Ժամանակակից արվեստի թանգարան (Բարսելոնա)

Ժամանակակից արվեստի թանգարան (կատ.՝ Museu d’Art Contemporani de Barcelona, կրճատ` MACBA), գեղարվեստական թանգարան Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում։

Ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ, կրթօջախ և ստեղծագործական նստավայր
Երկիր Իսպանիա[1]
ՏեղագրությունԷլ Ռավալ
Կազմված էRàdio Web MACBA? և MACBA's library?
Ղեկավարության նստավայրԲարսելոնա և Բարսելոնա
ՀասցեPlaça dels Àngels 1
Հիմնադրվել էնոյեմբերի 28, 1995
Մակերես14 300 քառակուսի մետր
Այցելուներ715 745 մարդ (2014)
ՏնօրենElvira Dyangani Ose?
Կայքmacba.cat/ca(կատ.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի շենքը կառուցվել է ճարտարապետ Ռիչարդ Մեյերի նախագծով, բացումը կայացել է 1995 թվականի նոյեմբերի 28-ին։ Թանգարանի հավաքածուն հիմնականում ներկայացնում է XX դարի երկրորդ կեսի արվեստը, ինչպես նաև ժամանակակից արվեստագետների գործեր։ Թանգարանում ցուցադրությունները փոխվում են ամեն 3-4 ամիսը մեկ։

Պատմություն

խմբագրել

1959 թվականին արվեստագետ Ալեքսանդր Չիրիչի Պելիցերի գլխավորությամբ ձևավորվում է ժամանակակից նկարիչների խումբ։ Նկարիչները ներկայացնում են իրենց աշխատանքները 23 ցուցահանդեսից բաղկացած շարքում` հույս ունենալով ստեղծել հավաքածու Բարսելոնայի ժամանակակից արվեստի նոր թանգարանի համար։ Սակայն միայն 1986 թվականին է Բարսելոնայի քաղաքային խորհուրդը որոշում բացել թանգարան` շենքի նախագիծը պատվիրելով ամերիկացի ճարտարապետ Ռիչարդ Մեյերին։ Գեղարվեստական արվեստի քննադատներ Ֆրանչեսկա Միրալյեսային և Ռոզա Կվերալտին հանձնարարվում է սահմանել ու հստակեցնել թանգարանի առաքելությունն ու ուղղվածությունը։ 1987 թվականին ստեղծվում է MACBA ֆոնդը, իսկ հաջորդ տարի ֆոնդը Բարսելոնայի քաղաքային խորհրդի հետ թանգարանի կառուցման նախագիծը հանձնարարում է Ռիչարդ Մեյերին[2]։ Դա տարակույսի առիթ էր տալիս, քանի որ շինարարության ժամանակ ապագա թանգարանի հավաքածուն դեռևս գոյություն չուներ։ Թանգարանը բացվել է 1995 թվականին 1992 թվականի ամառային օլիմպիական խաղերից հետո, մինչդեռ նախագծվել էր բացել այդ խաղերից առաջ[3][4]։

2014 թվականին թանգարանը ձեռք է բերում լրացուցիչ տարածքներ, որի մեջ մտնում են 15-րդ դարի մատուռը և ընդարձակ երկու սրահներ` 21.500 ֆուտ² մակերեսով։

Ճարտարապետություն

խմբագրել

Մեյերի համար դժվար խնդիր էր նախագծել շենք, որում պետք է ցուցադրվեին ժամանակակից արվեստի գործեր, որոնք շենքի նախագծման փուլում դեռևս հայտնի չէին։ Շենքը պետք է համապատասխաներ նաև Բարսելոնայի ամենահին փողոցներում գտնվելու պահանջներին։

35 միլիոն դոլար արժողությամբ շենքի ավարտից հետո տեղի ԶԼՄ-ները թանգարանն անվանեցին «մարգարիտ» հին ճարտարապետության և նեղ փողոցների մեջ[5]։ Թանգարանի շենքը մոդեռնիզմի ոճով է։ 120 մ երկարությամբ և 35 մ լայնությամբ հսկայական սպիտակ շենքի զգալի մասն ապակեպատ է, ինչը թույլ է տալիս այցելուին տեսնել ամբողջ հրապարակը և շենքի ներսում բնական լուսավորություն ապահովել։ Թանգարանն ունի երեք հիմնական ցուցասրահ, որոնք կարելի է բաժանել, ինչպես նաև 5 ոչ մեծ պատկերասրահներ, որոնցից մեկը գտնվում է աշտարակում[4]։

Հավաքածու

խմբագրել

Թանգարանի մշտական հավաքածուն բաղկացած է 5.000 աշխատանքներից (թանգարանի բացման ժամանակ` 1995 թվականին, եղել է 1.100 աշխատանք), որոնք հիմնականում 20-րդ դարի երկրորդ կեսն են ներկայացնում[3][4]։ Ներկայացված են ժամանակակից արվեստի երեք շրջանները։ Առաջինն ընդգրկում է մինչև 60-ական թվականների գործերը, երկրորդը` 60-70-ական թվականները, իսկ երրորդը` ժամանակակից շրջանը։ Հավաքածուներում հիմնական ուշադրությունը հատկացված է 1945 թվակականին հաջորդող շրջանի իսպանական ու կատալոնյան արվեստին։ Ներկայացված են նաև արտասահմանյան որոշ արվեստագետներ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. MACBA website,
  3. 3,0 3,1 Belen Palanco (July 24, 2015), Beleaguered Barcelona museum gets a new director The Art Newspaper.
  4. 4,0 4,1 4,2 Alan Riding (May 10, 1995), A Modern 'Pearl' Inside Old Barcelona New York Times.
  5. Riding, Alan. “A Modern ‘Pearl’ Inside Old Barcelona.” New York Times, May 10, 1995.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Բարսելոնա)» հոդվածին։