Թրահել Վարդանյան

աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Թրահել Գերասիմի Վարդանյան (ապրիլի 20, 1960(1960-04-20), Վերին Գետաշեն, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ[1], Հայկական աշխարհագրական ընկերության փոխնախագահ։

Թրահել Վարդանյան
Ծնվել էապրիլի 20, 1960(1960-04-20) (64 տարեկան)
Վերին Գետաշեն, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունաշխարհագրագետ և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀայկական աշխարհագրական ընկերություն
Ալմա մատերԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանաշխարհագրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն, գերմաներեն, անգլերեն և ռուսերեն
 Trahel Vardanyan Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

  • 1985 - 1987, ԵՊՀ ՀՄ ֆակուլտետ, էքսկուրսավարի բաժին,
  • 1983 - 1987, ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետ,
  • 1989 - 1992, ԵՊՀ ասպիրանտուրա։

Գիտական գործունեություն խմբագրել

Թրահել Վարդանյանը 1995 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է «Հայաստանի Հանրապետության գետերի նվազագույն հոսքը և հաշվարկը» թեմայով թեկնածուական աշխատանքը՝ ստացել է աշխարհագրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2013 թվականին նույն համալսարանում պաշտպանել է «Հայաստանի գետերի հոսքի տատանումները և կանխատեսումը կլիմայի գլոբալ փոփոխության դեպքում» թեմայով դոկտորական աշխատանքը և ստացել է աշխարհագրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

2004 թվականին ստացել է դոցենտի, 2014 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում։

Գիտահասարակական գործունեություն խմբագրել

  • 2000 թվականից Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի խորհրդի անդամ,
  • 1997 - 2000 և 2008 թվականից ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսումնամեթոդական խորհրդի նախագահ,
  • 1999 թվականից Հայհիդրոմետ վարչության գիտատեխնիկական խորհրդի անդամ,
  • 2011 թվականից ԵՊՀ-ում գործող «Երկրագիտություն» մասնագիտության գծով 005 մասնագիտական խորհրդի անդամ,
  • 2007 թվականից Հողի և ջրի պահպանության համաշխարհային ասոցիացիայի անդամ,
  • 2004 թվականից Միջազգային աշխարհագրական միության ջրաբանական հանձնաժողովի վարչության անդամ, ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների աշխատանքների համակարգող,
  • 2003 թվականից «Ջրային, կլիմայական և ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային գիտահետազոտական կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ,
  • 1999 թվականից Հայ Ջրաբանների ընկերակցության անդամ,
  • 2000 թվականից Շրջակա միջավայրի պատմության Եվրոպական Ընկերության անդամ,
  • 2002 թվականից Միջազգային աշխարհագրական միության հողերի դեգրադացիայի և անապատացման հանձնաժողովի անդամ,
  • 2005 թվականից Հայկական աշխարհագրական ընկերության փոխնախագահ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել