Թոփրախ կալե (Թոփրակկալե) , գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Սպերի գավառակում[1]։ Գտնվում էր Սպեր քաղաքի մոտ, Ճորոխ գետի ձախ ափին։

Գյուղ
Թոփրախ կալե
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակՍպերի գավառակ
Այլ անվանումներԹոփրա կալե, Թոփրակ կալա, Թոփրակկալե
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Թոփրախ կալե (Աշխարհ)##
Թոփրախ կալե (Աշխարհ)

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղն ուներ Թոփրախ կալե անունով հին ավերակ բերդ[2]։ Հիմնադրվել և ծաղկել է Ռուսա Ա թագավորի օրոք (մ.թ.ա. մոտ 735-714թթ.):

1870-ական թթ. Թոփրակկալեից զգալի նյութեր է հավաքել Սեդրակ Տևկանցը (հավաքածուն հետագայում վաճառել է եվրոպական թանգարաններին)։ 1879թ. Թոփրակկալեն պեղել և հետազոտել են ամերիկացի միսիոներ Դ. Ռայնոլդսը և անգլիական փոխդեսպան Է. Կլեյտոնը, 1880թ. ամերիկացի Հ. Ռասսամը։ Հիմնականում ուշադրությունը կենտրոնացվել է այն ժամանակ դեռևս լավ պահպանված տաճարի վրա։ 1898-99թթ. Թոփրակկալեն պեղել է Կ. Ֆ. Լեհման-Հաուպտի և Վ. Բելքի ղեկավարած գերմանական արշավախումբը, 1916թ.՝ Հ.Օրբելին և Ն. Մառը, իսկ 1938թ.`ամերիկյան արշավախումբը։

Բացվել են գունավոր քարերով, շախմատաձև շարված տաճարի պատերը, ներսում՝ զոհարան։ Հայտնաբերվել են առյուծների, ցուլերի պատկերներով զարդարված և սեպագրված դեկորատիվ վահաններ, կահույքի քանդակազարդ մասեր, խճանկարների բեկորներ, կարմրափայլ ու նկարազարդ խեցեղեն, պալատականների կազմը ներկայացնող արձանագրություն, աստծո և քրմի փղոսկրե արձանիկներ ոսկե թաս, մեդալիոն, արծաթե և բրոնզե այլ զարդեր, զենքեր, կնքադրոշմներ, քանդակազարդ կապարճներ, երկաթե և բրոնզե գործիքներ (արորի և գութանի խոփեր, մանգաղներ, եղաններ և այլն), գործվածքի (նաև՝ մետաքսե) մնացորդներ, գահի մասեր  կազմող թևավոր ցուլերի բրոնզե արձանիկներ, հողի մեջ  թաղված 20-25 խոշոր կարասներվ գինու մառան և այլն։

Գտնված նյութերը պահվում են հիմնականում Բրիտանական և Բեռլինի թանգարանններում, մասամբ` Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 483
  3. «ԹՈՓՐԱԿԿԱԼԵ». Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ հուլիսի 31. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 2-ին.

Աղբյուրներ խմբագրել