Ժան դե Պլանտավիտ Դե Լա Պոզ (ֆր.՝ Jean de Plantavit de La Pause, 1579[1], Saint-Jean-du-Gard - մայիսի 21, 1651(1651-05-21)[2]), ֆրանսիացի հոգևորական, գրող և հեբրեյիստ գիտնական։

Ժան Պոզ
Դիմանկար
Ծնվել է1579[1]
ԾննդավայրSaint-Jean-du-Gard
Մահացել էմայիսի 21, 1651(1651-05-21)[2]
ԳերեզմանLodève Cathedral
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[3]
Գիտական աստիճանաստվածաբանության դոկտոր
Մասնագիտությունպրելատ և կաթոլիկ եպիսկոպոս
Զբաղեցրած պաշտոններթեմի հովվապետ
 Jean Plantavit de La Pause Վիքիպահեստում

Եղել է բողոքական քահանայի որդի։ Կրթությունը ստացել է Նիմում և Ժնևում։ Եղել է աստվածաբանության դոկտոր և Բեզեում ռեֆորմացիայի քահանա։ Հավանական է, որ 1604 թվականից հետո նա Հիսուսյանների ազդեցության տակ դարձել է կաթոլիկ։ Կաթոլիկ քահանա ձեռնադրվելուց հետո մեկնել է Հռոմ, որտեղ աստվածաբանություն և արևելյան լեզուներ` մասնավորապես եբրայերեն է սովորել, աստվածաշնչյան հայտնի մարոնիական ուսանող` Գաբրիել Սիոնիտայի ղեկավարությամբ։

Կարդինալ Ֆրանսուա դե Ժուայզուի շնորհիվ հայտնի դարձավ Մարիա Մեդիչին և շուտով դարձավ նրա խոստովանահայրը։ Ավելի ուշ Ժան Պոզը դարձավ Ֆրանսիայի և Իսպանիայի թագավորների քահանան, այնուհետև Լոդեվի եպիսկոպոս։

Ժան Պոզը մասնակցել է կարդինալ Ռիշելյեի դեմ իրականացվող ինտրիգներին։ Սատարել է Լանգեդոկի դեմ զինված ընդվզմանը։

Ընտիր երկեր խմբագրել

  • Déclaration catholique du Sieur de La Pause, Paris: F. Bourriquant, 1604.
  • Chronologia praesulum Lodouensium, Aramontii, 1634.
  • Planta Vitis seu Thesaurus synonymicus Hebraeo-Chaldaico-Rabbinicus, Lodovae: Typis A. Colomerii, 1644—1645 (3 Bände).
  • Florilegium rabbinicum, complectens praecipuas veterum rabbinorum sententias, versione latina et scholiis. Lodovae: Typis Arnaldi Colomerii, 1644.
  • Thesaurus synonymicus hebraico-chaldaico-rabbinicus. 1644—1645

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1025106865 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.

Գրականություն խմբագրել

  • «Поз, Жан». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Պոզ» հոդվածին։