Տոմաշ Ռոսիցկի (չեխ․՝ Tomáš Rosický, հոկտեմբերի 4, 1980(1980-10-04)[3][4][5][…], Պրահա, Չեխոսլովակիա[4]), չեխ ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալ» ակումբում որպես կիսապաշտպան և Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ։ Ստացել է «Փոքրիկ Մոցարտ» մականունը։

Տոմաշ Ռոսիցկի
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Տոմաշ Ռոսիցկի
Քաղաքացիությունը  Չեխիա
Մականուն Փոքրիկ Մոցարտ[1][2]
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 4, 1980 (44 տարեկան)
Ծննդավայր Պրահա, Չեխոսլովակիա
Հասակ 178 սմ
Քաշ 70 կգ
Դիրք Հարձակվողական ոճի կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 7
Պատանեկան կարիերա
1986 - 1988 Չեխիա Կոմպրեսորներ (Պրահա)
1988 - 1998 Չեխիա Սպարտա (Պրահա)

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998 - 2001 Չեխիա Սպարտա (Պրահա) 41 (8)
2001 - 2006 ԳերմանիաԲորուսիա Դորտմունդ 149 (20)
2006 - Անգլիա Արսենալ 170 (19)
Ազգային հավաքական
1995 - 1996 ՉեխիաՉեխիա Մ15 10 (0)
1996 ՉեխիաՉեխիա Մ16 12 (5)
1997 - 1998 ՉեխիաՉեխիա Մ17 16 (6)
1998 - 1999 ՉեխիաՉեխիա Մ18 9 (3)
1999 ՉեխիաՉեխիա Մ21 2 (0)
2000 - ՉեխիաՉեխիա 100 (22)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 26 մայիս 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 17 հունիս 2015

Կարիերա

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Թոմասը Ֆուտբոլով սկսել է զբաղվել ČKD Kompresory Praha մանկապատանեկան ակումբում։ 2 տարի անց, 18 տարեկանում տեղափոխվում է չեխական «Սպարտա»։ «Սպարտան» հետաքրքրվում էր նրա մեծ եղբայր Իրժի Ռոսիցկիով, իսկ նրա հայրնել ցանկացավ, որ Թոմասը նույնպես տեղափոխվի այդտեղ

1998/99 թվականների մրցաշրջանում նա իր առաջին խաղն անցկացրեց «Սպարտա» ակումբի մեծահասակների թիմում։ «Սպարտաի» կազմում նա երեք անգամ դարձել է Չեխիայի չեմպիոն և դարձավ մրցաշրջանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

2001 թվականին Ռոսիցկին տեղափոխվում է «Բորուսիա» և դառնում Գերմանիայի չեմպիոն 2002/03 մրցաշրջանում։

2006 թվականի մայիսի 23-ին Ռոսիցկին երկարաժամկետ պայմանագիր է կնքում Լոնդոնի Արսենալի հետ։ Արսենալում ստանում է 7 համարը, որը մինչ այդ կրում էր ֆրանսիացի ֆուտբոլիստ Ռոբերտ Պիրեսը։

2006 թվականի օգոստոսի 8-ին Ռոսիցկին իր առաջին խաղն է անցակացնում Արսենալի կազմում։ Դերբյուտի հանդիպումն անցկացրել է Չեմպիոնների Լիգաի որակավորման երրորդ փուլում, Զագրեբի դեմ։ Սեպտեմբերի 13-ին իր առաջին գոլն է խփում՝ գնդակն ուղարկելով գերմանական Համբուրգի դարպասը։

2008 հունվարի 26-ին Նյուքասլի դեմ խաղում, նա ստացավ լուրջ վնասվածք և բաց թողեց 2008/09 մրցաշրջանը։

2012 թվականի մարտի 12-ին Ռոսիցկին կնքեց նոր պայմանագիր Արսենալի հետ։

Ազգային

խմբագրել

Ազգային հավաքականի կազմում առաջին հանդիպումն նա անցկացրել է 2000 թվականին՝ 19 տարեկանում։ Չեխիայի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի 2000 և 2004 թվականների առաջնություններին։

Չեխիայի ընտրանու կազմում մասնակցել է ԵՎՐՈ 2000-ին և 2004-ին։

2006 թվականի հունիսի 16-ին Աշխարհի առաջնությունում Ռոսիցկին դառնում է երկու գոլի հեղինակ։

2006/07 մրցաշրջանի սկզբում նշանակվում է ազգային հավաքականի ավագ, փոխարինելով Պավել Նեդվեդին։ Այդ մրցաշրջանում ստացավ վնասվածք և բաց թողեց Եվրո 2008-ը։

Նվաճումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել

«Սպարտա» Պրահա

  • Չեխիայի չեմպիոն (3)։ 1998/99, 1999/2000, 2000/01

«Բորուսիա» Դորտմունդ

  • Գերմանիայի չեմպիոն։ 2001/02

Անձնական

խմբագրել
  • Չեխիայի տարվա ֆուտբոլիստ։ 2001, 2002, 2006
  • Չեխիայի տարվա տաղանդ։ 1999
  • Չեխիայի ոսկե գնդակ։ 2002

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաշ Ռոսիցկի» հոդվածին։