Բորիս Ֆլորիչ (անգլ.՝ Boris Floricic հունիսի 8, 1972(1972-06-08)[1], Արևմտյան Բեռլին, Բեռլին, Արևելյան Գերմանիա - հոկտեմբեր 1998 կամ հոկտեմբերի 17, 1998(1998-10-17), Neukölln, Նոյկյոլն, Բեռլին, Գերմանիա), ավելի հայտնի է Թրոն կեղծանվանբ), գերմանացի հաքեր և ֆրեյքեր, ում մահվան հանգամանքների պարզված չլինելը առաջ է բերել տարբեր դավադիր վարկածներ։ Նա հայտնի է նաև իր դիպլոմային պաշտպանության թեմայով, որտեղ ներկայացվում է Ներկառուցված ձայնային կոդավորմամբ հեռախոսի առաջին հանրային իրականացումներից մեկը՝ «Կրիպտոֆոնը»։ Ֆլորիչիչի կեղծանունը հիշատակում է Դիսնեի՝ «Գահերի խաղ» ֆիլմի համանուն կերպարին։ Ֆլորիչիչը մեծ հետաքրքրություն էր տածում համակարգչային անվտանգության մեխանիզմների ոչնչացման վերաբերյալ։ Ի թիվս այլ հաքերների նա կոտրեց գերմանական հեռախոսային քարտի անվտանգությունը և արտադրեց աշխատանքային կլոններ։Այդ ամենից հետո նա դատապարտվեց 15 ամսվա ազատազրկման՝ նյութական գողության համար,սակայն պայամանականորեն ազատ արձակվեց։ 2005 թվականի դեկտեմբերից մինչև 2006 թվականի հունվար ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում էր, երբ նրա ծնողները և Էնդի Մյուլլերը-Մագունը Գերմանիայում դատի տվեցին Վիկիմեդիա հիմնադրամի և նրա գերմանական բաժանմունքին՝ Վիկիմեդիա Դուչլանդին։ Առաջին նախնական արգելքը փորձում էր զերծ մնալ Ֆլորիչիչ ամբողջական անունը հրապարակելուց, սակայն այդ ամենին հաջորդեց ժամանակավորապես կասեցնել գերմանական ինտերնետային Վիկիպեդիա տիրույթի օգտագործումը՝ որպես գերմանական Վիկիպեդիայի վերահղման հասցե։

Թրոն
Ծնվել էհունիսի 8, 1972(1972-06-08)[1]
ԾննդավայրԱրևմտյան Բեռլին, Բեռլին, Արևելյան Գերմանիա
Մահացել էհոկտեմբեր 1998 (26 տարեկան) կամ հոկտեմբերի 17, 1998(1998-10-17) (26 տարեկան)
Մահվան վայրNeukölln, Նոյկյոլն, Բեռլին, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունԲեռլինի տեխնիկական համալսարան և Berliner Hochschule für Technik?
ԵրկերQ15804062?
ՄասնագիտությունՀաքեր, համակարգչային գիտնական, գյուտարար և cracker
ԱնդամությունChaos Computer Club[2]

Վաղ կյանք խմբագրել

Ֆլորիչիչը մեծացել է Հրավային Բեռլինի արվարձաններից մեկում՝ Գրոպիուսշտադտում (այն ժամանակ Արևմտյան Բեռլին)։ Դպրոցում նա հետաքրքրություն էր ցուցաբերում տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ։ Տաս տարի անց նա ավարտեց դպրոցը, որից հետո ավարտեց Բեռլինի տեխնիկական համալսարանի կողմից առաջարկված եռամսյա դասընթացները, իսկ այդ ամենից հետո սատացավ հաղորդակցման էլեկտրոնիկայի մասնագետի դիպլոմ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտությամբ։ Միջնակարգ դպրոցում ավարտական քննությունները հանձնելուց հետո սկսեց համակարգչային գիտությունների ուսումնասիրությունները Բեռլինի՝ Կիրառական գիտությունների տեխնիկական համալսարանում։ Ուսման ընթացքում Ֆլորիչիչը պրակտիկա է անցել անվտանգության էլեկտրոնային համակարգեր մշակող ընկերությունում։1997-1998 թվականի ձմռանը նա հաջողությամբ ավարտեց ուսումը և հրապարակեց իր թեզը որտեղ նա մշակել և նկարագրել էր Կրիպտոֆոնը՝ ինտեգրված ծառայություններ թվային ցանց հեռախոսը ներկառուցված ձայնային կոդավորմամբ։ Այս աշխատանքի մի մասը պետք է ներկայացներ մեկ այլ ուսանող, սակայն նրա բացակայության պատճառով Ֆլոչիչիչն չհաջողվեց ավարտել աշխատանքը Կրիպտոֆոնի վերոբերյալ։ Նրան թեզը այնուամենայնիվ գնահատվել է որպես բացառիկ աշխատանք համալսարանի պրոֆեսորի կողմից։ Ավարտելուց հետո նա դիմեց աշխատանքի համար, սակայն իրեն չհաջողվեց ընդունվել։ Ազատ ժամանակ չնայած այլ աշխատանքների առկայության նա շարունակեց իր աշխատանքը Կրիպտոֆոնի վերոբերյալ։

Հետաքրքրություններ խմբագրել

Ֆլորիչիչը մեծ հետաքրքրություն ուներ բոլոր տեսակի էլեկտրոնիկայով և անվտանգության համակարգերով։ Նա ներառված է եղել գերմանական հեռախոսային քարտերի և Փեյ թիվի համակարգերի հարձակումների մեջ։Իր հետազոտության շրջանակներում նա մտքեր և առաջարկներ է փոխանակել այլ հաքերների և գիտնականների հետ։ Թիվի Կրապտ փոստային ցուցակում, որը ղեկավարում են Փեյ Թիվի հաքերների փակ խումբը, Ֆլորիչիչը իր մասին 1995 թվականին հաղորդեց, որ իր հետաքրքրություններն են միկրոպրոցեսորները, ծրագրավորման լեզուները, բոլոր տեսակի էլեկտրոնիկաները, թվային ռադիոյի տվյալների փոխանցումը և հատկապես այն, որ համակարգերի կոտրելը համարվում է անվտանգ։ Նա պնդում էր, որ ստեղծել է բրիտանական վճարովի հեռուստատեսության համար օգտագործվող չիպային քարտի աշխատանքային կլոններ և կշարունակի իր աշխատանքը՝ տապալելու Նեգրավիժիոն/Սիյեսթր համակարգի անվտանգությունը, որն այնուհետեւ օգտագործվել է գերմանական վճարովի հեռուստատեսության «PREMIERE» մատակարարողի կողմից։

Ավելի ուշ ամերիկացի գիտնականները կանխանշեցին ոչ գործնական հարձակումը օգտագործվող Սիմ քարտերի դեմ, որոնք օգտագործվում էին ՋՍՄ բջջային հեռախոսների համար։ Ֆլորիչիչը «Chaos» համակարգչային ակումբի հաքերների հետ միասին հաջողությամբ ստեղծեց նման Սիմ քարտի աշխատանքային պատճեն՝ այդպիսով ցույց տալով իրական հարձակում։ Նա նաև զբաղվել է գերմանական հեռախոսային քարտի պատճենմամբ և հաջողության է հասել։ Մինչ Ֆլորիչիչը ցանկանում էր միայն ցույց տալ համակարգի ոչ ապահով լինելը, համակարգի ապացուցված կոտրելիությունը չարաշահվեց նաև հանցագործների կողմից, ինչը հանգեցրեց իրավապահ մարմինների և Գերմանիայի Ազգային հեխախոսակապի օպերատորի ուշադրությունը։ Ազգային հեռախոսակապի համակարգը փոխելուց հետո,1995 թվականի մարտի 3-ին, Ֆլորիչիչը փորձեց բռնի ուժով խցիկից հանել հանրային քարտային հեռախոսը (մուրճի օգնությամբ ), որպեսզի, ինչպես ինքն ասաց, իր հեռախոսային քարտի սիմուլյատորները ձևափոխի, համապատասխանեցնի վերջին փոփոխություններին։ Այս փորձից հետո նա և իր ընկերը ձեռբակալվեցին։ Ավելի ուշ Ֆլորիչիչը դատապարտվեց 15 ամսվա ազատազրկման, որից հետո վաղաժամկետ ազատվեց։

«Կրիպտոֆոն» խմբագրել

Կրիպտոֆոն (կամ «Կրիպտոֆոն») անունն էր, որը Ֆլորիչիչն ընտրեց իր Ինտեգրված ծառայությունների թվային ցանց հեռախոսի նախատիպի համար՝ ներկառուցված ձայնայն կեդավորմամբ։ Այն ստեղծվել է 1997-1998 թվականներին ձմեռային կիսամյակում «Realisierung einer Verschlüsselungstechnik Für Daten im ISDN B-Kanal» (գերմաներեն լեզվով, նշանակում է «ISDN Bearer» ալիքում պարունակվող տվյալների ծածկագրման իրականացում") Բեռլինի տեխնիկակն դպրոցում Ֆլորիչիչը կրիպտոֆոնի սիրահարների համար իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել էր կրիպտոֆոնը դյուրին և էժան ստեղծելու վրա։ Հեռախոսը գաղտնագրում է հեռախոսազանգերը՝ օգտագործելով սիմետրիկ ծածկագրման ալգորիթմը։ Քանի որ միտքը բացահայտվել էր, ծածկագիը փոխարինվել էր մեկ այլ մոդուլի վրա, որն իր հերթին թույլ կտար փոխանակել միտքը մեկ այլ (հավանաբար արտոնագիր չունեցող) ալգորիթմի հետ։ Բացի այդ, նախնական համաձայնությամբ համակարգը պատրաստվում էր լրացվել առանցքային փոխանակման, որը հիմնված է ասիմետրիկ ալգորիթմի ,գաղտնագրային ալգորիթմի վրա, որպեսզի ապահովվի անվտանգություն՝ վտանգված հեռավոր կայանների դեմ։ Կրիպտոֆոնը կառուցված է 8051-ի համատեղելի միկրոպրոցեսորի հիման վրա, որը վերահսկում է ամբողջ համակարգը և սարքերը, օրինակ՝ ինտեգրված թվային ցանցի ծառայություններ, կարգավորիչը, ստեղնաշարը և էկրանը։ Ծածկագրման համար Ֆլորիչիչը օգտագործել է ամերիկյան տեխնոլոգիական ընկերության էժան թվային ազդանշանի մշակում, որը նա վերցրել էր հին համակարգչային մոդեմներից, սակայն կարող էր նաև մատչելի գներով այն ձեռք բերել։ Քանի որ թվային ազդանշանի մշակման այս տեսակն այնքան էլ հզոր չէ ընտրված ծածկագրության ալգորիթմի համար, Ֆլորիչիչը դրանցից երկուսը օգտագործեց Կրիպտոֆոնի համար՝ մեկը ուղարկելու, իսկ մյուսը՝ ստանալու։ Նա նախատեսում էր ընդարձակել հեռախոսի ունակությունները , որը թույլ կտա ծածկագրել տվյալների կապերը։ Ֆլորիչը մշակել է ինչպես հեռախոսի օպերացիոն ծրագրային ապահովումը, այնպես էլ թվային ազդանշանի մշակման համակարգի գաղտնագրման իրականացումը։ Նա գտավ իրականացման նոր եղանակ, որը թույլ կտա զգալի ժամանակ խնայել ։

Մահ խմբագրել

1998 թվականի հոկետմբերի 17-ին Ֆլորիչիչը անհետացել է ,իսկ հոկտեմբերի 22-ին նրան մահացած են գտել՝ Բեռլինի Նոյկելնի շրջանի Բրիտց քաղաքի տեղական այգում, պարանոցին փաթաթված է եղել գոտի։Մահվան պատճառը պաշտոնական տվյալներով գրանցվել է որպես ինքնասպանություն։ Համակարգչային «Chos» ակումբի իր գործընկերները, ինչպես նաև նրա ընտանիքի անդամները, կողմնակի այլ քննադատներ բարձրձայնել են այն միտքը, որ Ֆլորիչիչին կարող է նաև սպանած լինեն։ Ենթադրվում է, որ «Pay TV» ում իր կատարծ գոծողությունները կարող են բավարար պատճառ հանդիսանալ նրան սպանելու համար, քանի որ նրա գործունեությունը կարող էր խախտել հետախուզական գործակալության կամ կազմակերպված հանցավորության գործերը։

Գերմանացի լրագրող Բուրկհարդ Շրյոդերը 1999 թվականին հրատարակել է Tron – Tod eines Hackers ( Թրոն հաքերի մահը) անունով մարդու մահվան մասին գիրք, որում խոսվում է հայտնի փաստը, որ նա ինքանասպան է եղել։ Քանի որ գրքում ասվում է, որ Ֆլորիսիկը ինքնասպան է եղել, նրան խիստ քննադատության են ենթարկում, ինչպես «Chos» համակարգչային ակումբի անդամները, այնպես էլ Ֆլորիսիկի ծնողները։

Վեճերի անվանումներ խմբագրել

Քանի որ Ֆլորիչիչի ընտանիքը չէր ցանկանում, որ իրենց տղայի լրիվ անունը (Բորիս Ֆլորիչ) օգտագործվի, մի շարք գերմանական թերթեր այն անվանում էին «Բորիս Ֆ»։ 2005 թվականի դեկտեմբերի 14-ին Բեռլինի դատարանում նրա ծնողները ժամանակավոր արգելողական դատական կարգադրություն ստացան ընդդեմ Վիքիմեդիա Հիմնադրամի, պատճառն այն էր, որ նրա ազատ խմբագրված առցանց հանրագիտարանը Վիկիմեդիան ամբողջական անուն է նշել իր տարբերակում՝ գերմաներեն լեզվով։ Հրամանը արգելում էր Հիմնադրամին նշել «վիկիպեդիա.org» տիրույթի տակ գտնվող ցանկացած կայքում լրիվ անվանումը։ Ավելին, այն Հիմնադրամից պահանջում էր, որ որոշումը կայացնելուց հետո երկու շաբաթվա ընթացքում Գերմանիայում ներկայացնի իր ներկայացուցիչը[3][4]։ Այս ամենը տեղ գտավ հոլանդական և գերմանական մամուլում։ Նախնական պատվերը սխալմամբ հասցեագրված Էր Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան,սակայն պետք է ուղարվեր Սանկտ Պետերբուրգ, Ֆլորիդա, ԱՄՆ այն հինգ օր անց նոր ուղղվեց։

2006 թվականի հունվարի 17-ին Բեռլինի դատարանի երկրորդ նախնական դատական արգելքը արգելեց Վիկիմեդիա Դոուչլանդի տեղական բաժանմունքին հղում կատարել գերմանական Վիքիպեդիային, ինչը հանգեցրեց Վիքիպեդիայի փոփոխությանը, գերմանական Վիքիպեդիայի հղումից մինչև իրավիճակը բացատրող էջ, սակայն այնտեղ անունը չի հիշատակվել[5]։

 
www.wikipedia. ինդեքս էջ2006 թվական հունվարի 30

Հակառակ ԶԼՄ-ների հաղորդագրություններին, գերմանական Վիքիպեդիան երբեք չի փակվել և ոչ էլ անհասանելի է եղել Գերմանիայում։ Դուչլանդի Վիկիպեդիան հաստատել է այդ մասին «golem.de» ինտերնետային լրատվական կայքում, այնտեղ ասվում է, որ նոր դատական արգելքը կապված էր նախորդ գործի հետ։ Վիքիմեդիա Հիմնադրամին է տրվել նույն հայցվորների անունից։ Տեղեկացվել է, որ «Wikimedia Deutschland e.V».- ն մտադիր է պայքարել դատական արգելքի դեմ՝ պնդելով, որ ոչ մի հիմնավորված գործ չի ներկայացվել, և մամուլի ազատությունը պետք է պաշտպանված լինի[6]։

Քանի որ Մյուլլեր-Մագունը, քաոսի համակարգչային ակումբի ներկայացուցիչներից մեկն էր , խորապես ներգրավված է եղել հայցվորների կողմում, որոշ լրատվամիջոցներ այդ մասին հայտնել են որպես Վիքիպեդիայի դեմ համակարգչային Քաոսի ակումբի գործի մասին։ Քաոսի համակարգչային ակումբը հրապարակել է հայտարարություն այն մասին, որ դա եղել է մի քանի անդամների և Վիքիպեդիայի միջև, և որ «CCC-ն» ինքը այս հարցի վերաբերյալ որևէ դիրքորոշում չի ունեցել[7]։ 2006 թվականի հունվարի 19-ին ավստրիական «Future zone» ինտերնետ-ամսագիրը Էնդի Միլլեր-Մագունից հարցազրույց է վերցրել այդ գործի և նրա նախապատմության մասին։ Մագունը խոստովանել է, որ միջադեպի իրական պատճառը եղել է ֆիկտիվ աշխատանքը, որը վերջերս հրապարակվել է գերմանացի հեղինակի կողմից, որտեղ գլխավոր հերոսը նույն (քաղաքացիական) անունն է ունեցել, ինչ Ֆլորիչը։ Ծնողները բողոք են ուղարկել հրատարակչին, սակայն մերժում են ստացել՝ պատճառաբանեով, որ գերմանական Վիքիպեդիան նույնպես օգտագործում է այդ անվանումը։ Այնուհետեւ Մյուլլեր-Մագունը խնդրել է գերմանական Վիքիպեդիային հեռացնել այդ անունը, սակայն մերժում է ստացել մի շարք պատճառներով, ներառյալ ծնողների անունից խոսելու և գործելու իրավունք ունեցող ապացույցների բացակայությանը[8]։ 2006 թվականի փետրվարի 9-ին «Wikimedia Deutschland»-ի դեմ դատական արգելքը չեղյալ էր հայտարարվել[9]։ Հայցվորները բողոք են ներկայացրել Բեռլինի դատարան, սակայն 2006 թվականի մայիսին նրանց մերժել են ։

Ծանոթագրություններ խմբագրել

Lua error in Մոդուլ:Քույրհղումներ at line 164: attempt to concatenate local 'value' (a nil value).

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #123131340 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Seiser B. Tron: Todesrätsel um einen Hacker (գերմ.) // Kurier / Hrsg.: H. Brandstätter — 2022.
  3. Telepolis: "Hacker leben nicht gefährlich", by Burkhard Schröder, 2006-01-10 (in German)
  4. Spiegel Online: "Streit um Tron: Darf man einen Hacker beim Namen nennen?", by Holger Dambeck, 2006-01-10 (in German)
  5. Heise Newsticker: "Domain Wikipedia.de ist zurzeit außer Betrieb", by Andreas Wilkens, 2006-01-19 (in German)
  6. golem.de: "Wikipedia.de derzeit abgeschaltet", by Andreas Donath, 2006-01-19 (in German)
  7. CCC: "Klarstellung zu Wikipedia vs. Tron", by Frank Rieger, 2006-01-13 (in German)
  8. futurezone: "'Einstweilige Verfügung' gegen Wikipedia.de" Արխիվացված 2006-04-04 Wayback Machine, by unnamed author, 2006-01-19 (in German)
  9. Heise Online: "Court overturns temporary restraining order against Wikimedia Deutschland Արխիվացված 2007-02-08 Wayback Machine, by Torsten Kleinz, 2006-02-09.