Թոմաս Կրեմեր (գերմThomas Kremer, հոկտեմբերի 9, 1971(1971-10-09), Թրիեր, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի կաթոլիկ հոգևորական, աստվածաբան, արևելագետ։

Թոմաս Կրեմեր
Thomas Kremer
Ծնվել էհոկտեմբերի 9, 1971(1971-10-09) (52 տարեկան)
Գերմանիա Գերմանիա, Թրիր
Քաղաքացիություն Գերմանիա
Ազգությունգերմանացի
Դավանանքուղղափառություն
Մասնագիտությունկաթոլիկ աստվածաբանություն
արևելագիտություն
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]

Կենսագրություն խմբագրել

Թոմաս Կրեմերը ծնվել է 1971 թվականին հոկտեմբերի 9-ին Գերմանիայի Թրիր քաղաքում։ Նախնական կրթությունը Բիթբուրգում ավարտելուց հետո ընդունվել է Թրիրի հոգևոր ճեմարան։ Աստվածաբանություն և փիլիսոփայություն է ուսանել Թրիրի աստվածաբանության ֆակուլտետում, Երուսաղեմում և Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլյան համալսարանում։ 1998 թվականին ձեռնադրվում է քահանա և 1998-2001 թվականներին իր հոգևոր ծառայությունն է բերում Վալդբրայթբախում, իսկ 2001-2004 թվականներին Մորբախում։ Դրանից հետո Կրեմերը Բամբերգում պրոֆեսոր Պետեր Բրունսի մոտ ուսանում է ասորական բանասիրություն և աստվածաբանություն։ 2009 թվականին Թրիրում բարեհաջող կերպով պաշտպանում է դոկտորական ատենախոսություն Եփրեմ Ասորու Ծննդոց գրքի մեկնության վերաբերյալ, որի համար 2011 թվականին ստանում է Թրիրի աստվածաբանության ֆանկուլտետի «Հերոնիմոս» մրցանակը (Hieronymus-Preis)[2]։ Կրեմերն այնուհետև եբրայերեն, ասորերեն, Աստվածաշնչի ներածություն և Հին Եկեղեցու պատմություն է դասավանդում Մայնի Ֆրանկֆուրտի Սուրբ Գևորգ փիլիսոփայական-աստվածաբանական բարձրագույն ուսումնական հաստատությունում, Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանում, ինչպես նաև Թրիրի աստվածաբանության ֆակուլտետում։ 2014 թվականին նշանակվել է Այխշտետում գտնվող Կոլլեգիում Օրիենտալե էկումենիկ կրթական հաստատության փախռեկտոր[3]։ 2015 թվականին Էսսենում Մելքիտ Կաթոլիկ Եկեղեցու պատրիարք Գրիգոր Գ Լահամի կողմից ստացել է արքիմանդրիտի աստիճան՝ այսպիսով դառնալով Մելքիտ Կաթոլիկ Եկեղեցու ներկայացուցիչներից մեկը Գերմանիայում[4]։

Գործունեություն խմբագրել

Թոմաս Կրեմերը Այխշտետ-Ինգոլշտադի Կաթոլիկ համալսարանին կից գործող Քրիստոնյա Արևելք գիտական կենտրոնի անդամ է[5]։ Նա նաև Թրիրում արևելյան աստվածաբանական աղբյուրների հրատարակությամբ զբաղվող „Sophia – Quellen östlicher Theologie“ հրատարակչության ակտիվ գիտաշխատողներից մեկն է[6]։ Կրեմերն աշխատակցում է «Արևելքի Եկեղեցի» („Kirchen des Ostens“) կաթոլիկ բարեգործական կազմակերպությանը։

Աշխատություններ խմբագրել

  • Iso Baumer (Hrsg.)։ Nerses von Lambron - Die Ungeduld der Liebe; unter Mitarbeit von Franz Mali, Abel Manoukian, Boghos Levon Zekiyan und Thomas Kremer, Paulinus Verlag, Trier; 2013; ISBN 978-3-7902-1460-4
  • Thomas Kremer։ Mundus primus. Die Geschichte der Welt und des Menschen von Adam bis Noach im Genesiskommentar Ephräms des Syrers (Corpus Scriptorum Christianorum Orientalium; 641), Leuven 2012, Peeters, ISBN 978-90-429-2566-3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. http://www.bistum-eichstaett.de/cor/aktuell/vizerektor-dr-thomas-kremer-zum-archimandriten-erhoben/(չաշխատող հղում)
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել