Ժիրայր Միրզախանյան
Ժիրայր Ավետիսի Միրզախանյան (մարտի 12, 1886[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - մայիսի 29, 1947[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ սովետական իրավաբան։
Ժիրայր Միրզախանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1886[1] |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | մայիսի 29, 1947[1] (61 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[1] |
Մասնագիտություն | իրավաբան և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ավարտել է Ստամբուլի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ Աշխատել է սփյուռքահայ գաղթավայրերում (ԱՄՆ, Ֆրանսիա, Բուլղարիա), պրոպագանդել Սովետական Հայաստանի հաջողությունները։ Ներգաղթելով հայրենիք (1921)՝ Միրզախանյան մի շարք պատասխանատու պաշտոններ է վարել ՀՍԽՀ դատական մարմիններում (1922–23-ին եղել է վճռաբեկ դատարանի նախագահ, 1925-ին՝ Գերագույն դատարանի դատախազ ևն)։ 1926-ին Միրզախանյան ՀՍԽՀ հողժողկոմի տեղակալն էր։ 1934-ին նշանակվել է հանրապետության պետ․ իրավարար։ 1923–30-ին միաժամանակ դասախոսել է Երևանի համալսարանում՝ դասավանդելով աշխատանքային իրավունք և քաղաքատնտեսություն։ Միրզախանյան եղել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի և ՀՍԽՀ Կենտգործկոմի անդամ։ ԽՄԿԿ անդամ 1921-ից։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 617)։ |