Թոմաս Ստարզլ
Թոմաս Ստարզլ (անգլ.՝ Thomas Earl Starzl, մարտի 11, 1926[1][2], Լե Մարս, Այովա, ԱՄՆ - մարտի 4, 2017[3][1][2], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի վիրաբույժ-փոխպատվաստող, գիտնական, ժամանակակից փոխպատվաստման հիմնադիր։ Առաջինն է կատարել մարդու լյարդի փոխպատվաստումը, մշակել է իմունաճնշիչ թերապիայի մեթոդները, դոնորից օրգանների՝ բազմաօրգանային վերցման մեթոդիկան։ Հայտնի է որպես «ժամանակակից փոխպատվաստման հայր»[8]։
Թոմաս Ստարզլ ֆր.՝ Thomas Earl Starzl | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Thomas Earl Starzl |
Ծնվել է | մարտի 11, 1926[1][2] |
Ծննդավայր | Լե Մարս, Այովա, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 4, 2017[3][1][2] (90 տարեկան) |
Մահվան վայր | Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հյուսիսարևմտյան համալսարան, Feinberg School of Medicine?, Westminster College? և Օսթինի տեխասյան համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ, վիրաբույժ և գիտնական |
Աշխատավայր | Փիթսբուրգի համալսարան և Կոլորադոյի համալսարան |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն և Ազգային բժշկական ակադեմիա |
Ծնողներ | հայր՝ Ռոման Ֆրեդերիկ Ստարզլ |
Պարգևներ | |
Կայք | stiresearch.health.pitt.edu |
Կենսագրություն
խմբագրելԹոմաս Ստարլզը ծնվել է 1926 թվականի մարտի 11-ին Այովայի Լե Մարս քաղաքում՝ թերթի խմբագիր, ֆանտաստ գրող Ռոման Ֆրեդերիկ Ստարլզլի ընտանիքում։ Մանուկ հասակում երազում էր քահանա դառնալ, սակայն կաթնագեղձի քաղցկեղից մոր մահվանից հետո որոշում է բժիշկ դառնալ։ Ընդունվում է Միսսուրիի Վեսթմինսթերյան քոլեջ, որտեղ ստանում է կենսաբանության բակալավրի աստիճան։ Այնուհետև ավարտում է Չիկագոյի Նորթվեսթերն համալսարանի բժշկական դպրոցը, որտեղ 1950 թվականին ստանում է անատոմիայի մագիստրոսի, իսկ 1952 թվականին՝ նյարդաֆիզիոլոգիայի մագիստրոսի և գիտությունների թեկնածուի աստիճան։
Կոլորադոյի համալսարանում, այնուհետև Փիթսբուրգի համալսարանում (1962-1981) զբաղվել է փորձարարական և կլինիկական փոխպատվաստման հարցերով։ Հեղինակ կամ համահեղինակ է ավելի քան 2130 գիտական աշխատությունների, 4 գրքերի, ժողովածուներում 292 գլուխների, որի շնորհիվ նա համարվում է աշխարհի արդյունավետ գիտնականներից մեկը։ Կլինիկական բժշկության ոլորտում աշխարհի ամանաշատ մեջբերվող գիտնականներից մեկն է։
Հիմնական ձեռքբերումներ
խմբագրել- Մարդու լյարդի առաջին փոխպատվաստումը 1963 թվականին, մարդու լյարդի առաջին հաջող փոխպատվաստումը 1967 թվականին[9]
- 1982 թվականին ցիկլոսպորինի և 1991 թվականին տակրոլիմուսի կլինիկական կիրառման մշակումը
- Դոնորական օրգանների վերցման, պահպանման և փոխպատվաստման տեխնիկական հնարքների մշակումը
- Բնածին նյութափոխանակային հիվանդությունների գենային թերապիայի սկզբունքների մշակումը
- Հետվիրահատական բարդությունների առաջացման վրա իմունաճնշիչ թերապիայի ազդեցության ուսումնասիրումը
- Վեցամյա աղջկան լյարդի և սրտի առաջին միաժամանակյա փոխպատվաստում[10]
- Իմունային հանդուրժողականության համար գենետիկական խիմերիզմի գաղափարը
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացել է Բարբարա Ջուն Բրազերսի հետ, ում հետ ունեցել է 3 երեխա՝ Թիմոթին, Ռեբեկան և Թոմասը։ 22 տարվա ընտանեկան համատեղ կյանքից հետո զույգը 1980 թվականին ամուսնալուծվում է։ Մեկ տարի անց Ստարլզն ամուսնանում է իր գործընկերուհու՝ Ջոյ Քոնգերի հետ։ Վերջին տարիներին միայնակ էր։
Մրցանակներ
խմբագրել- Լասկերի մրցանակ (2012)
- Gustav O. Lienhard Award (2009, National Institute of Medicine)[11]
- ԱՄՆ ազգային գիտական մեդալ (2004)
- Physician of the Year Award for Lifetime Achievement (2009)[12]
- Ջոն Սքոթի մեդալ (2004)[13]
- David M. Hume Memorial Award (National Kidney Foundation)
- Brookdale Award in Medicine (American Medical Association)
- Bigelow Medal (Boston Surgical Society)
- City of Medicine Award
- Distinguished Service Award (1991, American Liver Foundation)
- Ուիլյամ Բոմոնթի մրցանակ (1991)
- Peter Medawar Prize (The Transplant Society)
- Jacobson Innovation Award (American College of Surgeons)
- Lannelongue International Medal (1998, Academie Nationale De Chirurgie)
- Ֆեյսալ արքայի միջազգային մրցանակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Académie nationale de médecine (ֆր.)
- ↑ 3,0 3,1 3,2 Thomas Starzl, father of organ transplantation, dies at 90
- ↑ https://laskerfoundation.org/award/clinical/
- ↑ https://www.univ-rennes.fr/le-doctorat-honoris-causa-luniversite-de-rennes
- ↑ Plarr's Lives of the Fellows
- ↑ https://thejohnscottaward.github.io/jsc/1951-2010.html
- ↑ Cronin, Mike (2010 թ․ հունվարի 29). «Starzl, Tribune-Review reporters claim Carnegie Science Awards». Pittsburgh Tribune-Review. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Milestones in Organ Transplantation Արխիվացված 2008-03-07 Wayback Machine National Kidney Foundation
- ↑ New York Times. February 20, 1990. New Liver for Stormie Jones. Retrieved on July 2, 2007.
- ↑ Roth, Mark (2009 թ․ հոկտեմբերի 12). «Starzl receives national award». Pittsburgh Post-Gazette. Pittsburgh, PA. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Associated Press, Transplant pioneer Starzl to receive award, 2009-03-18, Pittsburgh Post-Gazette, accessdate=2009-03-18(չաշխատող հղում)
- ↑ Anderson, Maria W. (2004 թ․ նոյեմբերի 25). «2004 John Scott Awards - Thomas Starzl and Barry Trost recognized in awards that aim to reward contributions to mankind». The Scientist. Philadelphia, PA. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 16-ին.
Գրականություն
խմբագրել- Starzl, Thomas (1992). The Puzzle People: Memoirs of a Transplant Surgeon. Pittsburgh: University of Pittsburgh Press. ISBN 0-8229-3714-X.
- «President gives Starzl highest prize» by Maeve Reston, Pittsburgh Post-Gazette, February 14, 2006, retrieved March 11, 2006
- «Pitt names tower after transplant pioneer» by Anita Srikameswaran, Pittsburgh Post-Gazette, March 11, 2006, retrieved March 11, 2006