Նիկոլայ Թորոսովիչ
Նիկոլայ Թորոսովիչ (լեհ.՝ Mikołaj Torosowicz, 1605[1][2], Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա - հոկտեմբերի 24, 1681, Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա), Լվովի հայկական կրոնական համայնքի արքեպիսկոպոս, 1630 թվականին ունիա է կնքել Հռոմի եկեղեցական գահակալության հետ։
Նիկոլայ Թորոսովիչ | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս |
---|---|
Ծնունդ | 1605[1][2] Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա |
Մահ | հոկտեմբերի 24, 1681 Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա |
Թաղված է | Լվով |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Լվովի հարուստ հայ առևտրական Յակով Թորոսովիչի ընտանիքում։ Ձեռնադրվել է 1626 թվականին Ստամբուլում, հաջորդ տարի դարձել է Լվովի հայերի եպիսկոպոսը։ 1630 թվականին նա հռչակեց Հռոմի հետ ունիայի մասին, 1930 թվականի հոկտեմբերի 24-ին կարմելիտների տաճարում կայացած արարողության ժամանակ ճանաչեց կաթոլիկական հավատը։ Ունիան հաստատվեց Հռոմի կողմից նույն թվականի նոյեմբերի 8-ին։
1635 թվականին Թորոսովիչը մեկ անգամ ևս Հռոմի պապ Ուրբան VIII-ի առջև կազմակերպեց կաթոլիկ հավատքի հավատարմության խոստովանություն և հռչակվեց արքեպիսկոպոս, Լեհաստանի, Մոլդովայի և Վալախիայի հայերի Լվովի ենթակայության միտրոպոլիտ։ Նա տեատինցիների միաբանության Լվով հրավերի նախաձեռնողն էր։
Մահացել է 1681 թվականի հոկտեմբերի 24-ին 76 տարեկան հասակում[3]։
Լվովի հայկական կաթոլիկական թեմը գոյություն է ունեցել ավելի քան 300 տարի՝ մինչև 1954 թվականը, ընդհուպ մինչև նրա վերջին առաջնորդի Դիոնիսի Կաետանովիչի մահը խորհրդային համակենտրոնացման ճամբարում։
Նախորդող |
Լվովի արքեպիսկոպոսներ 22 մայիսի 1635 - 24 հոկտեմբերի 1681 |
Հաջորդող Վարդան Հունանյան |
Ծանոթագրություններ խմբագրել
Գրականություն խմբագրել
- Samuel Orgelbrand, ed. (1867). Encyklopedia Powszechna (1st edition) (in Polish) 25. pp. 388–390.
- Sadok Barącz, Living of the famous Armenians in Poland, Lvov, 1856.