Թուրիդ Բիրքելանդ
Թուրիդ Բիրքելանդ (նորվ.՝ Turid Birkeland, նոյեմբերի 5, 1962[1], Հյոուգեսուն, Ռուգլան, Նորվեգիա - դեկտեմբերի 24, 2015[2], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի մշակույթի գործիչ, հեռուսալրագրող, հաղորդավար, քաղաքական գործիչ, Նորվեգիայի լեյբորիստական կուսակցության անդամ[4]։ 1996 թ.-ից 1997 թվականներին դարձել է Նորվեգիայի մշակույթի նախարար։ Աշխատել է հեռուստատեսային ոլորտում։ Հեղինակել է բազմաթիվ հեռուստածրագրեր և գրքեր։ Կազմակերպել է կամերային երաժշտության համերգներ[5]։
Թուրիդ Բիրքելանդ բուկմոլ՝ Turid Birkeland | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 5, 1962[1] |
Ծննդավայր | Հյոուգեսուն, Ռուգլան, Նորվեգիա |
Մահացել է | դեկտեմբերի 24, 2015[2] (53 տարեկան) |
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և լրագրող |
Զբաղեցրած պաշտոններ | Նորվեգիայի պառլամենտի փոխանդամ[3], Minister of Culture? և Նորվեգիայի խորհրդարանի անդամ[3] |
Կուսակցություն | Նորվեգական բանվորական կուսակցություն |
Turid Birkeland Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Թուրիդ Բիրքելանդը ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 5-ին նորվեգական Հյոուգեսուն քաղաքում։ Նրա հայրը դարձավ Նորվեգական երկաթի և մետաղամշակման խորհուրդի քարտուղար 1970-ական թվականներին։ Դրանից հետո էլ Նորվեգիայի արհմիությունների միացյալ դաշնության քարտուղար ու Սյորմարկա քաղաքի դպրոցի տնօրեն։
Թուրիդ Բիրքելանդը միջնակարգ կրթությունը ստացել է մայրաքաղաք Օսլոյի Բյորկյոյի գիմնազիայում։ Այն ավարտել է 1981 թվականին։ Որից անմիջապես հետո ընդունվում է քոլեջ ու սովորում հընթացս 1982-1983 թվականների։ Ավարտելուց հետո Թուրիդ Բիրքելանդը քննություն հանձնեց փիլիսոփայական գիտությունների բնագավառում։
ԿարիերաԽմբագրել
1985 թ.-ից 1992 թվականներին անդամակցում է Աշխատող երիտասարդների խորհրդին։ Բիրքելանդը ընտրվեց Նորվեգիայի պառլամենտի ներկայացուցչի տեղակալ 1985 թվականին կայացած պառլամենտական ընտրությունների ժամանակ։ Թուրիդ Բիրքելանդը նաև Եկեղեցական գործի մշտական կոմիտեի անդամ էր[6]։ 1993 թվականից 1994 թվականները աշխատանքի է անցնում «Օգնություն նորվեգացի ժողովրդին» բարեգործական հիմնադրամում և Նորվեգիայի Արհմիությոնների բրյուսելյան մասնաճյուղում[7]։ 1994 թվականին Թուրիդ Բիրքելանդը դարձավ Նորվեգիայի Եվրախորհրդի կազմում ընդգրկվելու հանձնաժողովի ղեկավարներից մեկը։ Սակայն այս հարցի շուրջ ռեֆերենդումը անցավ ապարդյուն[8][9]։ 1995-1996 թվականների ընթացքում աշխատանքի անցավ «ТВ+», «Reiseradioen» և «TVNorge» հեռուստաընկերություններում։
1996 թվականի հոկտեմբերից 1997 թվականի հոկտեմբեր Թուրիդ Բիրքելանդը դարձավ Նորվեգիայի մշակույթի նախարաը[10]։
Հետո Թուրիդը կրկին վերադառնում է լրագրողի մասնագիտությանը։ 1998 թվականին նա վերադառնում է «Reiseradioen» հեռուստաալիք։ 1998 թ.-ից 1999 թվականը որպես հաղորդավար է աշխատել «NRK2» հեռուստատեսային ալիքում։ 1999 թ.-ից 2001 թվականներին նա «Rubicon TV» ալիքը պրոդյուսերն ու մենեջերն էր։ 2001 թ.-ից մինչև 2004 թվականը Նորվեգիայի հեռարձակող ընկերություն հեռուստաալիքի մշակութային հաղորդաշարերի բաժնի ղեկավարը։ 2007 թ.-ից մինչև 2012 թվականը Նորվեգիայի ամենամեծ «Telenor» հեռուստաընկերության խորհրդի անդամ է եղել իսկ 2009 թվականից՝ Նորվեգիայի երաժշտական ակադեմիայում։
1997 թվականից մինչև 2001 թվականը Թուրիդ Բիրքելանդը ղեկավարել է Ռիսյորի երաժշտական փառատոնը (Risør[11]):
2011 թվականին Թուրիդ Բիրքելանդի մոտ ախտորոշում են միելոֆիբրոզ[12]։
Թուրիդ Բիրքելանդն իր մահկանացուն կնքում է հիսուներեք տարեկան հասակում՝ 2015 թվականի դեկտեմբերի 24-ին մայրաքաղաք Օսլոյում։
ԱշխատություններԽմբագրել
- Turid Birkeland og Sigurd Sandvin: Alle fakta på bordet. Oslo, 1992 EU-fakta
- Stockholm – Din guide til storbyen! Damm, 2001 ISBN 82-517-8792-0
- London – Din guide til storbyen! Damm, 2005. ISBN 82-496-0701-5
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.nrk.no/norge/turid-birkeland-er-dod-1.12720907
- ↑ 3,0 3,1 https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representantfordeling/Representant/?perid=TBI&tab=Biography
- ↑ «Turid Birkeland (53) er død»։ VG։ Վերցված է 2016-02-14
- ↑ TV 2 AS։ «Turid Birkeland (53) er død»։ TV 2։ Վերցված է 2016-02-14
- ↑ «The Standing Committee on Education, Research and Church Affairs» (en-GB)։ Stortinget։ 2008-07-08։ Վերցված է 2016-02-14
- ↑ «Landsorganisasjonen i Norge» (նորվեգերեն)։ Landsorganisasjonen Norge։ Վերցված է 2016-02-14
- ↑ Джанян Сергей։ «Норвегия и ЕС: рядом, но не вместе»։ Радио Свобода (Russian)։ Վերցված է 2016-02-14
- ↑ Сенинский Сергей։ «Норвегия по-прежнему не стремится в Евросоюз»։ Радио Свобода (Russian)։ Վերցված է 2016-02-14
- ↑ Government.no (2013-10-25)։ «Norwegian Ministry of Culture» (en-GB)։ Government.no։ Վերցված է 2016-02-14
- ↑ «Фестивали и праздники » Норвегия - туризм, отдых, достопримечательности, советы туристам»։ norwaylife.net։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-22-ին։ Վերցված է 2016-02-14
- ↑ «Миелофиброз: причины, симптомы, диагностика, лечение | Компетентно о здоровье на iLive»։ ilive.com.ua։ Վերցված է 2016-02-14
Արտաքին հղումներԽմբագրել
- «En påminnelse om Turid Birkeland»։ NRK։ Վերցված է 2016-02-14
- «Til minne om Turid Birkeland - dagsavisen.no»։ www.dagsavisen.no։ Վերցված է 2016-02-14
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թուրիդ Բիրքելանդ կատեգորիայում։ |