Սեն Միշել (ֆր.՝ Saint-Michel), Ֆրանսիայի համայնք, որը գտնվում է Պիկարդիայի Վերվենի շրջանում։ Տեղակայված է Լան քաղաքից 57 կմ հյուսիս արևմուտք, Շառլվիլլ-Մեզյերից արևելք՝ 50 կմ, սահմանից 8 կմ, իսկ Բելգիայից՝ 19 կմ։

Բնակավայր
Սեն Միշել
ֆր.՝ Saint-Michel[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես42,2 կմ²
Բնակչություն3252 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ02830[3]
Սեն Միշել (Էնայի գավառ) (Ֆրանսիա)##
Սեն Միշել (Էնայի գավառ) (Ֆրանսիա)

Բնակչություն (2012)՝ 3 542 մարդ։

Պատմություն խմբագրել

X դարի սկզբում գոյություն ուներ միայն Միքայել Հրեշտակապետի պատվին կառուցած մատուռը։ 945 թվականին իռլանդացիների և շոտլանդացիների միսսիոներների խումբը մատուռի շուրջը հիմնադրեցին Բենեդիկտյան միաբանությունը։ Սեն Միշել աբբայությունը դասվեց այն քիչ թվով աբբայությունների շարքին, որոնք պահպանվեցին Ֆրանսիական հեղափոխությունից հետո։ Ամեն տարի այդ վայրում անցկացվում են հրավառություններ, համերգներ։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • ՍԵն Միշել աբբայություն։ Այստեղ համադրված են ճարտարապետական երկու ոճեր՝ գոթիկա և կլասիցիզմ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության զբաղվածությունը

  • գյուղատնտեսություն — 3,1 %
  • արդյունաբերություն — 30,7 %
  • շինարարություն — 9,2 %
  • առևտուր, տրանսպորտ և ծառայությունների ոլորտ — 16,8 %
  • պետական և համայնքային ծառայություններ — 40,2 %

Գործազրկության աստիճանը (2011 թիվ) - 18,7 %
Տարեկան միջին եկամուտ (2011 թիվ) - 16 205

Վարչություն խմբագրել

Սեն Միշելի քաղաքապետի պաշտոնը 2008 թվականից գլխավորում է Թերրի Վերդավենը (Thierry Verdavaine)։ 2008 թվականի համայնքային ընտրություններին նրա գլխավորած դաշինքը հաղթանակ է տարել՝ հավաքելով ձայների 58,08 %։

ժողովրդագրություն խմբագրել

Բնակչության թվի դինամիկան, մարդ

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Միշել (Էնայի գավառ)» հոդվածին։