Ժաննա Էվրար
Ժաննա Էվրար (ֆր.՝ Jane Évrard, իրական անունը՝ Ժաննա Շևալյե, ֆր.՝ Jeanne Chevallier, փետրվարի 5, 1893[1][2], Neuilly-Plaisance[3] - նոյեմբերի 4, 1984[1][2], Փարիզ[3]), ֆրանսիացի ջութակահար և դիրիժոր, համարվում է պատմության մեջ Ֆրանսիայի առաջին կին դիրիժորը[4]։
Ժաննա Էվրար | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Jane Evrard |
Ի ծնե անուն | ֆր.՝ Jeanne Chevallier |
Նաև հայտնի է որպես | Jane Evrard |
Ծնվել է | փետրվարի 5, 1893[1][2] Neuilly-Plaisance[3] |
Երկիր | ![]() |
Մահացել է | նոյեմբերի 4, 1984[1][2] (91 տարեկան) Փարիզ[3] |
Մասնագիտություն | դիրիժոր |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Ամուսին | Գաստոն Պուլե |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան, որտեղ ծանոթացել է ջութակահար Գաստոն Պուլեի հետ։ 1912 թվականին նրանք ամուսնացել են և սկսել են հանդես գալ միասին, մասնավորապես՝ Լուի Հասելմանսի, Ժորժ Ռաբանիի, Պիեռ Մոնտյոյի գլխավորած նվագախմբերում, ինչպես նաև Պուլեի հիմնած Պուլե քառյակում։ 1920-ական թվականների վերջին Պուլեն և Էվրարը բաժանվել են, Էվրարն սկսել է իր անհատական դիրիժորական գործունեությունը։ 1930 թվականին նա Փարիզում ստեղծել է Փարիզի կանանց նվագախումբը[5], որը ղեկավարել է տասը տարի՝ դառնալով Ֆրանսիայի՝ նվագախումբ ղեկավարող առաջին կին դիրիժորը[6]։ Այդ նվագախմբին իրենց ստեղծագործությունների առաջին կատարումներն են վստահել 20-րդ դարի կեսի նշանակալի կոմպոզիտորներ Մորիս Ռավելը, Արթուր Հոնեգերը, Խոակին Ռոդրիգոն. դրանցից շատ ստեղծագործություններ, ինչպես՝ Ալբեր Ռուսելի «Սիմֆոնիետան» (1934), գրվել են հատուկ կանանց լարային նվագախմբի համար և նվիրվել են Էվրարին։
Մահացել է 1984 թվականի նոյեմբերի 4-ին, Փարիզում, թաղվել է Իվրի-սյուր-Սեն գերեզմանատանը։
ՀիշատակԽմբագրել
2002 թվականին Էվրարի անունով Փարիզում կոչվել է 16-րդ թաղամասի հրապարակ (place Jane-Evrard)[7]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ Jane Evrard, la première femme chef d’orchestre en France on France Musique
- ↑ Orchestre féminin de Paris on Bnf
- ↑ Il était des femmes... cheffes d'orchestre ! on France Inter
- ↑ [1](չաշխատող հղում)