Թռչող վիշապներ (լատին․՝ Draco volans), ագամաների ընտանիքի վիշապների սեռի մողեսներ։

Թռչող վիշապի տեսքը

Արտաքին կառուցվածքը խմբագրել

Մարմնի երկարությունը 25-40 սմ է։ Գլուխը բարձր է, եռանկյունաձև, պոչը՝ երկար։ Դունչը բութ է, կարճացած։ Մարմինը պատված է թեփուկներով, կողքերից ունեն մաշկային լայն ծալքեր, որոնց շնորհիվ ընդունակ են թռչելու (այստեղից՝ թռչող վիշապներ անվանումը)։ Ոտքերը երկար են, ճիրաններով զինված։ Մեջքի կողմից կանաչավուն կամ մոխրա-կանաչավուն են, մուգ կետերով։ Փորի կողմը դեղնավուն է կամ երկնագույն։

Տարածվածություն խմբագրել

Հիմնականում ծառաբնակ են։ Սնվում են միջատներով։ Ոչ խորը փոսերում դնում են 2-6 ձու։ Տարածված են Հարավ-Արևելյան Ասիայից մինչև Հարավային Հնդկաստան, Չինաստան, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ։

Պատկերներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 218