Ժան-Շառլ Տերրասյե (ֆր.՝ Jean-Charles Terrassier, ապրիլի 21, 1940(1940-04-21)[1], Կանն[1] - հունվարի 1, 2022(2022-01-01)[2][3][1], Նիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[3][1]), ֆրանսիացի հոգեբան[4]։ Նա մասնագիտացել է մանկական ինտելեկտուալ օժտվածության մեջ և հիմնել է «Ինտելեկտուալ օժտվածությամբ երեխաների ֆրանսիական ասոցիացիան» (ANPEIP):

Ժան-Շառլ Տերրասյե
ֆր.՝ Jean-Charles Terrassier
Դիմանկար
Ծնվել էապրիլի 21, 1940(1940-04-21)[1]
ԾննդավայրԿանն[1]
Մահացել էհունվարի 1, 2022(2022-01-01)[2][3][1] (81 տարեկան)
Մահվան վայրՆիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[3][1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունհոգեբան

Կենսագրություն խմբագրել

Տերրասյեն սովորել է Կաննի միջնակարգ դպրոցում, իսկ 1967 թվականին Փարիզ-Սորբոնի համալսարանում ստացել է հոգեբանության աստիճան։ Կրթությունից հետո, որպես կլինիկական հոգեբան է աշխատել Նիսում[5]։ Նա նաև աշխատել է Փարիզում գտնվող Mensa International-ում, նախքան 1968 թվականին Նիսում տեղական մասնաճյուղ ստեղծելը։ 1971 թվականին նա հիմնադրել է «Օժտված երեխաների ազգային ասոցիացիան» (ANPES), որը նվիրված է այն երեխաներին, ովքեր բարձր մակարդակի ինտելեկտ են ցուցաբերել՝ չափված հոգեմետրիկ թեստերով։ Ասոցիացիան փոխել է իր անունը 1987 թվականին՝ դառնալով «Ինտելեկտուալ օժտվածությամբ երեխաների ֆրանսիական ասոցիացիան» (ANPEIP), որն այսօր ունի 25 տարածաշրջանային մասնաճյուղ և գլխավոր գրասենյակը գտնվում է Նիսում։ 1977 թվականին մասնակցել է Շնորհալի և տաղանդավոր երեխաների համաշխարհային խորհրդի հիմնադրմանը Սան Ֆրանցիսկոյում և Լոնդոնում[6]։ 1981 թվականին ընտրվել է տնօրենների խորհրդի անդամ։ Նա նաև համահիմնել է EUROTALENT-ը Փարիզում։

1978 թվականին Տերրասյեն օգնում է կազմակերպել Օժտված երեխաների առաջին միջազգային կոնգրեսը, որը կազմակերպվել էր Միջերկրական համալսարանական կենտրոնի և ANPEIP-ի կողմից։ Տերրասյեի մի քանի տարվա ակտիվ աշխատանքից հետո, 1987 թվականին Ազգային կրթության նախարարությունը կազմակերպում է առաջին դասերը ինտելեկտուալ օժտվածությամբ երեխաների համար Նիսի École publique Las Planas-ում։

Տերրասյեն մահացել է 2022 թվականի հունվարի 1-ին 81 տարեկան հասակում[7]։

Հրապարակումներ խմբագրել

  • "Le syndrome de dyssynchronie" (1979)
  • Dyssynchrony - uneven development in The psychology of gifted children (1985)
  • "Le développement psychologique des enfants intellectuellement précoces" (1996)[8]
  • "Les enfants surdoués ou La précocité embarrassante" (2014)[9]
  • Guide pratique de l'enfant surdoué : Comment réussir en étant surdoué ? (2016)
  • Les enfants surdoués ou la précocité embarrassante (2019)
  • Les enfants surdoués - Comprendre la précocité pour bien la vivre (2020)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 https://www.nicematin.com/sante/jean-charles-terrassier-specialiste-du-haut-potentiel-est-decede-737177
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://france3-regions.francetvinfo.fr/provence-alpes-cote-d-azur/alpes-maritimes/nice/jean-charles-terrassier-psychologue-de-nice-specialiste-des-enfants-a-haut-potentiel-intellectuel-est-mort-2400520.html
  4. Truquet, Axelle (2022 թ․ հունվարի 3). «Jean-Charles Terrassier, spécialiste du haut potentiel, est décédé». Nice-Matin (French). Nice. Վերցված է 30.03.2023-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Lignier, Wilfried (2009). «Comment la question des enfants « surdoués » est-elle devenue scientifiquement sérieuse en France (1971-2007)?». Quaderni (French) (68): 87–90. doi:10.4000/quaderni.293.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «About WCGTC». World Council For Gifted And Talented Children.
  7. Bustori, Gregory (2022 թ․ հունվարի 4). «Jean-Charles Terrassier, psychologue de Nice spécialiste des enfants à haut potentiel intellectuel est mort». France 3 Côte d'Azur (French). Nice. Վերցված է 30.03.2023-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Terrassier, JC (1996). «Le développement psychologique des enfants intellectuellement précoces». Journal de Pédiatrie et de Puériculture (French). 9 (4): 221–226. doi:10.1016/S0987-7983(96)80052-1.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Terrassier, Jean-Charles (2014). «Les enfants surdoués ou La précocité embarrassante». France Culture (French). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 30.03.2023-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)