Ժենյա Հարությունյան
հայ նկարիչ
Ժենյա (Եվգենիա) Արմենակի Հարությունյան (փետրվարի 19, 1920, Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն - սեպտեմբերի 7, 2006, Երևան, Հայաստան), հայ նկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1942)։
Ժենյա Հարությունյան | |
---|---|
Ի ծնե | Ժենյա Հարությունյան |
Ծնվել է | փետրվարի 19, 1920 |
Ծննդավայր | Երևան |
Վախճանվել է | սեպտեմբերի 7, 2006 (86 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Գեղարվեստական ուսումնարան (1939) |
Մասնագիտություն | նկարչուհի |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ժենյա Հարությունյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
1939 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, ապա սովորել է Մոսկվայի գեղարվեստա-արդյունաբերական բարձրագույն ուսումնարանում։ 1950 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում և որոշ ժամանակ սովորել Մոսկվայի ասպիրանտուրայում։ 1942 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1941-1946 թվականներին աշխատել է Երևանի երաժշտական թատրոնում և «Տասսի պատուհաններ»-ում[1]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։
Մահացել է Երևանում[3]։
ՍտեղծագործություններԽմբագրել
Նրա գործերից են՝
- «Հեծելազորը»
- «Նորեկը»
- «Ձուլարանում»
- «Գերազանցիկը»
- «Թութունի չորացումը»
- «Կամոյի փախուստը»
- «Մաքսիմ Գորկին և Լունաչարսկին Կապրի կղզում»
- Նկարիչ Վահրամ Գայֆեճյանի դիմանկարը
- Ինքնադիմանկար կարմիր օձիքով
- Օֆելյա
- Ելիզավետայի դիմանկարը
Կատարել է մի շարք գրքերի նկարազարդումներ։
ՄատենագրությունԽմբագրել
- Женя Арутюнян (буклет), Ереван, 1972 г.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
- ↑ Ժենյա Հարությունյանի աշխատանքներից ՀԱՊ-ում
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Ժենյա Հարությունյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-02-19