Թևակերպ փառ
Թևակերպ փառ (պտերիգիում), վարդագույն, եռանկյունաձև հյուսվածքի աճ աչքի եղջերաթաղանթի վրա[1]։ Այն սովորաբար սկսվում է քթային մասի եղջերաթաղանթից։ Այն հիմնականում դանդաղ է աճում, հազվադեպ աճում է այնքան մեծ, որ բիբը ծածվում է[1]։ Հաճախ երկու աչքերն էլ ներգրավված են լինում[2]։
Թևակերպ փառ Pterygium | |
---|---|
թևակերպ փառ եղջերաթաղանթի վրա | |
Տեսակ | գլխի և պարանոցի հիվանդություն և հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | վարդագույն, եռանկյունաձև հյուսվածքի աճ աչքի եղջերաթաղանթի վրա |
Բժշկական մասնագիտություն | ակնաբանություն |
ՀՄԴ-9 | 372.4372.4 |
ՀՄԴ-10 | H11.011.0 |
Ռիսկի գործոններ | ՈւՄ ճառագայթներ, փոշի, գենետիկա |
Բարդություններ | տեսողության կորուստ |
Կանխարգելում | արևային ակնոց, |
Հանդիպման հաճախականություն | 1% -ից մինչև 33% |
Pterygium (conjunctiva) Վիքիպահեստում |
Առաջացման պատճառը հստակ չէ[1]։ Այն մասամբ կապված է երկարաժամկետ ուլտրամանուշակագույն ճառագայթների և փոշու ազդեցության հետ[1][3]։ Գենետիկական գործոնները դեր ունեն[4]։ Այն հանդիսանում է բարորակ աճ[5]։ Կան այլ հիվանդություններ, որոնք կարող են նման լինել պտերիգիումին, դրանք են՝ պինգվենկուլան, ուռուցքը կամ Տերրիենի եղջերաթաղանթի եզրային դեգեներացիա[2]։
Կանխարգելումը կարող է ներառել արևային ակնոցներ և գլխարկներ, ուժեղ արևի տակ գտնվող տարածքում։ Աչքի կաթիլները կարող են վերացնել ախտանիշները[1]։ Վիրահատական հեռացումը սովորաբար ցուցված է, եթե կա տեսողության թուլացում։ Վիրահատությունից հետո պտերիգիումը կարող է կրկնվել դեպքերի կեսի մոտ[1][5]։
Աշխարհի տարբեր շրջաններում հաճախականությունը տատանվում է 1% -ից մինչև 33%[6]։ Այն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանում, քան կանանց և այն մարդկանց մոտ, ովքեր ավելի մոտ են ապրում հասարակածին[6]։ Տարիքին զուգահեռ հիվանդությունը ավելի լայն տարածում ունի[6][7]։ Այն նկարագրվել է մեր թվարկությունից 1000 տարի առաջ։
Նշաններ և ախտանիշներ
խմբագրելՊտերիգիումի ախտանիշները ներառում են կարմրություն[8], բորբոքում[9], օտար մարմնի զգացողություն, արցունքահոսություն, աչքերի չորություն և քոր։ Հազվադեպ դեպքերում, պտերիգիումը կարող է ազդել տեսողության վրա[9], եթե այն անցնում է եղջերաթաղանթի կենտրոնական բբային հատվածի վրա և քողարկում է օպտիկական կենտրոնը, առաջացնելով աստիգմատիզմ և եղջերաթաղանթի սպի[10]։ Շատ հիվանդներ դժգոհում են աչքի կոսմետիկ տեսքից կամ վերը նշված ախտանիշներից, ինչպես նաև այլ հիմնական ախտանիշներից։
Պատճառագիտություն
խմբագրելՀստակ պատճառը անհայտ է, բայց դա կապված է քամու, արևի լույսի կամ ավազի չափազանց մեծ ազդեցության հետ։ Հետևաբար, դրա առաջացումը ավելի հավանական է այն բնակչության շրջանում, որոնք բնակվում են հասարակածի մոտ, ինչպես նաև քամոտ վայրերում։ Բացի դրանից, պտերիգիումը տղամարդկանց մոտ կրկնակի հաճախ է հանդիպում, քան կանանց մոտ։
Ախտաբանություն
խմբագրելՊտերիգիումը շաղկապենու վրա իրենից ներկայացնում է կոլագենի էլաստիկ դեգեներացիա[11] և ֆիբրովասկուլյար պրոլիֆերացիա:Այն ունի առաջադեմ մաս, որը կոչվում է պտերիգիումի գլուխը, որը կապված է հիմնական մարմնի հետ պարանոցի միջոցով։ Երբեմն կարելի տեսնել երկաթի դեպոզիտներ գլխի կողքին, որը կոչվում է Սթոքերի գիծ։ Գծի տեղակայումը կարող է պատկերացում տալ աճի բնույթի մասին։
Քթային կողմում պտերիգիումի գերակշռությունը, հավանաբար, արդյունք է լույսի ծայրամասային կենտրոնացման, երբ արևի ճառագայթները անցնում են եղջերաթաղանթից կողմնայնորեն, որտեղ դրանք ենթարկվում են ռեֆրակցիայի և կենտրոնանում են լիմբի շրջանում։ Արևի ճառագայթները ազատ անցնում են աչքի կողմային մասով և եղջերաթաղանթով անցնելուց հետո կենտրոնանալում են լիմբի միջային մասում։ Հակառակ կողմի միջային մասում քթի ստվերը նվազեցնում է կողմային(քունքային) լիմբի վրա կենտրոնացած արևի լույսի ինտենսիվությունը[8]։
Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս նաև գենետիկ նախատրամադրվածություն` վիմենտինի արտահայտման շնորհիվ, որը բերում է բջիջների միգրացիային` կերատոբլաստների սաղմնային զարգացման շնորհիվ, որոնցից առաջանում են եղջերաթաղանթի շերտերի բջիջները։ Այս փաստը հաստատվում է բնածին պտերիգիումով, երբ նորածինների մոտ դիտվում է պտերիգիում[12]։ Այս բջիջները նույնպես ցուցաբերում են P53-ի ավելացված էքսպրեսիա, հավանաբար, ուռուցքի ճնշող գեների դեֆիցիտի պատճառով։ Այն տալիս է տեղափոխված լիմբի տպավորություն, քանի որ պտերիգիումի բջջային ծագումը իրենից ներկայացնում է լիմբալ էպիթել[13]։
Թևակերպ փառը բաղկացած է մի քանի հատվածներից։
- Ֆուքսի բիծ (փոքրիկ գորշ բծեր են, որոնք պտերիգիումի գլխի մոտ ցրվում են)
- Սթոքերի գիծ (շագանակագույն գիծ, բաղկացած երկաթի կուտակումներից)
- ծածկ (պտերիգիումի ֆիբրոզ մաս առանց անոթների)
- գլուխ (պտերիգիումի գագաթը, որը սովորաբար բարձրացած է և լավ անոթավորված)
- մարմին (բարձրացած հատված, որը բազմաթիվ անոթներով)
- վերին եզր (պտերիգիումի եռանկյունաձև կամ թևակերպ մասի վերին եզր)
- ստորին եզր (պտերիգիումի եռանկյունաձև կամ թևակերպ մասի ստորին եզր)
Ախտորոշում
խմբագրելԹևակերպ փառը կարող է ախտորոշվել առանց հատուկ քննության, այնուամենայնիվ եղջերաթաղանթի տոպոգրաֆիան գործնական թեստ է (տեխնիկա), որը կարող է ցույց տալիս վիճակի վատթարացումը[14][15]։
Կանխարգելում
խմբագրելՔանի որ դա պայմանավորված է արևի[16] կամ քամու ազդեցությամբ, պաշտպանիչ արևային ակնոցներ և կախված լայնեզր գլխարկներ և արհեստական արցունքներ օրվա ընթացքում օգտագործելով, կարող են կանխել դրանց ձևավորմումը կամ դադարեցնել հետագա աճը։ Սերֆինգորդները և այլ ջրային սպորտի մարզիկները պետք է կրեն աչքերի պաշտպանություն, որը արգելափակում է ուլտրամանուշակագույն ճառագայթների 100%-ը ջրից, որը հաճախ օգտագործվում է ձյան սպորտի մարզիկների կողմից։ Նրանցից շատերը, ովքեր գտնվում են պտերիգիումի առաջացման մեծ ռիսկի տակ աշխատանքի ժամանակ կամ արևի տակ, չեն հասկանում պաշտպանության կարևորությունը[17][18]։
Բուժում
խմբագրելԹևակերպ փառը սովորաբար վիրահատություն չի պահանջում, եթե այն չի աճել այնքան, որ առաջացնի տեսողական խնդիրներ[1]։ Որոշ ախտանիշներ, ինչպիսիք են գրգռումը, կարելի է վերացնել արհեստական արցունքների միջոցով[1]։ Վիրահատությունը կարող է դիտարկվել նաև անվերահսկելի ախտանիշների դեպքում[19]։
Վիրահատություն
խմբագրելԿոխրանի հետազոտությունը ցույց է տվել, որ շաղկապենու աուտոպլաստիկայից հետո 6 ամսվա ընթացքում կրկնման հավանականությունը ավելի քիչ է համեմատած ամնիոտիկ թաղանթի տրանսպլանտացիայի[20]։ Ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ որոշելու համար, թե որ տեսակի վիրահատությունն է ավելի լավ տեսլականի կամ կյանքի որակի հանգեցնում[20]։ Միտոմիցին C-ի լրացուցիչ օգտագործման էֆեկտը պարզ չէ[20]։ Ռադիոթերապիան նույնպես օգտագործվում է կրկնման ռիսկի նվազեցման համար[21]։
Աուտոպլաստիկա
խմբագրելԵղջերաթաղանթի աուտոպլաստիկան վիրահատական միջամտություն է, որը արդյունավետ և անվտանգ գործողություն է պտերիգիումի հեռացման համար։ Երբ պտերիգիումը հեռացվում է, սպիտակուցաթաղանթը ծածկող հյուսվածքը, որը հայտնի է որպես Տենոնի շերտ, նունպես հեռացվում է։ Աուտոպլաստիկան ծածկում է մերկ սպիտակուցաթաղանթը, վիրահատական եղանակով հեռացրած առողջ սպիտակուցաթաղանթի հյուսվածքով։ Այդ հյուսվածքը ամրացնում են կարերով կամ սոսնձով։
Ամնիոտիկ թաղանթի տրանսպլանտացիա
խմբագրելԱմնիոտիկ թաղանթի տրանսպլանտացիան արդյունավետ և անվտանգ գործողություն է պտերիգիումի հեռացման համար։ Ամնիոտիկ թաղանթի տրանսպլանտացիան հանդիսանում է աուտոպլաստիկայի այլընտրանք խոշոր պտերիգիումի հեռացման համար։ Ամնիոտիկ թաղանթը հյուսվածք է, որը ստացվում է մարդու ընկերքի ամենաներքին շերտից և օգտագործվում է փոխարինելու համար վնասված լորձաթաղանթները, ներառյալ աչքի շաղկապենին։ Այն 1940-ական թվականներից օգտագործվել է որպես վիրաբուժական նյութ, և հաստատվել է, որ այն ունի ուժեղ հակաադհեզիվ ազդեցություն։
Ամնիոտիկ թաղանթի տրանսպլանտատը նպաստում է լորձաթաղանթների էպիթելալիզացմանը և ունի հակաբորբոքային, ինչպես նաև երիտասարդացնող հատկություններ։ Ամնիոտիկ թաղանթի տրանսպլանտատը հնարավոր է ամրացնել սպիտակուցաթաղանթին կարերի և սոսնձի միջոցով[22][23][24]։ Ամնիոտիկ թաղանթը ինքնին չի ապահովում ընդունելի կրկնության աստիճանը[25]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Facts About the Cornea and Corneal Disease | National Eye Institute» (անգլերեն). The National Eye Institute (NEI). 2016 թ․ մայիս. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ 2,0 2,1 Smolin, Gilbert; Foster, Charles Stephen; Azar, Dimitri T.; Dohlman, Claes H. (2005). Smolin and Thoft's The Cornea: Scientific Foundations and Clinical Practice (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջեր 1003, 1005. ISBN 9780781742061. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Yanoff, Myron; Duker, Jay S. (2009). Ophthalmology (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 364. ISBN 0323043321. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Anguria, P; Kitinya, J; Ntuli, S; Carmichael, T (2014). «The role of heredity in pterygium development». International journal of ophthalmology. 7 (3): 563–73. doi:10.3980/j.issn.2222-3959.2014.03.31. PMC 4067677. PMID 24967209.
- ↑ 5,0 5,1 Halperin, Edward C.; Perez, Carlos A.; Brady, Luther W. (2008). Perez and Brady's Principles and Practice of Radiation Oncology (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 778. ISBN 9780781763691. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Droutsas, K; Sekundo, W (2010 թ․ հունիս). «[Epidemiology of pterygium. A review]». Der Ophthalmologe : Zeitschrift der Deutschen Ophthalmologischen Gesellschaft (German). 107 (6): 511–2, 514–6. doi:10.1007/s00347-009-2101-3. PMID 20393731.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Saw, SM; Tan, D (1999 թ․ սեպտեմբեր). «Pterygium: prevalence, demography and risk factors». Ophthalmic epidemiology. 6 (3): 219–28. doi:10.1076/opep.6.3.219.1504. PMID 10487976.
- ↑ 8,0 8,1 Coroneo, MT (1993 թ․ նոյեմբեր). «Pterygium as an early indicator of ultraviolet insolation: a hypothesis». Br J Ophthalmol. 77 (11): 734–9. doi:10.1136/bjo.77.11.734. PMC 504636. PMID 8280691.
- ↑ 9,0 9,1 Kunimoto, Derek; Kunal Kanitkar; Mary Makar (2004). The Wills eye manual: office and emergency room diagnosis and treatment of eye disease (4th ed.). Philadelphia, PA: Lippincott Williams & Wilkins. էջեր 50–51. ISBN 978-0781742078.
- ↑ Fisher, J.P.; Trattler, W.B. (2009 թ․ հունվարի 12). «Pterygium». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 17-ին.
- ↑ Klintworth, G; Cummings, T. «24; The eye and ocular adnexa». In Stacey, Mills (ed.). Sternberg's Diagnostic Surgical Pathology (5th ed.). ISBN 978-0-7817-7942-5.
- ↑ 2014&Isbn=9789696370017&opt=3&sUBcAT=06 «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Gulani, A; Dastur, YK (Jan–Mar 1995). «Simultaneous pterygium and cataract surgery». Journal of Postgraduate Medicine. 41 (1): 8–11. PMID 10740692. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Pterygium: MedlinePlus Medical Encyclopedia». medlineplus.gov. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Pterygium Workup: Imaging Studies, Procedures». emedicine.medscape.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Mackenzie F.D., Hirst L.W., Battistutta D., Green A. (1992). «Risk Analysis in the Development of Pterygia». Ophthalmology. 99 (7): 1056–1061. doi:10.1016/s0161-6420(92)31850-0.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Lee G.A., Hirst L.W., Sheehan M. «1994 Knowledge of Sunlight Effects on the Eyes and Protective Behaviours in the General Community. Ophthalmic Epidemiology». Ophthalmic Epidemiology. 1 (2): 67–84.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Lee G., Hirst L.W., Sheehan M. «1999 Knowledge of Sunlight effects on the eyes and protective behaviors in adolescents». Ophthalmic Epidemiology. 6 (3): 171–180. doi:10.1076/opep.6.3.171.1501.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Martins, TG; Costa, AL; Alves, MR; Chammas, R; Schor, P (2016). «Mitomycin C in pterygium treatment». International journal of ophthalmology. 9 (3): 465–8. doi:10.18240/ijo.2016.03.25. PMC 4844053. PMID 27158622.
- ↑ 20,0 20,1 20,2 Clearfield E, Muthappan V, Wang X, Kuo IC (2016). «Cojunctival autograft for pterygium». Cochrane Database Syst Rev. 2: CD011349. doi:10.1002/14651858.CD011349.pub2. PMC 5032146. PMID 26867004.
- ↑ Ali, AM; Thariat, J; Bensadoun, RJ; Thyss, A; Rostom, Y; El-Haddad, S; Gérard, JP (2011 թ․ ապրիլ). «The role of radiotherapy in the treatment of pterygium: a review of the literature including more than 6000 treated lesions». Cancer/Radiothérapie. 15 (2): 140–7. doi:10.1016/j.canrad.2010.03.020. PMID 20674450.
- ↑ Gulani AC (2007). «Corneoplastique». Techniques in Ophthalmology. 5 (1): 11–20. doi:10.1097/ito.0b013e318036ae0d.
- ↑ Gulani AC. "Corneoplastique", Video Journal of Cataract and Refractive Surgery. Volume XXII. Issue 3, 2006.
- ↑ Gulani AC (2006). «A New Concept for Refractive Surgery». Ophthalmology Management. 10 (4): 57–63.
- ↑ Ophthalmology. 1997 Jun;104(6):974-85.Comparison of conjunctival autografts, amniotic membrane grafts, and primary closure for pterygium excision. Prabhasawat P1, Barton K, Burkett G, Tseng SC
Արտաքին հղումներ
խմբագրել- Մեդիաֆայլեր pterygium թեմայով Վիքիպահեստում:
- Pterygium eMedicine WebMD online article on pterygium (overview, differential diagnoses & workup, treatment & medication, and follow-up
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թևակերպ փառ» հոդվածին։ |