Թուրքական նվաճումները Բալկաններում (14-15-րդ դարեր)

Թուրքական նվաճումները Բալկաններում, 14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին Բյուզանդիան սկսեց անկում ապրել։ Ժողովրդական ապստամբությունները, գահակալական կռիվները թուլացրին կենտրոնական իշխանությունը և բանակը, ուստի կայսրությունը չկարողացավ դիմագրավել թուրք–օսմաններին, որոնք դարձել էին նրա ամենավտանգավոր թշնամիները։ 1331 թվականին թուրքերը գրավեցին Նիկեա քաղաքը և ավարտեցին կայսրության փոքրասիական տարածքների նվաճումը։ 1352 թվականին թուրքերն անցան Դարդանելը և հաստատվեցին նեղուցի եվրոպական ափին։ Ճանապարհը դեպի Բալկանյան թերակղզու խորքերը բաց էր։ Սերբիայի թագավոր Ստեփան Դուշանը հասկացավ թուրքական վտանգի էությունը և բանակցություններ սկսեց Հռոմի պապի հետ։

Բալկանյան թերակղզին տիեզերքից
Անտիոքի պաշարումը Առաջին խաչակրաց արշավանքի ընթացքում, մանրանկար Յան Կոլոմբեի (մոտ. 1490 թ.)

Նա նույնիսկ համաձայնվեց, որ սերբական եկեղեցին միավորվի կաթոլիկ եկեղեցու հետ, եթե պապը խաչակրաց արշավանք կազմակերպի թուրքերի դեմ։ Սակայն բանակցություններն ավարտվեցին անարդյունք։ Շուտով թուրքերը գրավեցին Ադրիանապոլիսը և այն դարձրին իրենց պետության մայրաքաղաքը։ Թուլացած ու տրոհված Սերբիան և Բուլղարիան չկարողացան կանգնեցնել թուրքերի առաջխաղացումը։ 1389 թվականին Կոսովոյի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում սերբերը ծանր պարտություն կրեցին։ Այս հաղթանակի շնորհիվ թուրքերը գրավեցին Բալկանյան թերակղզու արևելյան և հարավարևմտյան մասերը։ Շուտով թուրքերը նվաճեցին նաև

Բուլղարական թագավորությունը։ Թուրքական նվաճումների արդյունքում Բյուզանդիան կորցրեց իր տարածքների մեծ մասը։ Նա ստիպված էր ճանաչել իր վասալական կախվածությունը թուրքերից, ամեն տարի նրանց հարկ վճարել և արշավանքների ժամանակ սուլթանին զորք տրամադրել։ 1396 թվականին թուրքերի դեմ կազմակերպված խաչակրաց արշավանքն ավարտվեց խաչակիրների ծանր պարտությամբ։ Բյուզանդական կայսրը օգնության համար մեկնեց Արևմտյան Եվրոպա։ Նրան ջերմ ընդունելություն ցույց տվին Միլանում, Հռոմում, Փարիզում, Լոնդոնում, սակայն իրական օգնություն նա չստացավ։ Օգտվելով սրանից՝ թուրքերը որոշեցին գրավել Կոստանդնուպոլիսը։ Բյուզանդիայի կործանումը կես դարով հետաձգվեց այն պատճառով, որ 1402 թվականին Անկարայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում թուրքերը ծանր պարտություն կրեցին Լենկ Թեմուրի զորքերից։

Ծանոթագրություններ խմբագրել

Համաշխարհային պատմություն 11