Ժամանակի որսորդը (չինարեն՝ 盗墓笔记), ռեժիսոր Դանիել Լիի 2016 թվականին նկարահանած չինական ֆանտաստիկ արկածային մարտաֆիլմը, որտեղ նկարահանվել են Ջինգ Բորանը և Լու Հանը[2]։ Այն հիմնված է առցանցային «Daomu Biji» վեպի հիման վրա, որի հեղինակն է Սյու Լեյը։ Ֆիլմի պրեմերիան Չինաստանում կայացել է Le Vision Pictures-ի կողմից 2016 թվականի օգոստոսի 5-ին[3]։

Ժամանակի որսորդը
Երկիր Չինաստան
Ժանրարկածային ֆիլմ
Թվականօգոստոսի 5, 2016
ՌեժիսորԴանիել Լի
ԴերակատարներԼու Հան
Տևողություն124 րոպե[1]

«Ժամանակի որսորդը» ֆիլմի աստղերն են՝ Ջինգ Բորանը, Լու Հանը, Բոլիվուդի դերասանուհի Մալիկա Շերավաթը, Մա Սիչունը, Վանգ Ջինգ Չունը, Ժանգ Բոյուն և Հոնկոնգում գլխավորում է ֆիլմի ռեժիսոր Դանիել Լին։

Բացի այն, որ գլխավոր դերերում նկարահանվել են Ջինգ Բորանը և Լուհանը, ֆիլմը առանձնանում է հատուկ հյուրով՝ Մալիկա Շերավաթը, ով ֆիլմում մարմնավորում է կախարդուհու։The 50 միլիոն արտադրանքը հիմնված է Սյու Լեյի չինական «Daomu Biji» վեպի շարքի բեսթսելլերի վրա, որը նաև տեղայնացվել է Չինաստանում չինական սերիալի տեսքով։

Սյուժե խմբագրել

«Ինը ընտանիքները» դամբարանների կողոպտիչների գաղտնի ընկերություն է, ովքեր զբաղվում են սև հնագիտությամբ դարեր շարունակ։ Երեք ընտանիքները՝ ազնվականներ են և կոլեկցիոներներ։ Մյուս երեք ընտանիքները՝ վաճառականներ են և միջնորդներ, իսկ վերջին երեքը՝ բրիչների և բահերի վարպետներ, որոնք ունակ են ներթափանցել յուրաքանչյուր գաղտնարան։

Ու Սեն առևտրական գերդաստանի երիտասարդ ժառանգն է, փոքր տարիքից նա հիացել է հին արտիֆակտներով։ Տղան երազում էր արկածների մասին, բայց նրան դաստիարակած հորեղբայր Սանշենը նրան արգելել է մասնակցել արկածային ճամփորդություններին, ամբողջությամբ նրա հսկողության տակ թողնելով ընտանեկան խանութը։ Մի անգամ Ու Սեյի մոտ հայտնվում է Երկաթե Դիմակի հին վարպետի դամբարանի բանալին։ Նրա վերջին նշումներից հերոսը իմանում է Գոբի անապատում գտնվող Թամուտո հեքիաթական աշխարհից առասպելական Օձերի Թագուհու հին քաղաքի գտնվելու վայրը։ Եթե հավատանք լեգենդներին, թագուհին հասկացել է հավերժական կյանքի գաղտնիքը։ Հավատարիմ լինելով, նա խոստանում է վերադառնալ 3000 տարի անց, վրեժխնդիր լինել մարդկությանը և գրավել աշխարհը։ Եվ, թվում է, այն իրականություն կդառնա հաջորդ շաբաթ։

Դերերում խմբագրել

  • Ջինգ Բորան - Քյլին / Հիաոգ (张起灵)
  • Լու Հան - Ու Սե (吴邪)
  • Մա Սիչուն - Ա Նինգ (阿宁)
  • Վանգ Ջինգ Չուն - Վու Սան Շենգ (吴三省)
  • Մալիկա Շերավաթ - Օձերի թագուհի

Շահույթ խմբագրել

Ֆիլմը վաստակել է 5,8 միլիոն $ հինգշաբթի օրը նախնական դիտումների ընթացքում, 24,1 $ պրիմերիայի օրը և 70,8 միլիոն $ առաջին հանգստյան օրերի ընթացքում ( ընդհանուր 64600000 $ բացառությամբ նախնական դիտումներից) առաջնաելույթ կատարելով առաջին տեղում չինական վարձույթում[4]։ Այն ունեցել է ամենաշատ ցուցադրումները երկրի կինոթատրոննում գրանցելով ավելի քան 85,000 ցուցադրությունն մեկ օրում և մոտ $ 1,000 էկրան մեկ էկրանի միջին հաշվով, մեկ օրում[5][6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Brzeski, Patrick (2016 թ․ մայիսի 11). «Cannes: LeVision CEO Goes Behind Hollywood-China Co-Production 'Great Wall' Starring Matt Damon». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
  3. «盗墓笔记 Time Raiders». gewara.com (Chinese). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Patrick Brzeski (2016 թ․ օգոստոսի 7). «China Box Office: Local Adventure 'Time Raiders' Romps to $71M, Unversal's 'Pets' Nears $30M». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  5. Patrick Frater (2016 թ․ օգոստոսի 7). «China Box Office: 'Time Raiders' Runs Away With $65 Million Weekend». Variety. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  6. Nancy Tartaglione (2016 թ․ օգոստոսի 8). «China's 'Time Raiders' Clocks Top Local Debut In Lackluster Summer Season». Deadline.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  7. Jonathan Papish (2016 թ․ օգոստոսի 8). «China Box Office: 'Time Raiders' Defies Lousy Buzz with Thursday Release». China Film Insider. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել