Թոմաս Կվաստհոֆ
Թոմաս Կվաստհոֆ (գերմ.՝ Thomas Quasthoff, նոյեմբերի 9, 1959[1][2][3][…], Հիլդեսհայմ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի օպերային, կամերային և ջազային երգիչ (բաս-բարիտոն)։
Թոմաս Կվաստհոֆ | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Thomas Quasthoff |
Ծնվել է | նոյեմբերի 9, 1959[1][2][3][…] (64 տարեկան) Հիլդեսհայմ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
Երկիր | Գերմանիա |
Մասնագիտություն | օպերային երգիչ, ինքնակենսագիր, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս և ջազ երաժիշտ |
Երգչաձայն | բաս-բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Հանս Այսլերի անվան բարձրագույն երաժշտական դպրոց և Դետմոլդի երաժշտական բարձրագույն դպրոց |
Լեյբլ | Գերմանական գրամոֆոն |
Պարգևներ | |
Կայք | thomas-quasthoff.com |
Thomas Quasthoff Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԿվաստհոֆի մոր վաղ հղիության ժամանակ թալիդոմիդ օգտագործելու հետևանքով, նա ծնվել է ծանր ախտաբանությամբ՝ ձեռքերը ուսերի հիմքում, ոտքերը ձևախախտված։ Կվաստհոֆի հասակը 134 սմ էր։
1972 թվականին Կվաստհոֆը Հանովերում պրոֆեսոր Շառլոտ Լեմանի մոտ սկսեց զբաղվել վոկալով, ինչպես նաև սկսեց սովորել երաժշտության պատմության և թեորիաների դասեր։ Ավարտելով Հանովերի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սկսեց աշխատել որպես հաղորդավար Հյուսիս-Գերմանական ռադիոյում։ Առաջին անգամ որպես երգիչ սկսեց 1988 թվականից, 1995 թ-ին հանդես եկավ ԱՄՆ-ում (Օրեգանոյում Բախի փառատոնին ), սուրբծննդյան փառատոնում (Զալցբուրգ) 2003 թ-ին, Բեթովենի «Ֆեդիլիո»-ում։ Հանդես է եկել Վիեննայի պետական օպերայում։ Կվաստհոֆը համերգներ է տվել աշխարհի շատ երկրներում, ներառյալ Ռուսաստանում, մեծ մասամբ կամերային երգացանկով։ 1999 թ-ին Քարնեգի սրահում (Նյու-Յորք) «Շուբերտ» վոկալային ցիկլի «Ձմեռային ուղի» կատարումը բարձր գնահատականի արժանացավ քննադատների կողմից, որից հետո նրա ելույթները Քարնեգի Հոլլում[7] դարձան կանոնավոր։ Աշխատել է այնպիսի խմբավարների հետ, ինչպիսիքն են Կլաուդիո Աբբադոն, Սայմն Ռետտլ, Դանիել Բարեյնբոյմը, Վլադիմիր Սպիվակովը և շատ ուրիշներ։
Թոմաս Կվաստհոֆը ուսուցանում է Է․Խ․Էյհլերսի (Բեռլին) անվան երաժշտական համալսարանում։ 2003 թվականից նա կառավարում է «Չեռնոբիլի երեխաներ» հիմնադրամը։
Ստեղծագործություն
խմբագրելԹոմաս Կվաստհոֆին հաճախ համեմատում են Դիտրիխ Ֆիշեր Դիսկաուի հետ։ Լրագրող և գրող Սողոմոն Վոլկովը «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումներից մեկում ասաց․ « Երբ ես եկա Նյու Յորք, գերմանական ստեղծագործություն կատարողներից ամենահայտնին Ֆիշեր Դիսկաուն է։ Մենք Ռուսաստանում նրա երգերի տակ ենք մեծացել, մենք հասկացել ենք թե ով է Շուբերտը, ինչպես նրան պետք է ներկայացնել, լսելով Ֆիշեր Դիսկաուին։ Այսպիսով Ֆիշեր Դիսկաուի գործառույթը, հասարակության սիրելի և դասական գերմանական երգի կրողը այսօր գերմանացի բարիտոն Թոմաս Կվաստհոֆն է, ով նույնքան հայտնի և սիրելի է․․․
Ձայնը հիասքանչ է, արտիստը ինքնին ևս հիասքանչ է։ Նա իսկապես Ֆիշեր Դիսկաուի համարժեքն է[8]։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել1998 – ARD երաժշտական մրցույթ (Մյունխեն, առաջին հորիզոնական)
1996 – Շուստակովի անվան մրցանակ
1996 – Էդինբուրգի փառատոնի մրցանակ[9]
1997 - Շքանշան 3-րդ աստիճանի (Ուկրաինա))[10]
1999 - «Գրեմմի» մրցանակ Շուբերտի ստեղծագործության ձայնագրման համար[11]
2003 - «Գրեմմի» մրցանակ
2005 - «Ծառայության համար» շքանշան (Գերմանիա )[11]
2006 – Եվրոպական մրցանակ երաժշտության ասպարեզում մեծ արդյունքների համար
2007 – Մրցանակ ECHO klassik[13]
2009 – Լոնդոնյան Թագավորական ֆիլհարմոնիկ միության ոսկե մեդալ
2009 – երաժշտական մրցանակ Գ․Ֆոն Կարայանի անվան
2015 – Մարտին Բուբերաի անվան մրցանակ[14]։
Սկավառակագրություն
խմբագրել1994 - «Փիլիսոփայի ոգին կամ Օրֆեյի և Էվրիդիկայի», դիրիժոր Լեոպոլդ Հագեր
1995 - «Ֆիդելիո», դիրիժոր Քոլին Դևիս
1996 - «Գենովեա», դիրիժոր Նիկոլաուս Արնոնկուր
2003 - «Ֆիդելիո», դիրիժոր Սայմոն Ռետտլ
2005 – Շուբերտ «Ձմեռային ուղի» Դանիել Բարենբոյմ ( ֆորտեպիանո )
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Sumrall H. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #123899028 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://brahms-sh.de/preistrager/
- ↑ https://web.archive.org/web/20170810052959/https://www.festspielhaus.de/en/sponsorship/foundation/herbert-von-karajan-musicprize/
- ↑ Сайт Фестиваля классической музыки Verbier Festival (англ.)(չաշխատող հղում)
- ↑ «Музыкальное приношение» Соломона Волкова, 22.04.2008(չաշխատող հղում)
- ↑ «Самые престижные отечественные премии». Коммерсантъ, № 32 (1435). 1998 թ․ փետրվարի 5. Վերցված է 2009 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Вия Коренькова (1997 թ․ մայիսի 7). «Владимир Спиваков и Томас Квастхофф — кавалеры орденов Украины». Зеркало недели, № 17 (134). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 11,0 11,1 Официальный сайт премии «Грэмми» (англ.)
- ↑ «Официальный сайт премии "Квадрига"». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «ECHO Klassik 2007 prize «Singer of the Year»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Valerie Barsig und Eckhard Hoog. «Thomas Quasthoff erhält die Martin-Buber-Plakette». Aachener Zeitung. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
Գրականություն
խմբագրել- Thomas Quasthoff Die Stimme. — Ullstein Verlag, Berlin, 2004. — 336 с. — ISBN 3-550-07590-1
- Michael Quasthoff Thomas Quasthoff: Der Bariton. — Henschel Verlag, Berlin, 2006. — 176 с. — ISBN 3-894-87545-3
Արտաքին հղումներ
խմբագրել- Т.Квастхофф в энциклопедии «Британника»
- Т. Квастхофф на сайте компании «Дойче Граммофон» Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
- Т.Квастхофф на сайте театра «Ла Скала»
- Т.Квастхофф на сайте Санкт-петербургской филармонии
- Биография Т.Квастхоффа (англ.)
- Биография Т.Квастхоффа (нем.)
- Т.Квастхофф на сайте classicalarchives.com
- Оперная дискография Т.Квастхоффа
- «Мечтатель» — фильм о Т.Квастхоффе
- Фан-сайт Т. Квастхоффа
- Заголовки в «Нью-Йорк Таймс»
- Томас Квастхофф: Люди говорят, что на мне колдовское проклятие
- Интервью с Т. Квастхоффом в газете Evening Standard
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Կվաստհոֆ» հոդվածին։ |