Նարեկ Մարգարյան
հայ հեռուստահաղորդավար
Նարեկ Մարգարյան (սեպտեմբերի 14, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հաղորդավար, հումորիստ։ Աշխատում է Արմնյուզ լրատվական հեռուստաալիքում, որպես Արմքոմեդի երգիծական հաղորդման հաղորդավար։
Նարեկ Մարգարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1983 (40 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հաղորդավար, հումորիստ |
Աշխատավայր | Արմնյուզ հեռուստաընկերություն |

Կենսագրություն Խմբագրել
Նարեկ Մարգարյանը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 13-ին Երևանում։ Սովորել է անգլերենի խորացված ուսուցմամբ դպրոցում։ 2006 թվականին ավարտել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, 2009 թվականին՝ համալսարանի ասպիրանտուրան։ Ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում։ 2008-2010 թվականներին Բրյուսովի անվան համալսարանում դասավանդել է անգլերեն բանավոր խոսք։ 2011-2012 թվականներին աշխատել է «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստաընկերությունում, որպես հաղորդավար։ 2012 թվականից Սերգեյ Սարգսյանի հետ համատեղ վարում է Արմքոմեդի քաղաքական-երգիծական հաղորդումը[1]։
Աղբյուրներ Խմբագրել
- ↑ «Նարեկ մարգարյանի մասին AV Production կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2022-01-19-ին։ Վերցված է 2018-02-18