Ժերեմի Դուձիակ
Ժերեմի Դուձիակ (գերմ.՝ Jeremy Dudziak. օգոստոսի 28, 1995[2][3], Համբուրգ, Գերմանիա[1]), թունիսյան ծագումով գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով ներկայումս խաղում է գերմանական «Բորուսիա Դորտմունդ» ակումբում՝ պաշտպանի դիրքում։
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Ժերեմի Դուձիակ | |||||||||||
Քաղաքացիությունը | Գերմանիա | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 28, 1995 (28 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Դուիսբուրգ, Գերմանիա | |||||||||||
Հասակ | 174 սմ | |||||||||||
Քաշ | 70 կիլոգրամ[1] | |||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Բորուսիա Դորտմունդ | |||||||||||
Համար | 40 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելԴուձիակը խաղացել է Դուիսբուրգ ֆուտբոլային ակումբի պատանեկան ակադեմիայում, իսկ հետո՝ 16 տարեկանում, տողափոխվել է Դորտմունդի «Բորուսիային»[4]։ «Բորուսիա Դորտմունդ 2»-ի կազմում իր նորամուտը նշել է 2013 թվականի փետրվարի 16-ին, «Կարլսրուեի» դեմ խաղում, 86-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Մուստաֆա Ամինիի փոխարեն[5]։ 2013-14 մրցաշրջանի Մ19 Բունդեսլիգայում նա մասնակցել է 8 խաղի, դարձել 6 գոլի հեղինակ[6] Խաղերի մեջ են մտնում երկու Ռուրյան դերբիները Շալկե 04-ի Մ19 թիմի հետ։
2015 թվականի հունվարի 13-ին նա մասնակցեց «Բորուսիայի»՝ Շվեյցարական «Սիոնի» դեմ խաղին, որտեղ նա 61-րդ րոպեին փոխարինեց Տամո Հարդերին[7]։ Նա նաև մասնակցել է 4 ընկերական համդիպումների՝ մեկ անգամ «Ուլտրեխի», երկու անգամ «Ֆորտունա Դյուսելդորֆի» և մեկ անգամ «Էսսեն Կասելի» դեմ[6]։
Հունվարի 27-ին Դուձիակը պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց «Բորուսիայի» հետ, մինչև 2018 թվականի հունիսի 30-ը[8]։ Մարտի 4-ին նա Գերմանիայի գավաթի խաղարկության «Դինամո Դրեզդենի» դեմ խաղը նա անցկացրել պահեստայինների նստարանին[9]։ Նա իր նորամուտը նշեց 2015 թվականի մարտի 21-ին, Հաննովեր 96-ի դեմ խաղում[6], 58-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Օլիվեր Կիրխի փոխարեն[10]։
Միջազգային կարիերա
խմբագրելԳերմանիայի Մ16 հավաքականում նորամուտը նշել է Ռուսաստանի Մ16 հավաքականի դեմ խաղում[11]։ Գերմանիայի Մ19 հավաքականի հետ նա հաղթել է 2014 թվականի Մ19 հավաքականների միջև կայացած ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնությունը[12]։
Նա նաև հնարավորություն ուներ հանդես գալ Գանայի և Թունիսի հավաքականներում, որովհետև նրա հայրը ծնվել է Գանայում և մեծացել Թունիսում, բայց նա նախընտրեց խաղալ Գերմանիայի համար[11]։
Ձեռքբերումներ
խմբագրելՄիջազգայիին
խմբագրել- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն՝ 2014[12]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Jeremy Dudziak (գերմ.) / Hrsg.: Hertha BSC
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Dudziaks Traum vom EM-Titel». RP Online. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Frühstarter Calhanoglu beschert KSC den Sieg». Kicker. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Soccerway profile». Soccerway. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Dortmund vs Sion». Soccerway. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Dudziak unterschreibt Vertrag bis 2018». BVB. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Dynamo Dresden vs Borussia Dortmund». Soccerway. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Hannover 96 vs Borussia Dortmund». Soccerway. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ 11,0 11,1 «Ein gelungenes Debüt gab der 15-jährige BVB-Spieler Jeremy Dudziak im Nationaltrikot der U16-Nationalmannschaft beim 4:0 Sieg der DFB-Elf gegen Russland». Revier Sport. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ 12,0 12,1 «Germany edge out Portugal for second U19 crown». UEFA. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.