Ժան Մարտիկյան (ֆր.՝ Jean Mardikian, մարտի 25, 1935(1935-03-25)[1], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[1] և Փարիզ[2] - դեկտեմբերի 27, 2019(2019-12-27)[3][4][1] կամ 2019[2], Սեն Միշել[1][5]), ֆրանսահայ մշակութային և քաղաքական գործիչ Շարանտից, 1974 թվականին Անգուլեմի կոմիքսների միջազգային փառատոնի համահիմադիր։

Ժան Մարտիկյան
Ծնվել էմարտի 25, 1935(1935-03-25)[1]
ԾննդավայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ[1] կամ Փարիզ[2]
Մահացել էդեկտեմբերի 27, 2019(2019-12-27)[3][4][1] (84 տարեկան) կամ 2019[2]
Մահվան վայրՍեն Միշել[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունÉcole d'ingénieurs de Purpan? և Institut d'études politiques de Toulouse?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, մշակութային գործիչ, ձեռնարկատեր, լրագրող, նախագահ, գյուղատնտեսական ինժեներ և council member
ԱշխատավայրԱնգուլեմ և Անգուլեմի միջազգային կոմիքս փառատոն

Կենսագրություն խմբագրել

Հայոց ցեղասպանությունից հետո 1915-1916 թվականներին, Ժան Մարտիկյանի ծնողները, որոնք դերձակի մասնագիտություն ունեին, հիմնվում են Ֆրանսիայում[6]։ Մարտիկյանը մեծանում է Փարիզում[7], որտեղ նա հաճախում է հայկական դպրոց[8]։ Նա ճարտարագիտություն է սովորում Պուրպանի բարձրագույն գյուղատնտեսական դպրոցում[9]։ Տեղավորվում է Շարանտում որտեղ նա Գյուղատնտեսական Շարանտի[8] համար դառնում է շաբաթաթերթի առաջնորդող հոդվածի հեղինակ։

1970 թվականին[10] Ռոլանդ Շիրոնի ընտրվելուց հետո, 1971-1977 թվականներին Ժան Մարտիկյանն ստանձնում է Անգուլեմի քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղվելով մշակութային և հասարակական գործունեությամբ, մինչդեռ Ֆրանսիս Գրուքսը քաղաքային խորհրդական է[11]։ Մարտիկյանը, Գրուքսը և Քլոդ Մոլիտերնին 1972-ին ստեղծում են «BD-ի հինգշաբթիները»՝ ընթերցանության երկշաբաթի շրջանակներում[7]։ 1973-ի նոյեմբերին, Մարտիկյանը եը Գրուքսը, Մոլիտերնիի ուղեկցությամբ, գնում են Լուքի[12], Կոմիքնսերի միջազգային փառատոնին, որը Եվրոպայի ամենահինն ու ամենից շատ հաճախվածն է։ Տպավորված այդ իրադարձության պրոֆեսիոնալ տեսքից, Գրուքսը և Մարտիկյանը Լուքի ցուցահանդեսի հովանավորության ներքո թողարկում են Անգուլեմի ցուցահանդեսը[12], որը նրանց տրամադրում է օգտակար փաստաթղթեր[13]։ Մարտիկյանը 1989-ից 1995 թթ. ղեկավարում է Անգուլեմի փառատոնը, զուգահեռաբար ղեկավարում է նաև Պատկերի և կոմիքսների ազգային կենտրոնի կառավարման խորհուրդը մինչև 2007 թ.[11]:

1989-ին նա դառնում է մշակույթի և հաղորդակցության հարցերով Անգուլեմի քաղաքապետի տեղակալ և կոմիքսների միջազգային փառատոնի նախագահ, մանդատներ, որոնք ավարտվում են 1995-ին[11]։ 1995-ից 2001թթ, դառնում է քաղաքի մշակութային և քաղաքական հարցերով տեղակալ, այնուհետև քաղաաշինության հարցերով տեղակալ, բնակարանային և քաղաքային վերանորոգում մինչև 2008թ.[11]: Նա Մեծ Անգուլեմի քաղաքային համայնքին (COMAGA) կից ստանձնում է նաև խորհրդականի պաշտոնը (COMAGA), պաշտոն, որը նա թողնում է 2008-ին[14]։ Այս գործունեությանը զուգահեռ, Մարտիկյանը 1997-ին հիմնադրում է Օմեգա սոցիալական միջնորդության ասոցիացիան[15], որը նա ղեկավարում է սկսած 1998 թ-ից[8] և որը թողնում է 2014-ին[15]։ Վալուայում ղեկավարում է նաև Դաշնամուր փառատոնը սկսած 1990-ականների կեսերից[16]։

2008-ին, Ժան Մարտիկյանը թոշակի է անցնում և Երևանում[8][17], հիմնում կոմիքսների փառատոն։ 2012-ին, Ֆրանսիս Գրուքսի հետ համատեղ տպագրում է մի աշխատություն Անգուլեմի փառատոնի ազդեցության վերաբերյալ՝ Կոմիքսներից այն կողմ։ 1974-2013թթ., ինչպես է փառատոնը փոխել Անգուլեմը[18]։ Նույն տարում, վիպասան Միշել Արմանեն գրում է նրա կենսագրությունը՝ Ժան Մարտիկյանը և կոմիքսները: Անգուլեմից Արարատ լեռ[6][7],:

Ժան Մարտիկյանը միավորվում է Կոնյակում հիմնված գործարար Քիրքոր Քալայջյանի, և խավիար վաճառող Արմեն Պետրոսյանի հետ՝ Բուր-Շարանտում թառափ բուծելու նպատակով։ Նախագիծը սկսում է գործել 2014-ին, 2010-ին գործարանի համար ընտրված տարածքում հնագիտական ​​վայրի հայտնաբերման պատճառով ուշացումներից հետո[19]։ Այնուամենայնիվ, Էստուրնիակ ձեռնարկության ծրագիրը, որի նախագահը Մարտիկյանն է, 2016-ին անընդհատ դժվարությունների է հանդիպում քանի որ պեղումները իրականացրած կազմակերպությունը՝ Կանխարգելիչ հնագիտական ​​հետազոտությունների ազգային ինստիտուտը, հողի սեփականատերերին 930 հազար եվրո ապրանքագիր է կազմում[20]։ 2018-ին, Էստուրնիակի ապրանքներն իսպառ վաճառվում են[21][22],:

2016-ին, Անգուլեմի փառատոնի խմբագրման հետ կապված հակասություններից հետո Ժան Մարտիկյանը դառնում է BD-ից վրդովվածների կոլեկտիվի խոսնակը։ «Անգումուազենցիների շարժում, որը փառաբանում է փառատոնի վերահիմնումը» քննադատելով FIBD ասոցիացիայի նախագահ Պատրիկ Օսուի, ինչպես նաև, Իններորդ արվեստ +[23]-ի գլխավոր պատվիրակ Ֆրանկ Բոնդուքսի ղեկավարությունը, ում գործունությունը Մարտիկյանն արդեն նախկինում դատապարտել էր[24]։

Նա մահանում է 2019թ-ի դեկտեմբերի 27-ին[25] Սեն-Միշելում[26]։

Անձնական կյանք խմբագրել

Ժան Մարտիկյանն ունի մեկ որդի՝ Պատրիկը[7]։

Աշխատություններ խմբագրել

  • Ֆրանսիս Գրուքսի հետ՝ Կոմիքսներից այն կողմ 1974-2013, Ինչպես է փառատոնը փոխել Անգուլեմը, Ֆլեակ՝ Մտեք կոմիքս, 2012թ., էջ 95։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 https://france3-regions.francetvinfo.fr/nouvelle-aquitaine/charente/angouleme/obseques-jean-mardikian-fondateurs-du-festival-bd-angouleme-se-derouleront-ce-jeudi-1768775.html
  4. 4,0 4,1 4,2 https://www.sudouest.fr/2019/12/28/le-deces-de-jean-mardikian-cofondateur-du-festival-de-la-bd-peine-angouleme-7004609-813.php
  5. État civil sur le fichier des personnes décédées en France depuis 1970
  6. 6,0 6,1 «Rencontre : d'Angoulême au mont Ararat, Jean Mardikian et la bande dessinée». Cité internationale de la bande dessinée et de l'image. février 2013..
  7. 7,0 7,1 7,2 7,3 {{{վերնագիր}}}.
  8. 8,0 8,1 8,2 8,3 {{{վերնագիր}}}.
  9. «Notice BNF de Jean Mardikian». data.bnf.fr (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  10. {{{վերնագիր}}}..
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Jean Mardikian - notice biographique». Guides des sources, par le Comité d'histoire du ministère de la Culture et de la Communication (ֆրանսերեն). avril 2017. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  12. 12,0 12,1 {{{վերնագիր}}}.
  13. {{{վերնագիր}}}..
  14. Didier Pasamonik (14-01-2008). «Jean Mardikian (cofondateur du Festival d'Angoulême) : "Il faut faire d'Angoulême une appellation contrôlée !"». Actua BD (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  15. 15,0 15,1 {{{վերնագիր}}}..
  16. {{{վերնագիր}}}.
  17. {{{վերնագիր}}}.
  18. {{{վերնագիր}}}.
  19. {{{վերնագիր}}}..
  20. {{{վերնագիր}}}.
  21. {{{վերնագիր}}}.
  22. «SAS ESTURNIAC - Cognac». societe.com.
  23. {{{վերնագիր}}}.
  24. {{{վերնագիր}}}..
  25. Manon Klein (28-12-2019). «L'un des fondateurs du festival de la BD d'Angoulême, Jean Mardikian, est mort». francebleu.fr (ֆրանսերեն). Վերցված է 28-12-2019-ին.
  26. David Gauthier (28-12-2019). «Jean Mardikian, l'un des fondateurs du festival de la BD, est décédé». charentelibre.fr (ֆրանսերեն). Վերցված է 28-12-2019-ին.