Ժակ Անրի Բեռնարդեն դը Սեն Պիեռ
Ժակ Անրի Բեռնարդեն դը Սեն Պիեռ (ֆր.՝ Jacques-Henri Bernardin de Saint-Pierre, հունվարի 19, 1737[1][2][3][…], Հավր, Ֆրանսիայի թագավորություն - հունվարի 21, 1814[1][2][4][…], Éragny, Առաջին ֆրանսիական կայսրություն), ֆրանսիացի վիպասան, գրող և բուսաբան, որը առավել հայտնի է իր 1788 թվականին գրված «Պոլ և Վիրժինի» վեպով, որը հիմա որոշ դեպքերում անտեսված և մոռացված է, սակայն 19–րդ դարում բավականին տարածված ստեղծագործություն էր։
Ժակ Անրի Բեռնարդեն դը Սեն Պիեռ ֆր.՝ Jacques-Henri Bernardin de Saint-Pierre | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 19, 1737[1][2][3][…] |
Ծննդավայր | Հավր, Ֆրանսիայի թագավորություն |
Վախճանվել է | հունվարի 21, 1814[1][2][4][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Éragny, Առաջին ֆրանսիական կայսրություն |
Գերեզման | Պեր Լաշեզ[5][6] |
Մասնագիտություն | geographical engineer (military cartographer), վիպասան, բուսաբան և գրող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ստորին Նորմանդիայի համալսարան, Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց (1760)[7] և Պիեռ Կոռնելի դպրոց |
Գրական ուղղություններ | Լուսավորականություն և Q2380458? |
Ուշագրավ աշխատանքներ | Պոլ և Վիրժինի |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[8] |
Ամուսին | Ֆելիսիե Դիդո և Désirée de Pelleporc? |
Զավակներ | Վիրժինիա դը Սեն Պիեռ, Պոլ դը Սեն Պիեռ և Bernardin de Saint-Pierre? |
Ժակ Անրի Բեռնարդեն դը Սեն Պիեռ Վիքիքաղվածքում | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՏասներկու տարեկանում նա կարդում է «Ռոբինզոն Կրուզոն» և իր հորեղբոր հետ գնում է ճանապարհորդելու Վեստ Ինդիայում, իսկ այնտեղից վերադառնալուց հետո սովորել է Փարիզի համալսարանում։ Հետո նա անդամագրվել է ֆրանսիական բանակ և մասնակակցել է Անգլիայի և Պրուսիայի դեմ մղվող Յոթամյա պատերազմին։
1768 թվականին նա մեկնեց Մավրիկիոս և սկսեց հետազոտել այնտեղի բույսերը։ Երեք տարի անց՝ 1771 թվականին, նա ծանոթացավ Ժան Ժակ Ռուսոյի հետ, ով դարձավ նրա ընկերը և միաժամանակ ուսուցիչը, նրանք հետազոտում էին Փարիզում և Փարիզի շրակայքում աճող բույսերը։ 1803 թվականին Սեն Պիեռը դարձավ Ֆրանսիական ակադեմիայի անդամ և այնտեղ մնաց մինչև իր մահը՝ 1814 թվականը։
Սեն Պիեռը բուսակերության քարոզիչ էր և ինքն էլ բուսակեր էր, և չնայած այն փաստին, որ նվիրյալ քրիստոնյա էր, նրա վրա մեծ ազդեցություն են թողել լուսավորության շրջանի ֆրանսիացի այնպիսի մտածողներ, ինչպիսիք են Վոլտերը և իր ուսուցիչ Ժան Ժակ Ռուսոն։
Աշխատանքներ
խմբագրելԲեռնարդեն դը Սեն Պիեռը հայերեն
խմբագրել- Հնդկաստանի տնակը (վիպակ)։ Բանասէր, 1851, №№ 1-6։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 BD Gest' (ֆր.)
- ↑ Beaumont F. M. Manuel et itinéraire du curieux dans le cimetière du Père la Chaise (ֆր.) — Paris: 1828. — P. 122.
- ↑ Henry A. Le Père Lachaise historique, monumental et biographique (ֆր.) — Paris: chez l'auteur, 1852. — P. 41. — 116 p.
- ↑ https://books.openedition.org/purh/3220?lang=fr
- ↑ Ֆրանսիական ակադեմիա — 1635.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, հատոր 2, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1976, էջ 406։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Անրի Բեռնարդեն դը Սեն Պիեռ» հոդվածին։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Անրի Բեռնարդեն դը Սեն Պիեռ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Անրի Բեռնարդեն դը Սեն Պիեռ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 406)։ |