տեղն էր զբաղեցրել՝ անկախ քաշային կարգից (անգլ.՝ pound-for-pound), նա նաև Sherdog-ի վարկածով կիսաթեթև քաշային կարգում համար մեկն էր։ UFC-ի կրկնակի չեմպիոն է կիսաթեթև քաշային կարգում։

Ժոզե Ալդու
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 9, 1986(1986-09-09) (38 տարեկան)
ԾննդավայրՄանաուս, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
ՄասնագիտությունԸնդհանուր մենամարտիկ և Thai boxer
 José Aldo Վիքիպահեստում

MMA գործունեություն

խմբագրել

Վաղ տարիներ

խմբագրել

Ժոզե Ալդուն իր առաջին մենամարտն անցկացրել է տասնյոթ տարեկանում EcoFight 1 մրցաշարում, 2004-ի օգոստոսի 10-ին։ Մրցակիցը նրա հայրենակիցն էր՝ ոմն Մարիո Բիգոլա, որը 18-րդ վայրկյանին ոտքով գլխին հարվածից նոկաուտի է ենթարկվել։ «Shooto Brazil» մրցաշարում Ալդուն իր երկրորդ մենամարտն անցկացրել է հայրենակից Հոդսոն Ռոհայի դեմ։ Մենամարտը ավարտվել է տխնիկական նոկաուտով (դադարեցվել է բժշկի կողմից) առաջին ռաունդում՝ ծնկի հարվածից Ռոհայի ձախ աչքի կտրվածքի հետևանքով։ Հինգ ամիս անց Ալդուն իր երրորդ մենամարտն անցկացրել է դեբյուտանտ Լուիս դե Պաուլայի դեմ «Shooto Brazil 7» մրցաշարի շրջնակներում։ Ալդուն հաղթել է Arm Triang Choke խեղդող հնարքով և մրցակցին ստիպել է հանձնվել մեկնարկից 56 վայրկյան անց։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Ալդուն կռվել է տարբեր կազմակերպություններում, նա կռվել է Վալե Տուդոյի և Շուտո Արիտանո Սիլվա Բարբոսայի դեմ, որին պարտության է ենթարկվել մեկնարկից 22 վայրկյան հետո։ Այնուհետև նա կրկին կռվել է Անդերսոն Սիլվերիուի դեմ, որը նույնպես շրջանի մեկնարկից հետո 7:33 րոպեին պարտություն է կրել ոտքերով հարվածների (Kicks Soccer) պատճառով։ Դրանից հետո Ալդուն մեկնել է Անգլիա, որտեղ 2005 թվականի հոկտեմբերի 15-ին Բրիտանիայի FX3-Battle մրցաշարում կռվել է Միկի Յանգի հետ, որը ռաունդի մեկնարկից հետո 1:05 րոպեին պարտվել է տխնիկական նոկաուտովով։

Պարտություն Ազևեդուից

խմբագրել

Ընդամենը մեկ ամիս անց Ալդուն մենամարտել է սև գոտու սեփականատեր Լուտ Լավրի Լուչանու Ազևեդուի դեմ Jungle Fight 5 մրցաշարի ընթացքում։ Այդ մենամարտում Ալդուն հաղթել է առաջին ռաունդում, բայց երկրորդ ռաունդում Ալդուն «բաց է թողել» թիկունքը և ընկել էր խեղդող հնարքի մեջ (Rear Naked Choke): Քոնոր ՄաքԳրեգորի հետ մենամարտից առաջ սա միակ պարտությունն է եղել Ժոզե Ալդուի համար։

Վերականգնում

խմբագրել

Հաջորդ մենամարտ Ալդուն անցկացրել է այն ժամանակ անպարտելի Տիագո Մելերի դեմ` GoldFC 1 մրցաշարում, որին նա հաղթել է մեծամասնության որոշմամբ` հավասար պայքարում։ Առաջին ռաունդը նախատեսված էր Ալդուի համար, նա կատարել է 2 թեյքդաուն (երկու անգամն էլ մուտք գործելով հալֆ գարդ) և ձախ ձեռքի հարվածով վնասել է հակառակորդի հոնքը։ Բայց Մելերին հաջողվել է երկու անգամ բռնել Ալդուին և ցավեցնող հնարք կատարել (Armbar)՝ ուժեղ ձգելով նրա ձեռքը առաջին անգամ, նախքան Ալդուին հաջողվել է դուրս պրծնել։ Երկրորդ ռաունդը նույնպես մնացել է Ալդուին, որը գցել է Մելլերին և համերֆիստներ է հասցրել։ Երրորդ ռաունդում մրցակիցները ռաունդի մեծ մասն անցկացրել են կլինչում։

Ultimate Fighting Championship

խմբագրել

2010 թվականի հոկտեմբեր 28-ին WEC միացել է UFC-ին։ Միանալու կապակցությամբ WEC-ի բոլոր մարտիկները տեղափոխվել էին UFC: Ալդուն UFC-ի չեմպիոնական գոտին ստացել է 2010 թվականի նոյեմբերի 20-ին։ Ժոզեն պետք է անցկացներ գոտու առաջին պաշտպանությունը UFC 125 մրցաշարում Ջոշ Գրիսպիի դեմ, սակայն մենամարտը ստիպված էր հետաձգել Ալդուի պարանոցի վնասվածքի պատճառով՝ չեմպիոնի գոտին հանձնելուց անմիջապես 3 օր անց։ Գոտու առաջին պաշտպանությունը տեղի է ունեցել ապրիլի 30-ին UFC 129 մրցաշարում Մարկ Խոմինիկի դեմ։ Հաջորդ մենամարտը Քեննի Ֆլորիանի դեմ էր, որն ավարտվել է Ալդուի հաղթանակով։ Հաջորդ պաշտպանությունում Ժոզե Ալդուն առաջին ռաունդի վերջին վայրկյանին նոկաուտի է ենթարկել ամերիկացի Չեդ Մենդեսին։

Վնասվածքների շարքից և հակառակորդների փոփոխությունից հետո Ալդուի մրցակից է նշանակվել թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Ֆրենկի Էդգարը։ UFC 156 մրցաշարում Ալդուն պաշտպանել է իր տիտղոսը՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով Էդգարին։ Օգոստոսի 3-ին UFC 163 մրցաշարում նշանակվել է Ժոզե Ալդուի և UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Էնթոնի Պետիսի մենամարտը։ Սակայն հունիսի կեսերին Պետիսը ծնկի վնասվածք էր ստացել և փոխարինվել կորեացի Չեն Սուն Յունգով։ Ալդուն հերթական անգամ պաշտպանել է տիտղոսը՝ չորրորդ ռաունդում հաղթելով տեխնիկական նոկաուտով։ UFC 179 շրջանակներում կայացել է Ժոզե Ալդուի ռևանշը Չեդ Մենդեսի դեմ։ Լարված մենամարտում Ժոզե Ալդուն հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ։ Մենամարտը լավագույնն էր ճանաչվել 2014 թվականին։ 2015 թվականի դեկտեմբերի 12-ին իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորը դարձել է խառը մենամարտերի UFC-ի չեմպիոն՝ տիտղոսային մենամարտում նոկաուտի ենթարկելով բրազիլացի Ժոզե Ալդուին։ Մենամարտը տեղի է ունեցել Լաս Վեգասում (ԱՄՆ) և ավարտվել է արդեն 13-րդ վայրկյանին։ Այս հաղթանակը դարձել է կազմակերպության պատմության մեջ տիտղոսի ամենաարագ գրավումը։

UFC-ի չեմպիոնություն

խմբագրել

2010-ից 2015 թվականներին Ժոզե Ալդուն UFC-ի կիսաթեթև քաշային կարգի անպարտելի չեմպիոն էր։ 5 տարվա ընթացքուն նա գոտին պաշտպանել է 7 անգամ այնպիսի անվանի մարտիկներից, ինչպիսիք են Ֆրենկի Էդգարը, Չեդ Մենդեսը (երկու անգամ), Ռիկարդո Լամասը։ Սակայն վերջին տարիներին Ալդուն հաճախ է վնասվածք ստացել և հազվադեպ է հանդես եկել օկտագոնում։ UFC-ի մարտիկների վարկանիշում թիվ մեկ հորիզոնականում լինելով, անկախ քաշային կարգից, հայտնի լինելով իր հանգստությամբ՝ Ալդուն փոխել է իրեն իր կյանքում Քոնոր ՄաքԳրեգորի հայտնվելուց հետո և կիսաթեթև դիվիզիոնի վարկանիշի թոփում։ Սուր լեզվով ՄաքԳրեգորը չէր ամաչում իր հարցազրույցներում և մամուլի ասուլիսներում Ժոզեի վերաբերյալ արտահայտություններից, իսկ մեկ համատեղ մամուլի ցուցադրության ժամանակ Ալդուից խլել է նրա գոտին, որը Ժոզեն անմիջապես փորձել է վերադարձնել, բայց փորձերը ապարդյուն էին։ Գոտին հաջողվել է վերադարձնել միայն UFC-ի անվտանգության աշխատակիցների օգնությամբ, որոնք աշխատում էին մամուլի ասուլիսում։ Բրազիլացին ամբողջ ընթացքում փորձում էր իռլանդացուն վճարել նույն կերպ, ինչպես նաև հայհոյել է ՄաքԳրեգորի ուղղությամբ։

Ալդուի և ՄաքԳրեգորի միջև մենամարտը պետք է կայանար 2015 թվականի հուլիսի 11-ին UFC 189 մրցաշարում[1]։ Բայց այդ ժամանակ բրազիլացին հրաժարվել էր ելույթից՝ պատճառաբանելով վնասվածքը։ Նրա փոխարեն օկտագոն է դուրս եկել ամերիկացի Չեդ Մենդեսը։ Ալդու-ՄաքԳրեգորի երկար սպասված մենամարտը այնուամենայնիվ կայացել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին UFC 194-ի շրջանակներում։ Իռլանդացու մշտական հոգեբանական ճնշումն իրենն արել է. մենամարտից առաջ Ալդուն ճնշված էր, հուզված, նյարդային և չէր կարողացել պատշաճ կերպով տրամադրվել։ Նման տրամադրվածությունը մենամարտին բրազիլացուն արժեցել է չեմպիոնական գոտին։ ՄաքԳրեգորը մրցակցին նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդի 13-րդ վայրկյանին հանդիպակաց հակահարվածով, երկրորդ և շատ ցավոտ պարտություն է հասցրել Ալդուի գործունեությունում։

Տիտղոսներ և ձեռքբերումներ

խմբագրել
  • Ultimate Fighting Championship
    • UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն (2 անգամ)
    • UFC-ի պաշտոնական վարկանիշում առաջինը լավագույն մարտիկների շարքում անկախ քաշային կարգից
    • «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակի մրցանակակիր (3 անգամ) ընդդեմ Մարկ Խոմինիկի, Ֆրենկի Էդգարի և Չեդ Մենդեսի
  • World Extreme Cagefighting
    • WEC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն (1 անգամ, վերջինը)
    • Տիտղոսի երկու հաջող պաշտպանություն
    • «Երեկոյի լավագույն նոկաուտ» (3 անգամ) ընդդեմ Ռոնալդ Պերեզի, Կաբ Սունսոնայի, Մայքլ Բրաունի
  • Sherdog
    • Տարվա լավագույն մարտիկ (2009)[2]
  • World MMA Awards
    • Տարվա լավագույն մենամարտ (2014) ընդդեմ Չեդ Մենդեսի UFC 179-ի շրջանակներում[3]
  • ESPN
    • Տարվա լավագույն մենամարտ (2014) ընդդեմ Չեդ Մենդեսի UFC 179-ի շրջանակներում[4]
  • BloodyElbow.com
    • Տարվա լավագույն մենամարտ (2014) ընդդեմ Չեդ Մենդեսի UFC 179-ի շրջանակներում[5]
  • MMAJunkie.com
    • Տարվա լավագույն մենամարտ (2014) ընդդեմ Չեդ Մենդեսի UFC 179-ի շրջանակներում[6]
    • Ամսվա լավագույն մենամարտ (2014 թվականի հոկտեմբեր) ընդդեմ Չեդ Մենդեսի UFC 179-ի շրջանակներում[7]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Бой Жозе Альдо vs. Конор МакГрегор состоится 11 июля на турнире UFC 189 | Mmain: Смешанные единоборства, ММА». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  2. Brian Knapp (2010 թ․ հունվարի 15). «Sherdog's Fighter of the Year» (անգլերեն). sherdog.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  3. Staff (2015 թ․ հունվարի 31). «2014 World MMA Awards winners: Lawler, Rousey, Gastelum, McGregor, UFC, MMAjunkie» (անգլերեն). mmajunkie.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  4. Brett Okamoto (2015 թ․ հունվարի 8). «Aldo-Mendes pull off Fight of the Year» (անգլերեն). espn.go.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  5. Tim Burke (2015 թ․ հունվարի 19). «Bloody Elbow 2014 Year-End Awards - Results» (անգլերեն). bloodyelbow.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  6. Mike Bohn (2014 թ․ դեկտեմբերի 28). «MMAjunkie's 'Fight of the Year' for 2014 – a rematch tops our list» (անգլերեն). mmajunkie.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  7. Mike Bohn, Staff (2014 թ․ նոյեմբերի 2). «MMAjunkie's 'Fight of the Month' for October 2014 (as if you didn't know)» (անգլերեն). mmajunkie.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Նախորդող՝
առաջին չեմպիոն
UFC-ի կիսաթեթև քաշային կարգի 1-ին չեմպիոն
2010 թվականի 20 - 2015 թվականի դեկտեմբերի 12
Հաջորդող՝
Քոնոր ՄաքԳրեգոր
Նախորդող՝
Քոնոր ՄաքԳրեգոր
UFC-ի կիսաթեթև քաշային կարգի 3-ին չեմպիոն
2016 թվականի նոյեմբեր 26 - 2017 թվականի հունիսի 3
Հաջորդող՝
Մաքս Հոլոուեյ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզե Ալդու» հոդվածին։