Թորթում (գետ)

գետ Թուրքիայում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թորթում (այլ կիրառումներ)

Թորթում գետ է Հայկական լեռնաշխարհում, Օլթիի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Կոփա լեռնաշղթայի արևելյան լանջերից։ Երկարությունը մոտ 112 կմ է, ջրհավաք ավազանը՝ 2100 կմ²։ Հոսում է հարավ արևմուտքից հյուսիս արևելք, ընդունում է բազմաթիվ վտակներ, անցնում խոր կիրճով, ապա Թորթում լճով։ Դուրս գալով լճից առաջացնում է 45 մ լայնությամբ և մոտ 48 մ բարձրությամբ եռաստիճան ջրվեժ։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Թորթումի ավազանը Հայկական լեռնաշխարհի գեղատեսիլ վայրերից է։ Անտառածածկ է, շատ են անդնդախոր ձորերը։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։

Թորթում
Բնութագիր
Երկարություն112
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԿոփա լեռնաշղթայի արևելյան լանջեր
ԳետաբերանՕլթի
Գետաբերանի տեղակայումՕլթի գետ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԳեճիկ, Զիարեթ, Էյրիչայիր, Էշկիձոր, Գիսխի, Գյոյ, Գասերիկ, Ազորդ, Աբեռնեսի դուռ, Ալունձոր, Ախպիորչայ, Զինակեր և Օթղա
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԵրկրամասԱրդվինի մարզ
ՋրահավաքՍև Ծովի ջրավազան և Ճորոխի ավազան

Գրականություն խմբագրել

  • Հայաստանի բնաշխարհ, Հայկ. հանրագիտ. հրատ., 2006
  • Հ.Կ. Գաբրիելյան, Հայկական լեռնաշխարհ, Եր. 2000
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 206