Homunculus Loxodontus

Մարգրիտ վան Բրիֆորտի քանդակը
(Վերահղված է Ժդունից)

Homunculus Loxodontus, նիդերլանդացի քանդակագործուհի Մարգրիտ վան Բրիֆորտի ստեղծագործությունը։ Ստեղծել է 2016 թվականի գարնանը։ 2017 թվականի սկզբից կերպարը մեծ ժողովրդականություն է ստացել ռուսական սոցիալական ցանցերում և Ֆեյսբուքում[4]։

Homunculus Loxodontus
տեսակքանդակ և համացանցային մեմ
քանդակագործՄարգրիտ վան Բրիֆորտ
տարի2016
նյութԷպօքսիդային խեժեր[1][2], polyester?[1][2], փայտ[1][2], մետաղ[1][2] և ապակի[1][2]
գտնվելու վայրLUMC մանկական հիվանդանոցի բակ
հավաքածուԼեյդեն
 Homunculus Loxodontus Վիքիպահեստում

Քանդակը խմբագրել

Քանդակի երևակայական կերպարը ստեղծելուց հեղինակին՝ Մարգրիտ վան Բրիֆորտին ոգեշնչել են կայարաններում, հիվանդանոցներում համբերատար իրենց հերթին սպասող մարդիկ։ Կերպարը միաժամանակ նման է և՛ ծովաշան, և՛ փղի։ Այժմ Հոմունկուլուսը տեղադրված է LUMC մանկական հիվանդանոցի բակում, իսկ նախկինում գտնվել է Լեյդենի համալսարանի մասնաշենքերից մեկի մոտ՝ նստարանի վրա[5][6]։ Յուրատեսակ արձանը 2016 թվականին Լեյդենի ամենաշատ լուսանկարվող օբյեկտն է եղել[7]։

Կերպարը որպես մեմ խմբագրել

2017 թվականի սկզբից քանդակի կերպարը ռուսական սոցիալական ցանցերում և Ֆեյսբուքում հայտնվել է, որպես մեմ՝ «Ժդուն» (ռուս.՝ Ждун՝ սպասող) անունով։ Սկզբում արձանի նկարի տակ հայտնվել են բազմաթիվ հետաքրքիր մակագրություններ, իսկ հետո նկարը սկսել են մոնտաժել հայտնի գեղանկարչական աշխատանքների հետ[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.beeldeninleiden.nl/veiling
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://levenmagazine.nl/homunculus-loxodontus-wint-publieksprijs-beelden-leiden/
  3. 3,0 3,1 Sculptures in Leiden exhibition is intriguing and endearingLeiden University, 2016.
  4. 4,0 4,1 «Вокруг шум: что за Ждун и кто его создал». meduza.io. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին. (ռուս.)
  5. 5,0 5,1 «Кто такой Ждун и как он поселился на знаменитых картинах». rtchive.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  6. Sculptures in Leiden exhibition is intriguing and endearing.
  7. Homunculus Loxodontus wint publieksprijs bij Beelden in Leiden / Door LEVEN!