Թոմ Քալեն

բրիտանացի դերասան

Թոմ Քալեն (անգլ.՝ Tom Cullen, հուլիսի 17, 1985(1985-07-17)[1], Aberystwyth, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի դերասան և սցենարիստ։ Առավել հայտնի է «Դաունթոն աբբայություն» հեռուստասերիալում Էնթոնի Ֆոյլի՝ Գիլինգհեմի կոմսի դերով։ «Ուիքենդ» ֆիլմում խաղացած դերի համար ստացել է «Բրիտանական անկախ ֆիլմի» մրցանակ և որպես հեռանկարային նորեկ առաջադրվել է« Լոնդոնի կինոփառատոնի» մրցանակին։

Թոմ Քալեն
Ծնվել էհուլիսի 17, 1985(1985-07-17)[1] (38 տարեկան)
ԾննդավայրAberystwyth, Ուելս, Միացյալ Թագավորություն
ԿրթությունRoyal Welsh College of Music & Drama? և Llanishen High School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և կինոռեժիսոր
Համատեղ ապրող(ներ)Թաթիանա Մասլանի

Կենսագրություն խմբագրել

Քալեն ծնվել է Աբերիստուիտում՝ գրողների ընտանիքում, որտեղ իրենից բացի կար ևս երկու երեխա[2]։ Վաղ տարիներն անցկացրել է Լանդրինդոդ Ուելսում և տասներկու տարեկան հասակում տեղափոխվել է Քարդիֆ, որտեղ ընդունվել է Լլանիշենի միջնակարգ դպրոց[3]։ Մինչև դերասան դառնալը ղեկավարել է մեքսիկական ռեստորան և հետաքրքրվել երաժշտությամբ[4]։ Քալենը, այն բանից հետո, երբ մեկ տարի հաճախել է Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց, 2009 թվականին գերազանց ավարտել է Ուելսի երաժշտության և դրամայի թագավորական քոլեջը[5]։

Անձնական կյանք խմբագրել

2011 թվականից հանդիպել է Տատյանա Մասլանիի հետ, որի հետ ծանոթացել է «Աշխարհ առանց վերջի>» հեռուստասերիալի նկարահանման ժամանակ[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո խմբագրել

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Ծանոթագրություն
2006 Հայրիկի աղջիկ Daddy’s Girl Ջեյսոն
2008 Նայիր ինձ Watch Me Թոմ Կարճամետրաժ
2009 Քսան հարց 20 Questions Ադամ Կարճամետրաժ
2010 Բալանս Balance Նիկո Կարճամետրաժ
2011 Ուիքենդ Weekend Ռասել
2012 Հենրի Henry Հենրի Կարճամետրաժ
2013 Սենյակ 8 Room 8 Այվս Կարճամետրաժ
Վերջին օրերը Մարսի վրա The Last Days on Mars Ռիչարդ Հարինգտոն
2014 Պարուհին անապատում Desert Dancer Արդավան
2015 Եթե տեսնես նրան Happily Ever After Քոլին
Ոչ մի կողմնացույց անապատում No Compass in the Wilderness Նիլս Կարճամետրաժ
Հարյուրավոր փողոցներ A Hundred Streets Ջեյմս
Սև լեռան բանաստեղծները Black Mountain Poets Ռիչարդ
2016 Մինա Mine Թոմի Մեդիսոն
Մյուս կեսը The Other Half Նիքի

Հեռուստացույց խմբագրել

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Ծանոթագրություն
2010 Պեն Թալար Pen Talar Ռիչարդ Էպիզոդ 1․7 և 1․8
2011 Սև հայելի Black Mirror Ջոանս Էպիզոդ «Ձեր ամբողջ կյանքի պատմությունը»
2012 Աշխարհ առանց վերջի World Without End Վուլֆրիկ Մինի սերիալ, 8 էպիզոդ
2013—14 Դաունթոն աբբայության Downton Abbey Էնթոնի Ֆոյլ, կոմս Գիլինգհեմ Մշտական դեր, 12 էպիզոդ
2015 Ջիմիի Ռոուզի փորձությունները The Trials of Jimmy Rose Ջեյսոն Ռոուզ Մինի սերիալ, 3 էպիզոդ
Հինգը The Five Մարկ գլխավոր դեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. Grice, Natalie. «Indie film Weekend break for Cardiff actor Tom Cullen». BBC Wales News. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. «Emerging Welsh actor Tom Cullen on his big screen success». Wales Online. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  4. Aftab, Kaleem. «Tom Cullen». Interview Magazine. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. 5,0 5,1 Rorke, Robert. «Lady Mary's dashing new suitor to debut on 'Downton Abbey'». NY Post. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Քալեն» հոդվածին։