Վալորիս (հաճախ Վալլորի, ֆր.՝ VallaurisԱնթիբ քաղաքի ծայր արևելք, գտնվում է Ֆրանսիայի հարավ-արևելքում Լազուր ափ տարածաշրջանում։ Լողափի հետ միասին Գոլֆ-Ժուանայի համայնքի քաղաքային վարչությունը ինքնուրույն բաժանվել է Պրովանս Ալպեր Լազուր ափ տարածաշրջանում, Ծովափնյա Ալպեր գավառ, Գրաս շրջան, Անթիբ կանտոն[4]։ Կլիման՝ միջերկրածովյան, արևոտ օրերի քանակը՝ 300, հունվարյան միջին ջերմաստիճանը +11 °C, հուլիսյանը՝ +2 °C։

ֆր.՝ Vallauris[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես13,04 կմ²
ԲԾՄ112 մետր
Բնակչություն28 025 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ06220[3]
Պաշտոնական կայքvallauris-golfe-juan.fr(ֆր.)
Վալորիս (Ֆրանսիա)##
Վալորիս (Ֆրանսիա)

Համայնքի տարածքը՝ 13,04 կմ², բնակչությունը՝ 30 610 մարդ[5][6] (2006) բնակչության աճի միտմամբ՝ 26 595 մարդ[7] (2012),բնակչության խտություն՝ 2039,5 մարդ/կմ²։

Պատմություն խմբագրել

Վալորիսն առաջին անգամ հիշատակվել է 10-րդ դարի գրություններում, որպես «Ոսկե հովիտ» կոչվող Լերինս Աբբեյի սեփականություն(лат. Vallis Aurea): Ծովափնյա գյուղի ծաղկումը կապված է վենտիմիլիական ֆեոդալական Լասկարի տոհմի հետ (16-րդ դար)։ 1815 թվականին Գոլֆ-Ժուան լողափից Էլբա կղզի է փախչել Նապոլեոն Բոնապարտը։ 19-րդ դարի վերջից Վալորիսը՝ կավագործության արվեստի արտադրության հայտնի կենտրոն էր։ Միևնույն ժամանակ ձեռք է բերել առողջարանային համբավ։ 1970-ական թվականներին քաղաքի զարգացման համար նոր խթան է հանդիսացել մոտակա Սոֆիա-Անտիպոլիս տեխնոպարկը։

Բնակչություն խմբագրել

Համայնքի բնակչությունը 2011 թվականին կազմել է 27 411 մարդ[8], իսկ 2012 թվականին՝ 26 595 մարդ[7]։

Բնակչության թվաքանակը
1962196819751982199019992006200920112012
10774128801718221205243252577330610308092741126595

Բնակչության քանակի շարժընթացը[5][9]՝

Էկոնոմիկա խմբագրել

2010 թվականից աշխատունակության տարիքի է 16 796 մարդ (15-64 տարեկան), 11 917-ը եղել են տնտեսապես ակտիվ, 4879-ը՝ ոչ ակտիվ (ակտիվների ցուցանիշ՝ 71,0 %, 1999 թվականին՝ 68,9 %)։ 11 917 ակտիվ աշխատունակ բնակիչներից աշխատում են 10 090 մարդ (5338 տղամարդ և 4752 կին), 1827-ը մնացել են գործազուրկ (949 տղամարդ և 878 կին)։ 4879 աշխատունակ ոչ ակտիվ քաղաքացիներից 1408 -ը աշակերտներն են և ուսանողները, 1629-ը թոշակառուները, իսկ մնացած 1842-ը՝ ոչ ակտիվ, այլ պատճառներով[10][11]։

2010 թվականին համայնքի տնային տնտեսությունների քանակի 12 613 էր, որտեղ ապրում էին 28 211,0 մարդ։ Ընդ որում միջին թվով մեկ հարկատուի եկամուտը կազմում է 17 հազար 933 եվրո[12]։

Տեսարժան վայրեր խմբագրել

Վալորիսում գործում է Պաբլո Պիկասոյի թանգարաններից մեկը։ Նկարիչը այստեղ աշխատել է խեցեղենի հետ, սկսած 1948 թվականին, իսկ 1954 թվականի գարնանը Սիլվետտը Վալորիսում սկսեց իր նկարների շարքը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Décret n° 2014-227 du 24 février 2014 portant délimitation des cantons dans le département des Alpes-Maritimes». Директива от 24 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Վերցված է 30 августа 2015-ին.
  5. 5,0 5,1 «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 30 августа 2015-ին.
  6. «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին.
  7. 7,0 7,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին.
  8. «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին.
  9. «Население коммуны Валлорис» (ֆրանսերեն). cassini.ehess. Վերցված է 30 августа 2015 года-ին.
  10. «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  11. «Base chiffres clés: emploi - population active 2010». Основные показатели: занятость и трудовая активность населения в 2010 году (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին. (последние данные приведены за 1999 год, временная занятость учтена частично)
  12. «Revenus fiscaux des ménages en 2010». Облагаемые налогом доходы домашних хозяйств (2010) (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 30 августа 2015-ին. Примечание: дети и внуки, которые проживали в двух местах учтены как 0,5 человека. Глава домашнего хозяйства — один налогоплательщик (НП), другие взрослые члены семьи — по 0,5 НП, дети до 14 лет — по 0,3 НП.

Արտաքին հղումներ խմբագրել