Անգուլեմի միջազգային կոմիքս փառատոն

Անգուլեմի միջազգային կոմիքս փառատոն-ը (ֆրանսերեն՝ Festival international de la bande dessinée d'Angoulême) Եվրոպայում երկրորդն է իր մեծությամբ իտալական Lucca Comics & Games փառատոնից հետո և երրորդ ամենամեծ փառատոնն ամբողջ աշխարհում՝ Lucca Comics & Games և ճապոնական Comiket փառատոներից հետո[1][2][3] : Սկսած 1974 թվականից՝ այն ամեն տարի փետրվար ամսին անցկացվում է Ֆրանսիայի, Անգուլեմ շրջանում: Այն տևում է չորս օր: Փառատոնի ընթացքում կոմիքսների հեղինակները պարգևատրվում են մի քանի հատուկ անվանկարգերում: Ի սկզբանե պարգևներն անվանում էին «Alfred» ի պատիվ «Զիգ և Պուս» կոմիքսի պինգվինների: 1989 թվականին անվանումը փոխեցին «Alph-art»-ի, ի պատիվ «Tintin et l'alph-art» ընկերության արտադրած վերջին՝ Թենթենի Արկածները կոմիքսի: 2003 թվականից մրցանակներն ուղղակի անվանում են «Միջազգային կոմիքս փառատոնի պաշտոնական մրցանակներ» (ֆրանսերեն ՝ le Palmarès Officiel du Festival international de la bande dessinée): 2007 թվականին Լյուիս Թրոնդայմը ստեղծեց «առյուծի թալիսման» կերպարի մրցանակը և 2008 թվականից սկսած հաղթողներին պարգևում էին այդ կերպարով արձանիկներ:

Անգուլեմի միջազգային կոմիքս փառատոն
Festival international de la bande dessinée d'Angoulême
FIBD2017.jpg
Տեսակակտիվ
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
ՎայրԱնգուլեմ
Ակտիվ1974-ներկա
Առաջինը1974
ԺանրԿոմիքս
bdangouleme.com(ֆր.)
Angoulême International Comics Festival Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Անգուլեմի միջազգային կոմիքս փառատոնը հիմնադրվել է Ֆրանսիայի մշակույթի նախարարներ Ֆրենսիս Գրույի և Ժան Մարդիկյանի, ինչպես նաև Կլոդ Մոլիտերնի կողմից[4]: 1972 թվականի վերջում, մշակույթի նախարար Ֆրենսիս Գրուն, Կլոդ Մոլիտենին հրավիրեց « Dix millions d'images : l'âge d'or de la BD » կոմիքսի ցուցադրությանը, որը կազմակերպվել էր Socerlid կազմակերպության կողմից[5]: Ցուցահանդեսը ունենում է մեծ հաջողություն և Ֆրենսիս Գրուն նույնը փորձում է կազմակերպել հաջորդ տարի այս անգամ հրավիրելով Ժան Մարդիկյանին և այլ նկարիչների: Ցուցահանդեսը տևում է երկու օր:

1973 թվականին կոմիքսների ազգային առաջին տոնավաճառը տեղի ունեցավ Տուլուզում և ունեցավ իրական հաջողություններ[6]: Նույն թվականին Գրուն, Մոլիտերնին առաջարկեց կազմակերպել Անգուլեմում կոմիքս փառատոն, որը նման կլինի Իտալիայի «Lucca Comics and Games» փառատոնին, և որ այն կլինի Եվրոպայում ամենամեծը: Այս առիթով Գրուն, Մոլիտերն ու Մարդիկյանը ուղևորվում են Իտալիա, որ գտնեն իրենց ոգեշնցման աղբյուրը:

Այսպիսով 1974 թվականի հունվարի 25-27-ը անցկացվում է առաջին կոմիքս փառատոնն Անգուլեմի թանգարաններից մեկում: Այս առաջին ցուցադրումը ունենում է մեծ հաջողություն և ավելի քան տաս հազար այցելու:

ԱյցելություններԽմբագրել

Ամեն տարի այս փառատոնն ունենում է ավելի քան 200 հազարից ավել այցելուներ, վեց հազարից յոթ հազար էքսպերտներ[7] և ութ հարյուր լրագրողներ: Այս փառատոնի այցելությունը դժվար է գնահատել քանի որ այն անցկացվում է ամբողջ քաղաքով մեկ և ունի մի քանի ճյուղավորում, որոնք մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունեն[8]:

Պաշտոնական մրցանակներԽմբագրել

Չորսօրյա փառատոնն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մուլտֆիլմներին և հատուկ մրցանակներ շնորհում ստեղծողներին: Անգուլեմի մրցանակները պաշտոնապես կոչվում են «Ալֆրեդի մրցանակներ»: 1989 թվականին անվանումը փոխեցին «Ալֆ արտ»-ի՝ ի պատիվ «Թենթեն» կոմիքսների շարքին: 2003 թվականին «Ալֆ արտ» անվանումն էլ կորցրեց իր արժեքը և մրցանակներն ուղղակի անվանեցին «Համաշխարհային կոմիքսների պաշտոնական մրցանակ (ֆրանս՝ le Palmarès Officiel du Festival international de la bande dessinée)»:

Բացի այդ մրցանակներից կա նաև շատ ավելի կարևոր մրցանակ, որը կոչվում է «Grand Prix de la ville d'Angoulême» և այդ մրցանակը շահած անձանց կոչում են «Grand Prix» շահող և տվյալ անձը դառնում է հաջորդ տարվա փառատոնի նախագահ: Այսքան ժամանակ «Grand Prix» շահել է կանանցից միայն մեկ հոգի: Դա եղել է Ֆլորենս Սեստակը[9]:

2007 թվականին Լյուիս Տրոնդեիմը (2006 թվականի «Grand Prix» շահող) փառատոնի համար ստեղծել է թալիսման՝ «Le Fauve (The Wildcat)» կոմիքսի կերպարը և 2008 թվականին շնորհվող մրցանակները եղել են այդ կերպարի տեսքով:

2005 թվականին հիմնական շնորհվող մրցանակներ

     * "Golden Wildcat"- լավագույն կոմիքս
     * Ժյուրիի ընտրություն- հանրության համակրանք
     * Առաջին կոմիքս գիրք մրցանակ- շնորհվում է երիտասարդ սկսնակ նկարիչի, ով ներկայացնում է իր առաջին աշխատանքը  
     * Ժառանգական մրցանակ- վերագրանցման կամ համաշխարհային կոմիկական ժառանգության մաս հանդիսացող ստեղծագործության առաջին հրատարակության համար

Մրցանակների կատեգորիաներԽմբագրել

  • "Golden Wildcat" մրցանակ - լավագույն ալբոմ
  • Մրցանակ- հանրության համակրանք
  • Մրցանակ- Արվեստի աշխատանք
  • Մրցանակ- Առաջին կոմիքս գիրք
  • Մրցանակ- 9-12 տարեկան երիտասարդների
  • Մրցանակ- 7-8 տարեկան երեխաների
  • Մրցանակ- լավագույն գովազդային հմայք
  • Մրցանակ- Ռենե Գոսինի

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Angoulême BD»։ Վերցված է հունվարի 30, 2012 
  2. «Honoured at Angoulême, Spiegelman tries to turn the page on ‘Maus’»։ France 24։ 2012-01-27։ Վերցված է հունվարի 30, 2012 
  3. Lancel Xavier։ «Seven Hours Till Angoulême»։ Scarce/Bleeding Cool։ Վերցված է հունվարի 30, 2012 
  4. Pasamonik, Didier. "Disparition de Claude Moliterni, fondateur du Festival d’Angoulême ,"ActuaBD (Jan. 21, 2009). (Ֆրանսերեն)
  5. Société civile d'études et de recherches des littératures dessinées. Olivier Delcroix, Festival d'Angoulême, de Tintin à Titeuf, Le Figaro, 31 janvier 2013, (page consultée le 10 février 2013).
  6. Pascal, 1993, 53.
  7. «professionals»։ Festival International de la bande dessinée d'Angoulême։ Վերցված է հունվարի 30, 2012 
  8. Johnston Rich։ «Standing Out In The Crowd»։ SCARCE At Angoulême։ Bleeding Cool։ Վերցված է հունվարի 30, 2012 
  9. «French comics festival marred by sexism row - BBC News»։ BBC News (en-GB)։ հունվարի 6, 2016։ Վերցված է հունվարի 6, 2016