Քոնոր Էնթոնի ՄաքԳրեգոր (անգլ.՝ Conor Anthony McGregor, հուլիսի 14, 1988(1988-07-14)[3][4], Քրամլին, Դուբլին, Լենստեր, Իռլանդիա), իռլանդացի ընդհանուր մենամարտիկ (MMA)։ Հանդես է գալիս «Ultimate Fighting Championship» (UFC) կազմակերպության կիսաթեթևքաշային դիվիզիոնում։ Մեկ անգամ նվաճել է UFC կիսաթեթևքաշային չեմպիոնական գոտին։

Քոնոր ՄաքԳրեգոր
ՄաքԳրեգորը 2015 թվականին
Ծնվել էՔոնոր Էնթոնի ՄաքԳրեգոր
Conor Anthony McGregor
հուլիսի 14, 1988 (35 տարեկան)
Իռլանդիա Դուբլին, Իռլանդիայի Հանրապետություն
Բնագիր անունConor Anthony McGregor
Այլ անուններՏխրահռչակ (the Notorious)
Երկիր Իռլանդիա
ԱզգությունԻռլանդացի
Հասակ1,75 մ[1]
Քաշ66 կգ[1]
ԿարգԿիսաթեթևքաշային
Թեթևքաշային
Կիսամիջինքաշային
Տիրույթ188 սմ
ՈճԲռնցքամարտ, կարատե, կապոեյրա,
Թիմ«SBG Ireland»
Ուսուցիչ(ներ)Ջոն Քավանա, Սերգեյ Պիկուլսկին
ԴասԲրազիլյան ջիու ջիցուի շագանակագույն գոտի[2]
Ակտիվ շրջան2008-այժմ
Խառնամարտ
Ընդհանուր21
Հաղթանակներ21
Նոկաուտով18
Հանձնվեցնելով1
Որոշմամբ2
Պարտություններ4

Նախկինում նվաճել է նաև Cage վարկածով թեթևքաշային և կիսաթեթևքաշային տիտղոսները։

2019 թվականի հունվարի դրությամբ զբաղեցնում է UFC-ի՝ անկախ քաշային կատեգորիայից (անգլ.՝ Pound for pound) լավագույն մենամարտիկների պաշտոնական վարկանիշային աղյուսակի 9-րդ հորիզոնականը[5]։

Վաղ տարիներ խմբագրել

Քոնոր Էնթոնի ՄաքԳրեգորը ծնվել է Դուբլին քաղաքի հարավային շրջանում՝ Քրամլին արվարձանում։ Այնտեղ Քոնորն առաջին անգամ հետաքրքրվել է սպորտով, մասնավորապես՝ ֆուտբոլով։ Խաղացել է «Լուդերս Սելտիկ» ակումբի կազմում, անգլիական Պրեմիեր Լիգայի ժամանակ երկրպագել է Մանչեսթեր Յունայթեդ ֆուտբոլային ակումբին[6]։

2006 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լուկան, հաճախել տեղի «Colaiste Cois Life» միջնակարգ դպրոցը, որն ավարտելուց հետո սովորել է ջրմուղագործի մասնագիտությունը[7]։ Ավելի ուշ Քոնորը Լուկանում UFC ապագա չեմպիոն Թոմ Իգանի հետ զբաղվել է ըմբշամարտով՝ այդ կերպ սկսելով հետաքրքրվել ընդհանուր մենամարտերով[8]։ 16 տարեկանում անդամակցել է SBG խմբին։

Գործունեություն խմբագրել

 
Ժոզե Ալդուն (ձախից) և Քոնոր ՄաքԳրեգորը (աջից) մամլո ասուլիսի ժամանակ, Լոնդոն, 2015 թվականի մարտ

Ընդհանուր մենամարտերի շրջանակներում ՄաքԳրեգորն իր մասնագիտական գործունեությունը սկսել է թեթև քաշայինների կազմում։ Հետագայում 10 հաղթանակից և 2 պարտությունից հետո մեկնարկել է ավելի ցածր քաշային կարգում, որտեղ երկու մարտից հետո կարողացել է վաստակել անգլիական «Cage Warriors» կազմակերպության կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը։ Չբավարարվելով այդ կոչմամբ՝ ՄաքԳրեգորը վերադարձել է նախկին քաշային կատեգորիային և սլովակ Իվան Բուհինգերից վերցրել թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը։ Այդ կերպ դարձել է միարժամանակ երկու քաշային կատեգորիայի չեմպիոն։

Ultimate Fighting Championship խմբագրել

Իռլանդացու ելույթից տպավորված՝ «UFC»-ն շուտով նրա հետ պայմանագիր կնքեց[9]։ Նոր կազմակերպությունում առաջին մենամարտի ժամանակ ՄաքԳրեգորի հակառակորդը Մարկուս Բրիմեյջն էր։ Մենամարտն ուղեկցվում էր Մարկուսի ակտիվ հարձակումներով։ Սակայն վերջինս չկարողացավ պայքարել Քոնորի դիպուկ, տեխնիկական հարվածներին։ Հակառակորդին ծնոտի ծանր հարվածներ հասցնելուց հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը։

Հաջորդ մենամարտը նախատեսված էր UFC Fight Night 26 կարգում, որտեղ Քոնորի հակառակորդը պետք է լիներ անգլիացի Էնդի Օգլը։ Որոշ ժամանակ անց Օգլը վնասվածքի պատճառով ստիպված եղավ հրաժարվել մարտից, և նրան փոխարինեց Մաքս Հոլլովեյը[10]։ ՄաքԳրեգորը առաջատար դիրք ուներ մարտի ժամանակ և վստահ հաղթանակ տարավ Հոլլովեյի նկատմամբ։ Երկրորդ ռաունդի կեսին ՄաքԳրեգորը ծնկի հատվածում ցավ զգաց, և մագնիսառեզոնանսային շերտագրության արդյունքում հայտնաբերվեց դիմային խաչաձև հանգույցի վնասվածք։ Դրանից հետո հաջորդ 10 ամիսների ընթացքում բժիշկները նրան արգելեցին մենամարտել[11]։

Ապաքինվելուց հետո ՄաքԳրեգորը գլխավորում էր Դուբլինում UFC Fight Night 46-ի երեկոյի գլխավոր իրադարձությունը՝ ՄաքԳրեգորի և Դիեգուի մենամարտը։ Ի սկզբանե նա պետք է մենամարտեր Քոուլ Միլլերի հետ, սակայն վերջինս մեծ մատի վնասվածքի պատճառով իր տեղը զիջեց Դիեգու Բրանդանին[12]։ Մենամարտն ավարտվեց Քոնորի արագ հաղթանակով՝ առաջին ռաունդում իրականացրած տեխնիկական նոկաուտով։

UFC 187 մրցաշարի շրջանակներում ՄաքԳրեգորը հերթական հաղթանակը տարավ տեխնիկական նոկաուտով։ Այս անգամ նրա մրցակիցը ամերիկացի ըմբիշ Դասթին Պուարեն էր, որը մինչ այդ երբեք նոկաուտի չէր ենթարկվել։ Մենամարտի ողջ ընթացքում Քոնորը հեռավորությունից հարվածներ էր հասցնում հակառակորդին, իսկ առաջին ռաունդի երկրորդ րոպեին նրան նոկաուտի ենթարկեց։ Ավելի ուշ «UFC»-ի տնօրեն Դեյնա Ուայթը հայտարարեց, որ ՄաքԳրեգորը կարող է դառնալ միջինքաշայինների կարգում չեմպիոնի գլխավոր հավակնորդը, եթե UFC 179-ում գործող չեմպիոն Ժոզե Ալդուի և Չեդ Մենդեսի միջև մարտում հաղթի Ալդուն[13]։

Պուարիեի դեմ տարած հաղթանակից մեկ ամիս անց կազմակերպությունը հայտարարեց UFC Fight Night 59 կայանալիք մրցախաղի մասին, որը գլխավորելու էր Քոնորի և գերմանացի ըմբիշ Դենիս Զիֆերի մարտը[14]։ Բուքմեյքերների կանխատեսումներով ՄաքԳրեգորը համարվում էր մարտի գլխավոր ֆավորիտը[15]։ Մարտն ավարտվեց իռլանդացու հաղթանակով, որը երկրորդ ռաունդում Զիֆերին ենթարկեց տեխնիկական նոկաուտի։ Այդ մենամարտից անմիջապես հետո հանդիսատեսին զարմացրեց գործող չեմպիոն Ժոզե Ալդուի հետ տեղի ունեցած պատահարով։ Երբ մրցավարը դադարեցրեց մարտը, Քոնորը նկատեց հանրության մեջ գտնվող Ալդուին և անցնելով ցանցի մյուս կողմը՝ ինչ-որ բան բղավեց չեմպիոնին։

Ժամանակավոր չեմպիոն միջին քաշայինների կարգում խմբագրել

2015 թվականի հունվարի վերջին պարզ դարձավ կիսաթեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի կոչման համար ՄաքԳրեգորի և Ալդուի միջև անցկացվելիք մենամարտի օրը։ Այն պետք է տեղի ունենար 2015 թվականի հուլիսի 11-ին և գլխավորելու էր UFC 189 մրցաշարը[16]։ Իսկ մարտին կայացավ 12-օրյա համաշխարհային շրջագայությունը աշխարհի ութ քաղաքներում (սկսած Ռիո դե Ժանեյրոյից՝ մինչև Դուբլին)։ Այն ուղղված էր առաջիկա մրցաշարի հակագովազդին[17]։

Հունիսի 23-ին հայտնի դարձավ, որ մարզումների ժամանակ Ալդուն կողոսկրի կոտրվածք է ստացել, և որ մենամարտը կարող է հետաձգվել[18]։ Այդ դեպքում Ալդուին փոխարինելու էր NCAA-ի երկակի մրցանակակիր Չեդ Մենդեսը, որը կպայքարեր ՄաքԳրեգորի դեմ կիսաթեթև քաշային կարգում ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար[19]։ Հունիսի 30-ին Դեյնա Ուայթը հաստատեց, որ Ալդուն չի կարող մասնակցել մրցաշարին, և նրան կփոխարինի Մենդեսը[20]։ ՄաքԳրեգորը շարունակեց նոկաուտով հաղթանակների շարքը՝ հաղթելով Մենդեսին և դառնալով UFC-ի կիսաթեթև քաշային կարգում ժամանակավոր չեմպիոն։

UFC pay-per-views խմբագրել

Ամսաթիվ Գլխավոր իրադարձություն Մրցաշար Վաճառք
2015 թվականի հուլիսի 11 Մենդես vs. ՄաքԳրեգոր UFC 189 825,000[21]
2015 թվականի դեկտեմբերի 12 Ալդո vs. ՄաքԳրեգոր UFC 194 1,400,000[22]
2016 թվականի մարտի 5 ՄաքԳրեգոր vs. Դիազ UFC 196 1,600,000[23]
2016 թվականի օգոստոսի 20 Դիազ vs. ՄաքԳրեգոր 2 UFC 202 1,650,000[23]
2016 թվականի նոյեմբերի 12 Ալվարեզ vs. ՄաքԳրեգոր UFC 205 1,300,000[24][25]
2018 թվականի հոկտեմբերի 6 Խաբիբ vs. ՄաքԳրեգոր UFC 229 2,400,000[26]
Վաճառքի ընդհանուր ծավալ 9,075,000

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Էջը UFC.com կայքում». UFC.com.
  2. Գիլ Հունի (2014 թ․ սեպտեմբերի 28). «Պոիրերին նոկաուտի ենթարկելուց հետո ՄաքԳրեգորը վաստակում է ԲՋՋ շագանակագույն գոտին». BJJ Eastern Europe.
  3. https://imdb.com/name/nm6135552/
  4. ČSFD (չեխերեն) — 2001.
  5. «UFC Fighter Rankings» (անգլերեն). ufc.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  6. «Conor McGregor tells us three things you may not have known about him» (անգլերեն). independent.ie. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  7. «EXCLUSIVE Conor McGregor: The haters pay their money in the hope of seeing me face down in a pool of my own blood» (անգլերեն). independent.ie. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. «What did Conor McGregor do to get his kicks before UFC super-stardom?» (անգլերեն). independent.ie. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  9. Scott Harris (2013 թ․ փետրվարի 7). «Uber-Prospect Conor McGregor Signs with the UFC» (անգլերեն). bleacherreport.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  10. Dave Doyle (2013 թ․ հուլիսի 10). «Max Holloway steps up against Conor McGregor after injury forces Andy Ogle out» (անգլերեն). mmafighting.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  11. «Конор МакГрегор выбывает на 10 месяцев». valetudo.ru. 2013 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  12. Александр Гордополов (2014 թ․ հունիսի 4). «Коул Миллер травмировался, бой с Конором Макгрегором отменён». tofight.ru. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  13. «Уайт: если Алду выиграет у Мендеса, его следующим соперником станет Макгрегор». Бокс/ММА. championat.com. 2014 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  14. Staff (2015 թ․ հոկտեմբերի 24). «Conor McGregor vs. Dennis Siver official as UFC Fight Night 59 headliner» (անգլերեն). mmajunkie.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  15. «UFC Fight Night 59: McGregor vs. Siver odds» (անգլերեն). bestfightodds.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  16. Павел Кушевский (2015 թ․ հունվարի 31). «Бой Жозе Альдо vs. Конор МакГрегор состоится 11 июля на турнире UFC 189». mmain.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  17. Павел Кушевский (2015 թ․ ապրիլի 1). «Конор МакГрегор украл чемпионский пояс у Жозе Альдо на пресс-конференции в Дублине». mmain.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  18. Павел Кушевский (2015 թ․ հունիսի 24). «Жозе Альдо травмирован; бой против Конора МакГрегора на UFC 189 может быть отменён». mmain.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  19. «UFC подготовила замену, если Алду не сможет провести поединок с Макгрегором». Бокс/ММА. championat.com. 2015 թ․ հունիսի 26. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  20. Павел Кушевский (2015 թ․ հուլիսի 1). «Жозе Альдо выбыл из UFC 189; Конор МакГрегор против Чада Мендеса за временный пояс чемпиона». mmain.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
  21. Critchfield, Tristen (2015 թ․ օգոստոսի 27). «Report: UFC 190 Draws Promotion's Most Pay-Per-View Buys Since 2013». Sherdog.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  22. Wagenheim, Jeff (2016 թ․ օգոստոսի 18). «Conor McGregor puts his chance at crossover appeal on the line against Nate Diaz». The Washington Post. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 8-ին.
  23. 23,0 23,1 Meltzer, Dave (2016 թ․ սեպտեմբերի 7). «Diaz vs. McGregor 2 looks to have broken UFC pay-per-view record». MMAFighting.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  24. «Pay-per-view : MMAPayout.com: The Business of MMA». mmapayout.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  25. «Pay Per View Buys». Tapology. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  26. «McGregor vs Nurmagomedov prize money: How much will the fighters earn?» (բրիտանական անգլերեն). The Sun. 2018 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել