Ժակլին Ռոկ

ֆրանսիացի մոդել

Ժակլին Ռոկ կամ Ժակլին Պիկասո (ֆր.՝ Jacqueline Roque, փետրվարի 24, 1926(1926-02-24), Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա - հոկտեմբերի 15, 1986(1986-10-15)[1], Մուժեն), հայտնի է որպես Պաբլո Պիկասոյի մուսա և նրա երկրորդ կին։ Նրանց ամուսնությունը տևել է 11 տարի, մինչև Պիկասոյի մահը։ Նկարիչն ստեղծել է նրա ավելի քան 400 դիմանկար, ինչն ավելին է, քան նրա ցանկացած այլ սիրեցյալի դիմանկարների թիվը[2]։

Ժակլին Ռոկ
ֆր.՝ Jacqueline Roque
Ծնվել էփետրվարի 24, 1926(1926-02-24)
ԾննդավայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
Մահացել էհոկտեմբերի 15, 1986(1986-10-15)[1] (60 տարեկան)
Մահվան վայրՄուժեն
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունպարուսույց, նկարչուհի և մոդել
ԱշխատավայրMadoura?
ԱմուսինՊաբլո Պիկասո

ԵրիտասարդությունԽմբագրել

Ծնվել է 1927 թվականին, Փարիզում։ Ժակլինը երկու տարեկան է եղել, երբ հայրը լքել է իրեն, մորն ու չորսամյա եղբորը։ Ժակլինը սա նրան երբևէ չի ներել։ Մայրը երեխաներին մեծացրել է մեծ դժվարությամբ, Ելիսեյան դաշտերին մոտ գտնվող փոքրիկ տնակում` երկար ժամերով դերձակուհի աշխատելով։ Ժակլինը 18 տարեկան էր, երբ նրա մայրը մահացել է ուղեղի կաթվածից։ 1946 թվականին նա ամուսնացել է ինժեներ Անդրե Հութենի հետ ու նրանից աղջիկ է ունեցել։ Երիտասարդ ընտանիքը տեղափոխվել է Աֆրիկա, որտեղ Անդրե Հութենն աշխատում էր, սակայն չորս տարի անց նրանք վերադարձել են Ֆրանսիա, որտեղ և բաժանվել են։ Ժակլինն սկսել է բնակվել Լազուր ափում և աշխատանքի է անցել Վալորիսում` իր զարմուհու խանութում։

Ծանոթություն և կյանք Պիկասոյի հետԽմբագրել

Պաբլո Պիկասոն առաջին անգամ հանդիպել է Ժակլինին 1953 թվականին, երբ նա 26 տարեկան էր, իսկ նկարիչը` 72։ Նա սկսել է սիրահետել կնոջը։ Ժակլինի պատկերն սկսել է հայտնվել Պիկասոյի կտավներում 1954 թվականին։ Այս դիմանկարներում Ժակլինն իրական չէ, պատկերված է չափազանց երկար վզով ու կատվի դեմքով։ Աստիճանաբար, նկարից նկար, նրա մուգ աչքերն ու հոնքերը, բարձր այտոսկրերն ու դասական պրոֆիլն ավելի ճանաչելի էին դառնում նկարչի ավելի ուշ աշխատանքներում[3]։ Նկարիչն ամեն օր այցելում էր կնոջը։ Նրա տան վրա կավիճով աղավնի էր պատկերել և կես տարի նրան ամեն օր մեկ վարդ էր նվիրում, մինչև որ կինը համաձայնվում է հանդիպել նրա հետ։ 1955 թվականին, Պիկասոյի առաջին կնոջ` Օլգա Խոխլովայի մահից հետո Պիկասոն իրավունք է ստանում նորից ամուսնանալ։ Ժակլինի հետ նա ամուսնացել է միայն 6 տարի անց, 1961 թվականի մարտի 2-ին։ 1963 թվականին նկարիչը նկարել է նրա 160 դիմանկար և շարունակել է նրան պատկերել նաև հետագայում, մինչև 1972 թվականը[3]։

Պիկասոյից հետոԽմբագրել

1973 թվականի ապրիլի 8-ին (ըստ որոշ աղբյուրների` ապրիլի 9-ին) Պիկասոն մահանում է 91 տարեկան հասակում։ Ժակլինը նրանից երեխաներ չուներ։ Քանի որ Պիկասոյի թաղումը տեղի էր ունենալու նրան պատկանող մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքում, Ժակլինը կարողացել է արգելել Պիկասոյի երեխաներին` Կլոդին ու Պալոմային, ներկա գտնել իրենց հոր թաղմանը[4]։ Կլոդն ու Պալոման Պիկսայի և Ֆրանսուազա Ժիլոյի զավակներն են, ում հետ Պիկասոն չի ամուսնացել, սակայն ապրել է նրա հետ 10 տարի[5]։ 1973 թվականից Ժիլոն սկսել է պայքարել Ժակլինի դեմ` նկարչի կարողությունը կիսելու համար[6]։ Ժիլոն ու իր երեխաներն ինչպես Պիկասոյի կենդանության օրոք, այնպես էլ` նրա մահից հետո անհաջող կերպով պայքարել են իրենց բաժին ժառանգությունն ստանալու համար` հիմնվելով նրա վրա, որ Պիկասոն կյանքի վերջում հոգեկան խնդիրներ ուներ։ Ի վերջո կողմերը պայմանավորվել են ստեղծել Պիկասոյի թանգարան Փարիզում[3], որը բացվել է 1985 թվականին։ Ժակլին Ռոկը ինքնասպան է եղել 1986 թվականին, 60 տարեկանում[7]։ Ըստ իր ցանկության` թաղված է իր ամուսնու` Պաբլո Պիկասոյի կողքին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Hohenadel, Kristin (March 21, 2004). «Mixing art and commerce.»(անգլ.) Los Angeles Times.
  3. 3,0 3,1 3,2 Johns, Cathy (2001). «Roque, Jacqueline.» (pp. 458—462).(անգլ.) In: Jill Berk Jiminez (Ed.) & Joanna Banham (Assoc. Ed.). Dictionary of Artists' Models. Chicago: Fitzroy Dearborn. ISBN 1-57958-233-8
  4. Zabel, William D. (1996). The Rich Die Richer and You Can too.(անգլ.) New York: John Wiley and Sons. p.11. ISBN 0-471-15532-2.
  5. Kazanjian, Dodie (April 27, 2012). «Life After Picasso: Françoise Gilot.»(անգլ.) Vogue.
  6. Yoakum, Mel (2012). «Introduction: Françoise Gilot.»(անգլ.) The F. Gilot Archives website.
  7. Kimmelman, Michael (April 28, 1996). «Picasso’s Family Album».(անգլ.) New York Times.