Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թուխ (այլ կիրառումներ)

Թուխ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում։ Գտնվում էր Վանա լճի հարավարևմտյան ափին, Թուխ գետի գետաբերանից մի փոքր հյուսիս-արևմուտք՝ փոքրիկ ձորահովտում։

Գյուղ
Թուխ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառԲիթլիսի գավառ
Այլ անվանումներԹուխք, Թուղին, Թուղխ, Տուխ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն272 մարդ (XX դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունթուխեցի
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Պատմական գյուղ է։ Այն հնուց գտնվել Մեծ Հայքի Աղձնիք աշխարհում։ Միջին դարերում Թուխը եղել է գրչության կենտրոն։ 1985 թվականի դրությամբ պահպանվել էր աստեղ գրված XV դարի մի ձեռագիր։

Թուխն ուներ եկեղեցի և վարժարան։

Աշխարհագրություն խմբագրել

Հարավային և արևմտյան կողմերից շրջափակված է անտառապատ լեռներով։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 272 (41 տուն) հայ բնակիչ։ 1895 թվականին թուրքերի կողմից կազմակերպված կոտարածի ժամանակ հայերը կողոպտվել և կոտորվել են, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնաջնջվել կամ տարագրվել։

Պատմամշակույթային կառույցներ խմբագրել

Թուխի մոտ է գտնվում Թուխի վանքը։ Իսկ 1970 թվականին իտալացի ճարատարապետները այստեղ հայտնաբերել են հայկական բազիլիկ եկեղեցու ավերակներ[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 492

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 231