Թոմաս Բյուիկ[7] (անգլ.՝ Thomas Bewick, օգոստոսի 10, 1753(1753-08-10)[1][2] կամ օգոստոսի 12, 1753(1753-08-12)[3], Mickley, Մեծ Բրիտանիայի թագավորություն - նոյեմբերի 8, 1828(1828-11-08)[4][1][5][…], Գեյթսհեդ, Gateshead, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն) անգլիացի նկարիչ, փորագրել է փայտի և պղնձի վրա, վերականգնել է պոլիտիպաժային արվեստն Անգլիայում՝ կիրառելով նոր մեթոդներ[8]։

Թոմաս Բյուիկ
անգլ.՝ Thomas Bewick
Ծնվել էօգոստոսի 10, 1753(1753-08-10)[1][2] կամ օգոստոսի 12, 1753(1753-08-12)[3]
ԾննդավայրMickley, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանվել էնոյեմբերի 8, 1828(1828-11-08)[4][1][5][…] (75 տարեկան)
Մահվան վայրԳեյթսհեդ, Gateshead, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունթռչնաբան, նկարիչ-փորագրող, նկարիչ, նկարազարդող, փայտ փորագրող, copper engraver, պատմաբան և փորագրիչ
Ժանրփորագրություն և փորագրություն
Թեմաներբնություն[6]
Ուշագրավ աշխատանքներMother Goose’s Melody?
ԱշակերտներJohn Jackson?
ԶավակներJane Bewick?
 Thomas Bewick Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թոմաս Բյուիկը պղնձի վրա փորագրել սովորել է Բիելբիի մոտ, իսկ փայտի վրա փորագրել սովորել է ինքնուրույն։ Փայտի փորագրության ոլորտում առաջին անգամ ներկայացել է 1775 թվականին՝ ծառի վրա փորագրված որսորդական շան պատկերով, ինչի համար պարգևատրվել է Լոնդոնի պալատական արվեստի միության կողմից[9]։

 
Վասիլի Մասյուտին. «Թոմաս Բյուիկ». Բեռլին։ «նևա» հրատ․ 1923 թվական

Ստեղծել է կոշտ փայտանյութ ունեցող ծառերի լայնակի կտրվածքի վրա փորագրելու եղանակը։ Ըստ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի՝ «Փայտի փորագրության տեխնիկայում նրա նորարարությունները հնարավորություն են տվել փայտե կլիշեների օգնությամբ հասնել հստակ ու բազմազան նրբերանգների և, ավելին, կատարելագործել է պղնձի փորագրության գործիքները»[9]։

Ստեղծել է նկարազարդումներ «Չորսոտանիների ընդհանուր պատմություն» և «Բրիտանիայի թռչունների պատմություն» երկհատորյա գրքերի համար։ Բացի այդ՝ դրվագազարդել է անգլիացի դասականների և կենդանիների կյանքի հետաքրքիր դրվագների մասին պատմող գրքեր[9]։

Ստեղծել է քանդակներ Ռ․ Բյորնսի և Եզոպոսի առակների թեմաներով[10].

Հիշատակ խմբագրել

Ի պատիվ Բյուիկի անվանվել են հետևյալ թռչունները․

  • Փոքր կարապ (Cygnus bewickii)
  • Բյուիկի երկարապոչ եղնջատու (Thryomanes bewickii)

Թանգարաններ, որտեղ ցուցադրվում են Բյուիկի աշխատանքները խմբագրել

  • Էդմոնթոն պատկերասրահ, Կանադա
  • Նյուքասլ-աթոն-Թայնի կենտրոնական գրադարան, Մեծ Բրիտանիա
  • Բրիտանական թանգարան, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
  • Նյուբերրիի գրադարան, Չիկագո, ԱՄՆ

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Thomas Bewick (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Thomas BewickOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  6. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 54
  8. Бевик // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  9. 9,0 9,1 9,2 «Бевик». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. Дьяченко А. Английская книжная иллюстрация XIX века // Юный художник. — 1988. — № 3. — С. 18—21.