Ժան-Պիեր Նշանյան
հայ դերասան
(Վերահղված է Ժան Նշանյանից)
Ժան-Պիեր Արմենակի Նշանյան (հուլիսի 25, 1953, Եգիպտոս), հայ դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ (2014)[1]։
Ժան-Պիեր Նշանյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Եգիպտոս |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | դերասան |
Ծնողներ | Աննա Նշանյան |
Ամուսին(ներ) | Շաքե Թուխմանյան |
Երեխա(ներ) | Արման Նշանյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Օպերային երգչուհի Աննա Նշանյանի որդին է, դերասանուհի Շաքե Թուխմանյանի ամուսինը, դերասան, օպերային երգիչ, տենոր Արման Նշանյանի հայրը։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1953 թվականին Եգիպտոսում[2]։ 1971 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի երաժշտական կոմեդիայի բաժին։ 1976-1980 թվականներին աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
1980 թվականից բնակվում է Լոս Անջելեսում, որտեղ 1983 թվականին կնոջ՝ դերասանուհի Շաքե Թուխմանյանի հետ հիմնել է Վարդան Աճեմյանի անվան թատրոնը։ Բեմադրել և խաղացել է շուրջ 30 ներկայացումներ։
Դերեր
խմբագրել- Ֆեդերիկո՝ «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի»
- Արտակ՝ «Հարսնացուն հյուսիսից»
- Գագիկ՝ «Ծանր է Հիպոկրատի գլխարկը»
- Դիկոն՝ «Անտառի զավակները»
Հոլիվուդյան ֆիլմեր
խմբագրել- «Սթափ եղիր»
- «Աչքեր»
- «Զենքի արքան»
- «Օպերացիա»
Ֆիլմագրություն
խմբագրել- «Ժանո»
- «Մի նայիր հայելուն»
- «Փուշ»
- «Լռության սիմֆոնիա»
- «Հերոստրատ»
- «Մետամորֆոզ»
- «Սողանք»
- «30 տարի, 3 օր»
- «Վանա ծովու արշալույսը»
- «Քայլ ձիով»
- «Հին արքաներ»