Ժենյա Առստամյան

հայ քիմիկոս

Ժենյա Մելիքի Առստամյան (սեպտեմբերի 14, 1935(1935-09-14)[1], Կաղարծի, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (2001):

Ժենյա Առստամյան
Ծնվել էսեպտեմբերի 14, 1935(1935-09-14)[1] (89 տարեկան)
Կաղարծի, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1958)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1999)

Կենսագրություն

խմբագրել

Ժենյա Առստամյանը ծնվել է 1935 թվականի սեպտեմբերի 14-ին Կաղարծի գյուղում (Արցախի Մարտունու շրջանում1958 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1961 թվականից աշխատել է ԵՊՀ քիմիական ֆակուլտետի վերլուծական քիմիայի բաժնում[2]։

Աշխատանքները վերաբերում են լուծահանալուսաչափական և լուծահանաֆլուորաչափական եղանակներով ծարիրի, երկաթի ու քրոմի միկրոքանակների որոշման հարցերին։ Ցույց է տվել, որ ծարիրը, գալիումը, թալիումը առաջացնում են հիդրօքսոկոմպլեքսներ, որոնց իոնական ասոցիատները լուծահանվում են օրգանական լուծիչներով։ Հեղինակ է ուսումնական ձեռնարկների[3]։

Աշխատություններ

խմբագրել
  • Սիլիկատների անալիզի գործնական աշխատանքներ։ Ուսումնական ձեռնարկ։ Երևան։ ԵՊՀ, 1989[4]։
  • Арстамян, Женя Меликовна (1999) Исследование экстракции в системе ион металла-галогенид-органический основной краситель и аналитическое применение образующихся ионных ассоциатов[5].
  • Քիմիական տերմինների ռուս-հայերեն ուսումնական համառոտ բառարան։ 1816 բառահոդված և 3100 բառ ու դարձված (համահեղինակ)։ Երևան։ Երևանի համալսարանի հրատարակություն, 2000[6]։
  • Քրոմի և կադմիումի էքստրակցիոն-ֆոտոմետրիկ որոշումը հիմնային ներկանյութերով կաթի մեջ և կաթնամթերքներում (Ուսումնամեթոդական աշխատանք)։ Երևան։ Երևանի համալսարանի հրատարակություն, 2003[7]։
  • Քլորօրգանական և ֆոսֆորօրգանական պեստիցիդների անջատման և որոշման մեթոդները։ (Ուսումնամեթոդական աշխատանք) / Ժ.Մ. Առստամյան ; ԵՊՀ. Անալիտիկ քիմիայի ամբիոն։ Երևան։ ԵՊՀ հրատ., 2003[8]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12670
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 116-117։
  3. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
  4. Առստամյան, Ժենյա Մելիքի (1989). Սիլիկատների անալիզի գործնական աշխատանքներ։ Ուս. ձեռնարկ. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ.(չաշխատող հղում)
  5. Арстамян, Женя Меликовна (1999 թ․ նոյեմբերի 12). «Исследование экстракции в системе ион металла-галогенид-органический основной краситель и аналитическое применение образующихся ионных ассоциатов». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. Աֆանասևա, Տատյանա Ալեքսանդրովնա; Աֆանասևա, Տատյանա Ալեքսանդրովնա; Առստամյան, Ժենյա Մելիքի; Մարկոսյան, Ե Ա (2000). Քիմիական տերմինների ռուս-հայերեն ուսումնական համառոտ բառարան։ 1816 բառահոդված և 3100 բառ ու դարձված. Երևանի պետական համալսարան. Երևան: Երևանի համալս. հրատ. ISBN 9785808403314.(չաշխատող հղում)
  7. Առստամյան, Ժենյա Մելիքի (2003). Քրոմի և կադմիումի էքստրակցիոն-ֆոտոմետրիկ որոշումը հիմնային ներկանյութերով կաթի մեջ և կաթնամթերքներում։ Ուսումնամեթոդական աշխատանք. Երևանի պետական համալսարան. Երևան: Եր. համալս. հրատ.(չաշխատող հղում)
  8. Առստամյան, Ժենյա Մելիքի (2003). Քլորօրգանական և ֆոսֆորօրգանական պեստիցիդների անջատման և որոշման մեթոդները։ Ուսումնամեթոդական աշխատանք. Երևանի պետական համալսարան. Երևան: Եր. համալս. հրատ.(չաշխատող հղում)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժենյա Առստամյան» հոդվածին։