Թոմաս Ուորտոն

անգլիացի գրող, բանաստեղծ պատմաբան

Թոմաս Ուորտոն (անգլ.՝ Thomas Warton, հունվարի 9 (20), 1728[1][2][3], Բեյսինգսթոուք, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն - մայիսի 21, 1790(1790-05-21)[1][2][3], Օքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի, գրականության պատմաբան, քննադատ և բանաստեղծ, Օքսֆորդի համալսարանի պոեզիայի պրոֆեսոր։ 1785 թվականից մինչև 1790 թվականը եղել է Անգլիայի բանաստեղծ-դափնեկիր։

Թոմաս Ուորտոն
Ծնվել էհունվարի 9 (20), 1728[1][2][3]
ԾննդավայրԲեյսինգսթոուք, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էմայիսի 21, 1790(1790-05-21)[1][2][3] (62 տարեկան)
Վախճանի վայրՕքսֆորդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, պատմաբան, գրական քննադատ և գրականության պատմաբան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունՈւինչեսթեր քոլեջ և Երրորդության քոլեջ
ԱշխատավայրՕքսֆորդի համալսարան
 Thomas Warton Վիքիպահեստում

Նա հայտնի է նաև Թոմաս Ուորտոն կրտսեր անվամբ, որով նրան տարբերել են հորից՝ Թոմաս Ուորտոն ավագից (1688-1745), որը նույնպես Օքսֆորդի պոեզիայի պրոֆեսոր է եղել[4]։

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Թոմաս Ուորտոնը ծնվել է 1728 թվականի հունվարի 9-ին Բեյսինգտոկ Հեմփշիրում։ Դեռ մանկուց է սկսել բանաստեղծություններ գրել[5]։ Նրա մեծ եղբայրը բանաստեղծ Ջոզեֆ Ուորտոնն է եղել։ Սկզբնական կրթությունը ստացել է տնային պայմաններում հոր կողմից։ Տասնվեց տարեկանում տեղափոխվել է Օքսֆորդի համալսարանի Սուրբ Երրորդություն քոլեջը, որն ավարտել է 1747 թվականին։ Ուորտոնը նույն թվականին ընտրվել է Օքսֆորդի բանաստեղծ-դափնեկիր և նույն պատվին արժանացել է երկրորդ անգամ՝ 1748 թվականին։ Այս պաշտոնում նրա պարտականությունները եղել են համալսարանի ընտրված հովանավորի մասին բանաստեղծություն գրելը, որը նա պետք է կարդար այդ հովանավորի համար հատուկ նշանակված օրը[5]։

Գործունեություն խմբագրել

Ուորտոնը 1757 թվականին նշանակվել է պոեզիայի պրոֆեսոր Օքսֆորդի համալսարանում։ Այդ պաշտոնում նա եղել է տասը տարի շարունակ[6]։ Ուորտոնը 1771 թվականին նշանակվել է Քիդինգթոնի ռեկտոր Օքսֆորդշիրի կոմսությունում, և այդ պաշտոնում ծառայել է մինչև իր կյանքի վերջը։ 1785 թվականին եղել է Քեմդենի հնագույն պատմության պրոֆեսոր, ինչպես նաև բանաստեղծ-դափնեկիր։ Ուորտոնը եղել է Սեմյուել Ջոնսոնի ընկերն ու մրցակիցը։ Անգլիացի բանաստեղծներ Ջ․ Չոսերը, Դրեյտոնը, Ֆեյրֆաքսը և Սպենսերը մեծ ազդեցություն են ունեցել նրա պոեզիայի վրա։

Ուորտոնը «Անգլիական գրականության պատմության» հիմնական հեղինակն է (1774-1781)[7]։

Մահ խմբագրել

Թոմաս Ուորտոնը մահացել է 1790 թվականի մայիսի 21-ին Օքսֆորդ քաղաքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. s:Warton, Thomas (1688?-1745) (DNB00) Թոմաս Ուորտոն ավագ
  5. 5,0 5,1 Life of Thomas Warton, the Younger Արխիվացված 14 Մարտ 2006 Wayback Machine
  6. «Warton, Thomas, 1728-90, English poet and literary historian». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 12-ին.
  7. The History of English Poetry

Հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Ուորտոն» հոդվածին։