Թոքթար Աուբակիրով (ղազ.՝ Тоқтар Оңғарбайұлы Әубәкіров, ռուս.՝ Токтар Онгарбаевич Аубакиров, հուլիսի 27, 1946(1946-07-27), Karkaraly District, Կարագանդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ռազմաօդային ուժերի ղազախ թոշակառու սպա և նախկին տիեզերագնաց։ Նա առաջին մարդն է Ղազախստանից, որը թռել էր տիեզերք[1]։

Թոքթար Աուբակիրով
Բնօրինակ անուն ազգանուն ղազ.՝ Тоқтар Оңғарбайұлы Әубәкіров
Մասնագիտություն  ԽՍՀՄ և  Ղազախստան
Ծնվել է հուլիսի 27, 1946(1946-07-27) (78 տարեկան)
Ծննդավայր Karkaraly District, Կարագանդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Պարգևներ

Վաղ կյանք

խմբագրել
 
Տիեզերագնացը դրոշմանիշի վրա

Թոքթար Աուբակիրովը ծնվել է Կարկարալինի շրջանի Կարագանդայի մարզում, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում, որն այժմ կոչվում է Ղազախստան։ Ավարտելով միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը` նա սկսել է աշխատել որպես մետաղական շրջադարձիչ Տեմիրտաու գործարանում, միևնույն ժամանակ մասնակցում էր երեկոյան դպրոցի դասերին։ 1965 թվականին նա ընդունվել է Հակաօդային պաշտպանության օդաչուների Արմավիրի ռազմական ավիացիոն ինստիտուտը։ Նա ծառայել է որպես կռվող օդաչու Խորհրդային Ռազմաօդային ուժերում` ԽՍՀՄ Հեռավոր Արևելքի սահմաններում մինչև Ֆեդոտովի անվան փորձնական օդաչուական դպրոց ընդունվելը 1975 թվականին։

Օդաչուի կարիերա

խմբագրել

1976 և 1991 թվականներին նա ծառայել է որպես թեստային օդաչու Միկոյանի փորձարարական նախագծման բյուրոյում։ Այս ընթացքում նա փորձարկել է ինքնաթիռի ավելի քան 50 տիպ։ Առաջինն է եղել Խորհրդային Միությունում, որն անընդհատ թռիչքով հատել է Հյուսիսային բևեռը և ԽՄ-ից, որ օդ է բարձրացել Թբիլիսից` MiG 29K ավիակրով։

Տիեզերական թռիչքի փորձ

խմբագրել

1991 թվականին ԽՍՀՄ-ի և Ղազախական ԽՍՀ-ի կառավարությունների միջև համապատասխանությամբ և համաձայնությամբ սկսել է պարապել Գագարինի անվան Տիեզերագնացների Պարապմունքների Կենտրոնում։ 1991 թվականի հոկտեմբերի 2-ին նա տիեզերք է թռել ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Վոլկովի և ավստրիացի հետազոտական տիեզերագնաց Ֆրանց Վիեհբոկի հետ որպես թռիքչի հրամանատար` Soyuz TM-13-ում Baikonur Cosmodrome տիեզերական նավահանգստից, և մնացել է տիեզերքում շուրջ 8 օր։ Նրանց առաքելությունը վերջինն էր, որ իրականացվել էր Խորհրդային Միության կողմից, որը կազմալուծվել է կարճ ժամանակ անց, ինչի արդյունքում Աուբակիրովը դարձել է անկախ Ղազախստանի Հանրապետության քաղաքացի։

Կարիերա

խմբագրել

1993 թվականից սկսած` նա եղել է Ղազախստանի Հանրապետության ազգային օդատիեզերական գործակալության ներքին ղեկավար։ Նա Ղազախստանի խորհրդարանի անդամ է եղել։ Այժմ նա թոշակառու և խորհրդատու է։

Ընտանիք

խմբագրել

Թոքթար Աուբակիրովը ամուսնացած է Տատյանա Աուբակիրովայի հետ։ Նրանք ունեն երկու երեխա` Թիմուրը և Միխայիլը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոքթար Աուբակիրով» հոդվածին։