Թորոս Վեզիրյան
հայ նկարիչ
Թորոս Վարդանի Վեզիրյան (1911, Աշխաբադ, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն), հայ գեղանկարիչ։
Թորոս Վեզիրյան | |
---|---|
Ի ծնե | Թորոս Վարդանի Վեզիրյան |
Ծնվել է | 1911 |
Ծննդավայր | Աշխաբադ, Թուրքմենստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1950) |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն
խմբագրել1938 թվականին ավարտել է Լենինգրադի գեղարվեստա-մանկավարժական ուսումնարանը, 1950 թվականին՝ Մոսկվայի Համամիութենական կինոինստիտուտի նկարչական ֆակուլտետը։ 1953 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Գլխավոր գործերից են՝ «Ձկնորսական ծովաքարշ», «Ամպամած օր», «Վլադիմիր նավահանգիստը», «Ձմեռ», «Ծայրագույն հյուսիս. աղջամուղջ», «Լենին», «Ատոմանավը Կոլսկի ծովածոցում»։ Ապրել ու ստեղծագործել է Մոսկվայում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան