Բացել գլխավոր ցանկը

Թուրանի դաշտավայր, դաշտավայր Միջին Ասիայում և Ղազախստանի հարավային մասում․ մեծ մասամբ զբաղեցված է անապատներով (Կարակում, Կզըլկում և այլն)։ Տարածությունը շուրջ 1.5 միլիոն կմ2 է։ Առանձին իջվածքների հատակը ծովի մակարդակից ցածր է (Կարագիե 132 մ)։

ԱնվանումԽմբագրել

Հայտնի է նաև Թուրանի հարթավայր անունով։ Ենթադրում են, որ «Թուրան» անվանումն առաջացել է հին պարսկերեն թույրիա «արագավազ, սրընթաց» բառից (հավանաբար ելնելով այն տպավորությունից, որ հարևան նստակյաց ժողովուրդների վրա թողել են այստեղով դեպի Եվրոպա և Արևմտյան Ասիա ունեցող անասնապահ քորվորները, որոնք շարժվում էին արագավազ նժույգներ հեծած)[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»