Ժիգուրս Յանիս (լատիշ․՝ Jānis Žīgurs, մարտի 1, 1915(1915-03-01), Վիլյանդի, Fellin County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 30, 1988(1988-08-30), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատիշ գրող և թարգմանիչ։

Ժիգուրս Յանիս
լատիշ․՝ Jānis Žīgurs
Ծնվել էմարտի 1, 1915(1915-03-01)
ԾննդավայրՎիլյանդի, Fellin County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 30, 1988(1988-08-30) (73 տարեկան)
Վախճանի վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող
Լեզուլատիշերեն
Քաղաքացիություն Լատվիա

Կենսագրություն խմբագրել

Յանիշ Ժիգուրսը ծնվել է 1915 թվականի մարտի մեկին, Ռուսական կայսրության Լիֆլյանդի նահանգի Ֆելին քաղաքում։

Ավարտել է Ռիգայի երկրորդ քաղաքային գիմնազիան և էստոներենի դասընթացներ Տարտուում։

Աշխատել է Լատվիական ռադիոյում և Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական գեղարվեստական նվագախմբում։ Եղել է Լատվիական ԽՍՀ-ի պետական տիկնիկային թատրոնի ղեկավարներից մեկը, դրա տնօրենը և գեղարվեստական ղեկավարը։ Ամուսնացել է գրող Էդվարդ Վիրզայի և բանաստեղծուհի Էլզա Ստրեստի դստեր` Ամալիրիս Լիեկնայի հետ։ Գրող և դիվանագետ Աննա Ժիգուրեի հայրն է։ 1951 թվականին նրան ազատել են տիկնիկային թատրոնից` որպես բռնաճնշվածի ազգականի այն բանից հետո, երբ Ստրեստեն դատապարտվել է 25 տարով, այսպես կոչված` «ֆրանսիական խմբի» գործով[1]։ 1953 թվականին վերականգնվել է պաշտոնում։

Սկսել է տպագրվել 1933 թվականից։ «Ավազաբլրերի մարդիկ» (1964 թվական) և «Խաչը և խարիսխը» (1975 թվական) վեպերի, լատիշ բանաստեղծուհի Միրձա Քեմպեի մասին հիշողությունների «Այրված դիմանկար» (1988 թվական) գրքի հեղինակն է։ Լատիշերեն է թարգմանել էստոնացի գրողներ Մայտ Մետսանուրկի, Անտոն Հանսեն Տամսաարե և Յուհան Սմուուլի ստեղծագործությունները։ Եղել է Լատվիական ԽՍՀ գրողների միության անդամ, Էստոնական ԽՍՀ-ի արրվեստի վաստակավոր աշխատակից։ Եղել է Յուհան Սմուուլի անվան էստոնական ԽՍՀ-ի գրական մրցանակի դափնեկիր[2]։

Մահացել է 1988 թվականի օգոստոսի 30-ին։ Թաղված է Ռիգայի Ռայնիսի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ANNA ŽĪGURE(չաշխատող հղում) // Latvijas ļaudis: Virtuālā enciklopēdija (լատիշերեն)
  2. Jānis Žīgurs // Latvijas Enciklopēdija. — Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. — ISBN 9984-9482-0-X.