Սերգեյ Սարգսյան (հաղորդավար)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Սարգսյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Սարգսյան (ապրիլի 7, 1982, Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, զավեշտաբան։ Ներկայումս աշխատում է Արմնյուզ լրատվական հեռուստաալիքում, որպես Արմքոմեդի[1] երգիծական հաղորդման հաղորդավար։
Սերգեյ Սարգսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 7, 1982 (38 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Երկեր | Վարդագույն քաղաքի գույնը |
Մասնագիտություն | հաղորդավար, զավեշտաբան |
Աշխատավայր | Արմնյուզ հեռուստաընկերություն |
ԿենսագրությունԽմբագրել
Սերգեյ Սարգսյանը ծնվել է 1982 թվականի ապրիլի 7-ին Թբիլիսիում։ 1990 թվականին եկել է Հայաստան։ 1993-1995 թվականներին բնակվել է Ռուսաստանում, որից հետո կրկին վերադարձել է Հայաստան։ 1998 թվականին Երևանում ավարտել է թիվ 71 դպրոցը, ապա 1998-2003 թվականներին սովորել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ֆրանսերեն և անգլերեն լեզուների բաժնում։ Ավարտելով ասպիրանտուրան՝ 2006 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2006-2011 թվականներին դասավանդել է նույն համալսարանում։ 2003-2004 թվականներին աշխատել է որպես թարգմանիչ ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում, 2004-2007 թվականներին՝ ազգային ժողովրդավարության ինստիտուտում՝ որպես քաղաքական մշակույթի ծրագրի համակարգող, իսկ արդեն 2011-2012 թվականներին աշխատանքի է անցել «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար։ 2012 թվականից աշխատում է «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքում և վարում է երգիծական Արմքոմեդի հաղորդումը[2]։
ԱշխատություններըԽմբագրել
2009 թվականին լույս է տեսել Սարգսյանի «Վարդագույն քաղաքի գույնը» գիրքը։
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ «Արմքոմեդի – Armnews հեռուստաընկերություն» (en-US)։ Վերցված է 2020-06-06
- ↑ Սերգեյ Սարգսյանի մասին AV Production կայքում