Ժյուլ Իվ Շտեֆան Բագա (ֆր.՝ Jules Yves Stephane Baga, հունիսի 14, 1987(1987-06-14)[1][2], Յաունդե, Կամերուն), կամերունցի ֆուտբոլիստ, հարձակվող։

Ժյուլ Բագա
Քաղաքացիությունը  Կամերուն
Ծննդյան ամսաթիվ հունիսի 14, 1987(1987-06-14)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Յաունդե, Կամերուն
Դիրք հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերան խմբագրել

Կարիերան սկսել է իր հայերնիք Կամերունում[3]։ Այնուհետև տեղափոխվել է թաիլանդական «Չոնբուրի» ակումբ։ 2007 թվականին Չոնբուրին դարձել է Թաիլանդի չեմպիոն, իսկ հաջորդ տարի` արծաթե մեդալակիր։ 2008 թվականին թիմի հետ մասնակցել է Ասիական Չեմպիոնների լիգային։ Այդ ժամանակ «Չոնբուրին» գրավել է վերջին տեղը խմբում, Բագան կարողացել է «Մելբուրն Վիկտորի» (3:1) ակումբի դեմ խաղում խփել երկու գոլ[4]։

2008 թ. պեպտեմբերի սկզբին տեղափոխվել է Լուգանսկի «Զարյա»[5]։ Ուկրաինայի առաջնությունում առաջին անգամ ելույթ է ունեցել 2008 թվականի սեպտեմբերի 20-ին` խաղալով «Խարկով»ի դեմ խաղում (2:3)[6]։ 2008/09 մրցաշրջանում Բագան մասնակցել է 18 հանդիպման և խփել 1 գոլ, իսկ մրցաշրջանը հիշվում է խաղերի ժամանակ չիրացված պահերով[7]։ 2009 թվականի ամռանը նա հեռանում է ակումբից[8]։ Հետագայում տեղեկություններ են տարածվում, որ նա հայտնվել է դնեպրոպետրովսկյան «Դնեպր» ակումբի դիտումներին[9]։ Այնուհետ կրկին վերադարձել է Չոնբուրի։ 2011 թվականի ձմռանը տեղափոխվել է բելգիական «Բուսսյու Դուր Բորինաժ»։

Կարիերան հավաքականում խմբագրել

Խաղացել է Կամերունի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Հավաքականում անկացրել է 8 խաղ և խփել 3 գնդակ։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Թաիլանդի առաջնություն (1)։ 2007
  • Թաիլանդի առաջնության արծաթե մեդալակիր (1)։ 2008

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Бага: «Пока только адаптируюсь»» (ռուսերեն). Football.ua. 06.12.2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 07.03.2011-ին.
  4. «Протокол матча» (գերմաներեն). weltfussball.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 07.03.2011-ին.
  5. ««Заря» подписала двух легионеров» (ռուսերեն). UA-Футбол. 08.09.2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 07.03.2011-ին.
  6. «Протокол матча» (ռուսերեն). Чемпионат.ру. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 07.03.2011-ին.
  7. «Выжили... А что дальше?» (ռուսերեն). Football.ua. 05.06.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 07.03.2011-ին.
  8. ««Заря» избавляется от балласта» (ռուսերեն). Football.ua. 05.06.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 07.03.2011-ին.
  9. ««Днепр» просматривает экс-форварда «Зари»» (ռուսերեն). Football.ua. 15.06.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 07.03.2011-ին.

Արտաքին հղումներ խմբագրել