Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թորթում (այլ կիրառումներ)

Թորթումի ջրվեժ (թուրքերեն՝ Tortum Şelalesi), խոշոր ջրվեժ Հայկական լեռնաշխարհում, գտնվում է Թուրքիայում[1]։

Թորթումի ջրվեժ
Տեսակջրվեժ
Երկիր Թուրքիա
Մասն էԹորթում
Հարաբերական
բարձրություն
48 մետր
Լայնություն22 մետր

Աշխարհագրություն խմբագրել

Թորթումի ջրվեժը գտնվում է Էրզրումի մարզի Թորթումի շրջանում՝ Էրզրում քաղաքից 105 կմ հյուսիս[2]։

1960 թվականին Թորթում գետի վրա կառուցում են համանուն ջրամբար և ջրաէլեկտրակայան։ Պատնեշի կառուցումից հետո ջրվեժի ջրերը սնվում են ջրամբարից։ Հիմնականում մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում է առատորեն գործում, երբ ջրամբարում ջրի մակարդակը բարձր է։ Տարվա մնացյալ եղանակներին ջրվեժը հիմնականում բարակում, ցամաքում կամ չի գործում։

Ջրվեժի լայնությունը 21 մետր[3] է, իսկ բարձրությունը՝ 48 մետր։

Թուրքիայում այս ջրվեժը և հարակից գեղատեսիլ վայրերը լայն ճանաչում ունի և զբոսաշրջիկների մեծ հոսք կա այստեղ[4]։ Ստեղծվել են աստիճաններ և դիտահարթակներ տուրիստների համար[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Turkey, Being a Tourist in (2017 թ․ հուլիսի 27). «The Beauty of Erzurum; Tortum Waterfall». Medium (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  2. «Tortum Waterfall, Erzurum | Go Turkey Tourism». www.goturkeytourism.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  3. «TORTUM ŞELALESİ». Kültür Portalı. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  4. «'Tortum Şelalesi' ziyaretçilerini cezbediyor». www.aa.com.tr. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  5. «Tortum Şelalesi». erzurum.ktb.gov.tr. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորթումի ջրվեժ» հոդվածին։