Թոր Սագեն (նորվ.՝ Tore Sagen, 7 նոյեմբերի, 1980, Օսլո, Նորվեգիա), նորվեգիացի դերասան, կատակերգու։

Թոր Սագեն
Tore Sagen
Դիմանկար
Թոր Սագենը 2010 թվականին
Ծնվել է1980
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունդերասան, կատակերգու
Գործունեությունկատակերգություն, դրամա
ԱմուսինLive Nelvik?[1]
 Tore Sagen Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Թոր Սագենն ընտանիքի երկրորդ երեխան է։ Նա ունի ավագ եղբայր (ծնված 1975 թվականին)։ Մանուկ հասակում Սագենների ընտանիքը հաճախ է տեղափոխվել Օսլոյի մի թաղամասից մյուսը։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Թոր Սագենը ուղարկվել էր սովորելու Օսլոյի համալսարան, սակայն հրաժարվել էր` ստանալով Նորվեգիայի հաղորդակցական ընկերությունում խմբագրի օգնական դառնալու առաջարկություն։ Այնուհետև նա դարձել է ռեպորտյոր (լրահաղորդ)։ Թորը սովորել է նաև գովազդի դպրոցում, բայց թողել է այն, երբ առաջարկ է ստացել հանդես գալ որպես ռադիոհաղորդման պրոդյուսեր։ Այժմ Թորն աշխատում է ռադիոհեռուստաընկերությունում։ Հիմնականում կատարում է երգիծական դերեր[2]։

Որպես դերասան խաղացել է «Խիզախ Յուն» (Отважный Ю) (2010) և «Համարյա տղամարդ» (2012) ֆիլմերում։

Հիմա Թոր Սագենն ապրում է Օսլոյում, նա ունի իր տնակը և այգի բլրի վրա։ Ունի «Բիտտի» անունով շնիկ։ Երբեմն Թորը սիրում է ֆուտբոլ խաղալ։ Վարում է Mercedes-Benz ավտոմեքենա։ Հասակը 192 սմ է։ Հետաքրքրություններն են` խոհանոց, հեռուստատեսություն, հանգիստ արևի տակ, ընթերցանություն, խաչբառերի լուծում։ Տառապում է կարճատեսությամբ։ Թոր Սագենը հիանում է Ռուալ Ամուդսենի գործունեությամբ[2]։

2013 թվականի ամռանը Թոր Սագենն ամուսնացել է դերասանուհի Լիվե Նելվիկիի հետ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. TV 2 Direkte — 1992.
  2. 2,0 2,1 2,2 «Биография». Արխիվացված է օրիգինալից 2016-04-21-ին. Վերցված է 2016-11-03-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոր Սագեն» հոդվածին։