Ժամանուններ, օրվա ժամերի անունները Հայկյան տոմարում։ Օրը հավասար ժամանակահատվածների (6, 8, 12, 24 ևն) բաժանելը և դրանց հատուկ անուններ տալը հայտնի է հնուց։ Մեզ հասած տվյալներով հայկական տոմարի առաջին ռեֆորմը կատարվել է Արտաշես Ա–ի (մ. թ. ա. 189–160) օրոք։ Հավանաբար այդ ժամանակ էլ սահմանվել են հայկական ժամանունները։

Ըստ օրվա տվյալ ժամանակամիջոցի լուսավորվածության, երբեմն էլ ջերմացման աստիճանի, ժամերին տրվել են հետևյալ անունները (տես Ղ. Ալիշան, Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց, Վնտ., 1895).

Ժամանակ Գիշերվա ժամեր Անվանում
00։00 Խավարակ
01։00 Աղջամուղջ
02։00 Մթացյալ
03։00 Շաղավոտ
04։00 Կամավոտ
05։00 Բավական
06։00 Խոթափյալ
07։00 Գիզակ
08։00 Լուսակն
09։00 Առավոտ
10։00 Լուսափայլ
11։00 Փայլածու
12։00 Ցերեկվա ժամեր Այգ
13։00 Ցայգ
14։00 Զորացյալ
15։00 Ճառագայթյալ
16։00 Շառավիղյալ
17։00 Երկրատես
18։00 Շանթակող
19։00 Հրակաթ
20։00 Հուրափայլյալ
21։00 Թաղանթյալ
22։00 Արագոտ
23։00 Արփող
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 275