Բացել գլխավոր ցանկը

Թուրք-պարսկական պատերազմ (1723-1727)

Թուրք-պարսկական պատերազմ 1723—1727 թվականներ, վերջին ռազմական հակամարտությունը Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև:

Թուրք-պարսկական պատերազմ (1723—1727)
Թուրք-պարսկական պատերազմներ
Թվական 1723—1727
Վայր Իրան, Քուրդիստան
Արդյունք Համադանյան պայմանագիր
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն Իրան Սեֆյան Պարսկաստան
Հրամանատարներ
Օսմանյան կայսրությունՍուլթան Հուսեյն
Օսմանյան կայսրություն Ահմեդ III
Օսմանյան կայսրություն Հեկիմօղլու Ալի փաշա
Իրան Միր Աշրաֆ

ՆախապատմությունԽմբագրել

Ղասրե Շիրինի՝ 1639 թվականին կնքված հաշտության պայմանագրի ստորագրումից հետո Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև խաղաղություն հաստատվեց: Քանի որ այդ ժամանակ Օսմանյան կայսրությունն այլ պետություններում չուներ մշտական դեսպանատներ, ապա կատարված իրադարձությունների մասին տեղեկատվությունը նրանց հասնում էր պատահականորեն, այդ իսկ պատճառով, երբ XVIII դարի սկզբին Պարսկաստանում ներքին խնդիրներ ծայր առան, 1720 թվականին սուլթան Ահմեդ 3-րդը շահ Սուլթան Հուսեյնի մոտ որպես դեսպան ուղարկեց Ահմեդ Դյուրրի-էֆենդիին, որպեսզի սա տեղեկություններ հավաքի կատարվող իրադարձությունների մասին: Այցի պաշտոնական նպատակը Սեֆյանների հետ խորհրդակցելն էր 1718 թվականին կնքված թուրք-ավստրիական առևտրական համաձայնագրի շուրջ, որի դրույթներից մեկը կարգավորում էր Օսմանյան կայսրության տարածքում պարսիկ առևտրականների տեղաշարժը:

1721 թվականին արևելքից Պարսկաստան ներխուժեցին աֆղանական գիլզաների ցեղերը, ովքեր հաջորդ տարի կարողացան նվաճել պարսից մայրաքաղաք Սպահանը: Աֆղանների առաջնորդ Միր Մահմուդը իրեն նոր շահ հայտարարեց, սակայն պարսկական գավառների մեծ մասը նրան չընդունեց: Սուլթան Հուսեյնի որդին՝ Թահմասպը, փախավ դեպի հյուսիս և իրեն շահ հռչակեց այստեղ: Նրա հենարանը դարձան Ադրբեջանը և մերձկասպյան մարզերը:

Թահմասպը օգնության համար դիմեց Ռուսաստանին՝ խոստանալով դրա փոխարեն զիջել հյուսիսային գավառները: Ռուսական զորքերը մտան Դաղստան և արևելյան Անդրկովկաս: Օսմանյան կայսրությունը որոծեց օգտվել իրավիճակից և գրավել Անդրկովկասը և Քրդստանը:

Պատերազմի ընթացքըԽմբագրել

1723 թվականին թուրքական զորքերը, խախտելով Ղասրե Շիրինի պայմանագիրը, ներխուժեցին Արևելյան Հայաստան և Արևելյան Վրաստան, և երկու տարիների ընթացքում տիրեցին բոլոր շրջաններին, բացառությամբ Ղարաբաղի և Սյունիքի, ուր տեղի հայ իշխանները Դավիթ Բեկի, Ավան Յուզբաշու և Մխիթար Սպարապետի գլխավորությամբ գրեթե տաս տարի դիմադրում էին թուրքական ուժերի գրոհներին[1]: Սյունիքի և Ղարաբաղի հայերը համաձայն էին ընդունել ռուսական հպատակությունը, բայց Ռուսաստանը չհամարձակվեց պատերազմել Օսմանյան կայսրության հետ:

Օսմանները կայազորեր տեղակայեց Թբիլիսիում, Նախիջևանում, Գանձակում և Երևանում: Երևանի բերդը վերանորոգվեց և ծառայում էր որպես Օսմանյան ռազմական վարչակազմի շտաբ Արևելյան Հայաստանում[1]:

1724 թվականին Ռուսաստանի և Օսմանյան կայսրությունների միջև ֆրանսիական միջնորդների աջակցությամբ կնքվեց Կոստանդնուպոլսի պայմանագիրը, որում համաձայնեցված էին Պարսկական տերության հյուսիս-արևմտյան տարածքների բաժանման պայմանները: Այս պայմանագրի հիման վրա, բայց ավելի շատ հենվելով պարզապես իրենց ուժի վրա, թուրքերը տիրապետեցին որ միայն այն, ինչ իրենց «զիջվել» էր, այլ նույնիսկ Ղազվինը՝ Թահմասպի պաշտոնական մայրաքաղաքը. Թահմասպը ստիպված եղավ փախչել դեպի Մազանդերանի լեռները:

Թուրքերն իրենց գործողությունները Պարսկաստանի դեմ արդարացնում էին նրանով, որ պարսիկները դավանում էին շիան՝ իսլամի «ոչ ճիշտ» տարբերակը, սակայն, այդուհանդերձ, որոշեցին ձևականորեն աջակցել ոչ թե աֆղաններին, այլ՝ Սեֆյան դինաստիան վերականգնելուն: Աֆղանները հանդգնեցին թուրքերի դեմ օգտագործել հենց իրենց կազուիստիկան (կեղծ փաստաբանություն). նրանք խնդրանքով դիմեցին սուլթանին՝ իրենց ճանաչել Պարսկաստանի օրինական տիրակալներ այն հիմնավորումով, որ պարսիկ շիաները հերետիկոսներ են: Սակայն Ստամբուլում այս մարտահրավերը ոչ մի ազդեցություն չգործեց:

Այդ ընթացքում Պարսկաստանում հայտնվեցին Սեֆյան գահին հավակնող մի քանի ինքնակոչներ: Ի պատասխան Միր Մահմուդը հրամայեց կոտորել բոլոր իրական Սեֆյաններին, բայց 1725 թվականին ինքը զոհվեց պալատական հեղաշրջման ժամանակ, որի արդյունքում իշխանության եկավ նրա զարմիկ Միր Աշրաֆը: Վերջինիս հաջողվեց կանգնեցնել թուրքերին բառացիորեն Սպահան մայրաքաղաքի մատույցներում:

ԱրդյունքներԽմբագրել

1727 թվականին կնքվեց Համադանյան պայմանագիրը, ըստ որի Միր Աշրաֆը փաստացի իրեն ճանաչեց որպես սուլթանի վասալ և Օսմայան կայսրությանը զիջեց ողջ արևմտյան և հյուսիսային Իրանը, ներառյալ այն շրջանը, ուր այժմ գնտվում է Թեհրանը:

ԱղբյուրներԽմբագրել

  1. 1,0 1,1 Дж. Бурнутян «A Concise History of the Armenian People», Mazda Publishers, Inc. Costa Mesa California 2006, стр. 214:
  • «История Востока» (в 6 т.). Т.III «Восток на рубеже средневековья и нового времени. XVI—XVIII вв.» — Москва: издательская фирма «Восточная литература» РАН, 1999. ISBN 5-02-018102-1
  • Кэролайн Финкель «История Османской империи. Видение Османа», — Москва, АСТ, 2010. ISBN 978-5-17-043651-4